Անատոլի Սազոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Սազոնով
Ծնվել էհուլիսի 14, 1920(1920-07-14)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Վախճանվել էմարտի 3, 1991(1991-03-03) (70 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1943)
Մասնագիտություննկարիչ և սցենարիստ
ԺանրՆկարված մուլտիպլիկացիա
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ

Անատոլի Պանտելեյմոնովիչ Սազոնով (ռուս.՝ Анатолий Пантелеймонович Сазонов, հուլիսի 14, 1920(1920-07-14), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - մարտի 3, 1991(1991-03-03)), անիմացիոն ֆիլմերի կինոնկարիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, մանկավարժ, գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Սազոնովը ծնվել է 1920 թվականի հունիսի 14-ին։ 1939-1943 թվականներին սովորել է համառուսական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի նկարչական ֆակուլտետում։ 1943-1952 թվականներին աշխատել է որպես բեմադրող նկարիչ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանված ֆիլմում։ Աշխատել է Բրումբերգ քույրերի` Զինաիդայի և Վալենտինայի, Իվան Իվանով-Վանոյի և շատ ուրիշ ռեժիսորների հետ։ 1946 թվականից մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարչական վարպետություն է դասավանդել Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։

Մահացել է 1991 թվականի մարտի 3-ին։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը` Պանտելեյմոն Սազոնովը, ծնվել է 1895 թվականին, մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ և ռեժիսոր է, մահացել է 1950 թվականին։
  • Մայրը` Լիդիա Սազոնովը, ծնվել է 1899 թվականին, մուլտիպլիկացիոն ռեժիսորի օգնական, աշխատել է ռադիոյում։ Մահացել է 1982 թվականին։
  • Քույրը` Տատյանա Սազոնովա, ծնվել է 1926 թվականին, մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային բեմադրող նկարիչ։ Մահացել է 2011 թվականին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 թ. - «Երեք փայտահատ»
  • 1961 թ. - «Ճպուռն ու մրջյունը»
  • 1962 թ. - «Վիրավորանք»

Բեմադրող-նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943 թ. — «Գողացված արև»
  • 1945 թ. — «Ձմեռային հեքիաթ»
  • 1945 թ. — «Կորած գովասանագիր»
  • 1946 թ. — «Ուրախության երգը»
  • 1946 — «Հանգիստ բացատ»
  • 1948 թ. — «Հեքիաթ զինվորի մասին»
  • 1948 թ. — «Ֆյոդր նապաստակը»
  • 1949 թ. — «Հրաշալի զանգակը»

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թ. — «Նավաստի Ստյոպան»

1956 թ. — «Քսան ամիս»

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]