Jump to content

Կախարդված տղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախարդված տղան
ռուս.՝ Заколдованный мальчик
Տեսակմուլտֆիլմ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում և հեքիաթ
Հիմնված էՆիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ
ՌեժիսորՎլադիմիր Պոլկովնիկով և Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստՄիխայիլ Վոլպին
ՀնչյունավորումԳեորգի Միլյար, Սերգեյ Մարտինսոն, Վալենտինա Սպերանտովա, Անատոլի Կուբացկի, Էրաստ Գարին, Տատյանա Ստրուկովա, Գեորգի Վիցին և Ալեքսեյ Կոնսովսկի
Բեմադրող նկարիչՌոման Կաչանով
ԵրաժշտությունՎլադիմիր Յուրովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն45 րոպե
Թվական1955

«Կախարդված տղան» (ռուս.՝ «Заколдованный мальчик»), խորհրդային լիամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1955 թվականին ռեժիսորներ Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի և Վլադիմիր Պոլկովնիկովի կողմից[1] Սելմա Լագերլյոֆի «Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ» (1906-1907, տիտրերում՝ «Զարմանահրաշ ճանապարհորդությունը սագերի հետ», ռուս.՝ «Чудесное путешествие на гусях»

Մուլտֆիլմը պատմում է Նիլս անունով անհնազանդ տղայի մասին, որին կախարդել է թզուկը։ Դառնալով շատ ցածրահասակ և սկսելով հասկանալ կենդանիներին՝ տղան մեկնում է վտանգավոր ճանապարհորդության Մարտին անունով ընտանի սագի հետ։ Ճանապարհին նրանք անսպասելիորեն հանդիպում են թզուկին։ Վերջինս տղային ասում է, որ կախարդանքը վերացնելու համար նա պետք է կատարի երեք պայման, որոնք էլ Նիլսը հետագայում կատարում է ու բարեհաջող վերադառնում տուն։

Նկարիչ-մուլտիպլիկատորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆեոդոր Խիտրուկ
  • Տատյանա Տարանովիչ
  • Լև Պոզդնեև
  • Բորիս Չանի
  • Բորիս Բուտակով
  • Գենադի Նովոժիլով
  • Իգոր Պոդգորսկի
  • Ռենատա Միրենկովա
  • Կոնստանտին Չիկին
  • Վլադիմիր Կրումին
  • Վադիմ Դոլգիխ
  • Լև Պոպով
  • Ֆաինա Եպիֆանովա
  • Բորիս Մեերովիչ
  • Նկարիչ-դեկորատորներ՝ Իրինա Սվետլիցա, Իրինա Պրոկոֆևա, Պյոտր Կորոբաև

Դերերը հնչյունավորել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վալենտինա Սպերանտովա – Նիլս
  • Անատոլի Կուբացկի – թզուկ
  • Էրաստ Գարին – սագ Մարտին
  • Տատյանա Ստրուկովա – սագ Ակկա Կնեբեկայզե (տիտրերում՝ Վ. Ստրուկովա)
  • Գեորգի ՎիցինՌոզենբոմ, փայտե բոցման / սագերից մեկը
  • Ալեքսեյ Կոնսովսկի – արագիլ Էրմենրիխ / սագերից մեկը
  • Վլադիմիր Երշով – Բրոնզե թագավոր (տիտրերում նշված չէ)
  • Գեորգի Միլյար – սագերից մեկը (տիտրերում նշված չէ)
  • Յուլյա Յուլսկայասկյուռի ձագեր (տիտրերում նշված չէ)
  • Սերգեյ Մարտինսոն – գլխավոր առնետ (տիտրերում նշված չէ)
  • Ելենա Պոնսովա – բու (տիտրերում նշված չէ)

1988 թվականի վերականգնված տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը վերականգնվել է Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում.

  • Վերականգնման ռեժիսոր – Վլադիմիր Բերենշտեյն
  • Հնչյունային օպերատոր – Վ. Շչերբակով
  • Տնօրեն – Ն. Կովալևսկի
  • Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախումբ Վլադիմիր Պոնկինի ղեկավարությամբ

Տարբերություններ գրքից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ոչ թե հենց Սելմա Լագերլյոֆի օրիգինալ հեքիաթի էկրանավորումն է, այլ դրա փոխադրության, որ կատարել են Զոյա Զադունայսկայան ու Ալեքսանդրա Լյուբարսկայան 1940 թվականին։ Սակայն նույնիսկ այդ փոխադրության հետ համեմատած՝ մուլտֆիլմի սյուժեն զգալիորեն կրճատված է.

  • Բացակայում են Նիլսի ընկնելը մրջնաբույն, այցելությունը կախարդված քաղաք, Մարտինի ընկերուհու փրկությունը, արկածները Լափլանդիայում և բազմաթիվ այլ իրադարձություններ։
  • Գրքում թզուկը (բնօրինակ տեքստում՝ տնային ոգի) Նիլսին փոքրացնում է ինքնակամ՝ պատժելով տղային նրա համար, որ վերջինս բռնել էր իրեն (թզուկին) թիթեռնացանցով և չէր ուզում բաց թողնել։ Մուլտֆիլմում Նիլսը նրան բաց է թողնում, բայց ինքն է սխալ թույլ տալիս՝ ասելով, թե ուզում է լինել այնպիսին, ինչպիսին թզուկն է։ Նիլսը նկատի ուներ մոգական ունակությունները, սակայն թզուկը նրա ցանկությունն իրականացրել է իր ձևով։
  • Գրքի բնօրինակ տեքստում սագի անունը Մորտեն է, փոխադրության մեջ (ինչպես նաև մուլտֆիլմում)՝ Մարտին։
  • Մուլտֆիլմում աղվես Սմիրեն խեղդվում է լճում, երբ հետապնդում էր Նիլսին սառույցի վրա։ Փոխադրության մեջ նրա դերն ավելի պասիվ է, իսկ մուլտֆիլմում նրա անունը չի հիշատակվում, և նա չի արտասանում ոչ մի բառ։
  • Մուլտֆիլմում թզուկի դերն ավելի ակտիվ է. նա գործում է գրեթե ողջ պատումի ընթացքում և նույնիսկ հայտնում է Նիլսին, որ ներել է նրան, բայց հայտնում է երեք պայման, որոնք կատարելու դեպքում նա կազատվի կախարդանքից.

«Երբ մի փայտիկն ու ինը անցքերը ոչնչացնեն մի ամբողջ զորք, երբ թագավորը մերկացնի գլուխը, իսկ դու մնաս գլխարկով, երբ... Դե, իսկ երրորդ պայմանը դու կիմանաս այն ժամանակ, երբ կկատարվեն առաջին երկուսը»։

Այսպիսով՝ առաջին պայմանը կատարվում է այն ժամանակ, երբ շվիկը փրկում է Գլիմինգենյան ամրոցը, երկրորդը, երբ Բրոնզե թագավորը հանում է գլխարկը, իսկ երրորդն իրականում փորձություն է։ Փոխադրության մեջ թզուկը հանդես է գալիս միայն պատումի սկզբում, սակայն հետո հիշատակվում է այլ կերպարների կողմից։ Իր նախկին տեսքը վերադարձնելու համար Նիլսը պետք է գտնի նրան, ով կամավոր կերպով կհամաձայնի իր հետ փոխվել տեղերով, և արտասանի հատուկ կախարդական խոսքեր։ Օրիգինալ տեքստում տնային ոգին նույնպես հայտնվում է միայն սկզբում, սակայն հետո ուղերձ է փոխանցում Նիլսին, թե նրան նորից մարդկային տեսքի կվերադարձնի, եթե նա որոշի վերադառնալ տուն։ Քանի որ դա տեղի է ունենում ճանապարհորդության ամենասկզբում, Նիլսը հրաժարվում է, իսկ հետո իմանում է տնային ոգու մեկ այլ պայման՝ նրա կախարդանքը կվերանա, եթե ամեն ճիգ գործ դնի, որ աշնանը Մորտենը տուն վերադառնա կենդանի։

  • Մուլտֆիլմում Նիլսն ինքն է պատրաստում շվիկը, որը կախարդում է առնետներին։ Փոխադրության մեջ դա նրան տալիս է թզուկը, իսկ օրիգինալում՝ ծեր բուն։
  • Գրքում Ռոզենբոմի արձանը կանգնած է եկեղեցում, մուլտֆիլմում՝ «Փայտե բոցման» պանդոկի մոտ։
  • Փոխադրության մեջ (ինչպես մուլտֆիլմում) Բրոնզեն ու Փայտեն պատկանում են նույն ժամանակաշրջանին, բնօրինակում՝ տարբեր։ Հիշատակվում է, որ Ռոզենբոմն իր ծառայությունն սկսել է 1809 թվականին։
  • Գրքի բնօրինակ տեքստում Բրոնզե թագավորն ու Ռոզենբոմն անհետանում են արևի ծագելու պատճառով։ Զադունայսկայայի ու Լյուբարսկայայի փոխադրության մեջ անհետանում է միայն Բրոնզե թագավորը, բայց դրանից առաջ նա իր գավազանով ջարդում է Փայտե բոցմանի արձանը։ Մուլտֆիլմի եզրափակիչ մասը դարձվել է ավելի մարդասիրական. թագավորը խնայում է Ռոզենբոմին, որովհետև ուղիղ ժամը երեքին պետք է հասցներ վերադառնալ իր պատվանդանի վրա։
  • Ի տարբերություն գրքի՝ մուլտֆիլմում Մարտին և Մարթա սագերի անունները չեն նշվում, և նրանք խաղում են էպիզոդիկ դեր։ Գրքում նրանք կոչվում են Յուկսի (ֆիններեն՝ Yksi — «մեկ»), Կակսի (ֆիններեն՝ Kaksi — «երկու»), Կոլմե (ֆիններեն՝ Kolme — «երեք»), Նելյե (ֆիններեն՝ Neljä — «չորս») և Վիյսի (ֆիններեն՝ Viisi — «հինգ»)։ Բնօրինակում այդ անունները կրում են Ակկա Կնեբեկայզեի երամի հասուն սագերը, իսկ Մորտենի ու Մարտայի ձագերի անուները չեն հիշատակվում։
  • Մուլտֆիլմում թզուկը հանում է Նիլսի կախարդանքը, քանի որ նա զոհում է իրեն հանուն Մարտինի, որին տղայի ծնողները որոշում են մորթել։ Դա համապատասխանում է գրքի բնօրինակ տեքստին, իսկ Զադունայսկայայի և Լյուբարսկայայի փոխադրության մեջ Նիլսն օգտագործում է կախարդանքը (ինչը նրան հայտնում է Գորգո արծիվը) Յուկսի սագիկի վրա, որը չէր ուզում մեծանալ։
  • Կերպարի ուժեղացման համար նկարիչներն առնետների հրոսակի առաջնորդին տվել են Ադոլֆ Հիտլերի արտաքինից որոշ հատկանիշներ (մազափունջը) և վարքի ձևեր։ Դրանից բացի, առնետին հնչյունավորող արտիստը՝ Սերգեյ Մարտինսոնը, առաջինն է խորհրդային էկրանին մարմնավորել Հիտլերին «Շվեյկի նոր արկածները» (ռուս.՝ «Новые похождения Швейка», 1943) ֆիլմում։
  • «Գիշերային քաղաքում» տեղի ունեցող էպիզոդի համար Սելմա Լագերլյոֆի գրքում նշված է ստույգ վայրը՝ քաղաք Կարլսկրունա։ Բրոնզե թագավորն ու Փայտե Բոցմանն (Ռոզենբոմ) ունեն իրական նախատիպեր՝ Կառլ XI թագավորի արձանն ու փայտե արձան-խնայատուփը Ադմիրալի եկեղեցու մոտ։

Վերաթողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին «Կախարդված տղան» մուլտֆիլմը մասամբ վերամոնըաժվել է ու ներառվել մեկ այլ հավաքական մուլտֆիլմի մեջ (կրճատվել են աննշան տեսարանները)[2]։ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի VHS-հավաքածուում Studio PRO Video-ի կողմից տեսաերիզով։

2009 թվականին տվյալ տարբերակը թողարկվել է DVD-ով «Крупный план» ընկերության կողմից[3]։

Ռեժիսորներ Վլադիմիր Պոլկովնիկովն ու Ալեքսանդր Սնեժկո-Բլոցկայան նկարահանել են նկարված լավագույն մուլտֆիլմերից մեկը՝ «Կախարդված տղան» ըստ շվեդ գրող Սելմա Լագերլյոֆի։ Ֆիլմի ստեղծողները պատմել են վայրի սագերի հետ Նիլսի արտասովոր արկածների մասին բանաստեղծորեն, ջերմ հումորով ու հետաքրքիր հնարքներով։ Բոլոր հերոսների բնավորությունները ցույց են տրված զարգացման մեջ, կերպարների յուրաքանչյուր շարժում լակոնիկ է։ Մուլտֆիլմի մյուս արժանիքների թվում է շվեդական բնության, ճարտարապետության գեղեցիկ պատկերումը, բնապատկերների խորությունը, գույների վառ գամման։

— Սերգեյ Կապկով, «Մեր մուլտֆիլմերը»[4]

Խորհրդային մուլտիպլիկացիայի պատմության մեջ մի ամբողջ փուլ է դարձել աշխատանքը «Կախարդված տղան» (1955) ֆիլմի վրա։ Ս. Լանգերլյոֆի հեքիաթի վրա հիմնված հինգ մասանոց մեծ ֆիլմն իր անսահման հաջողությամբ պարտական է ոչ միայն ռեժիսորներ Վ. Պոլկովնիկովին ու Ա. Սնեժկո-Բլոցկայային, այլ նաև սցենարիստ Մ. Վոլպինին, որը զգում էր անիմացիայի էությունը։ Բացառիկ «դերասանական աշխատանքը», գրավիչ սյուժեն, կոլորիտային բազմագույն կերպարները (հնչյունավորված Վ. Սերանտովայի, Է. Գարինի, Է. Կուբացկու կողմից) գրավում են հանդիսատեսի սրտերն արդեն ավելի քան կես դար։

— Նախաբան, Լարիսա Մալյուկովա, Նատալյա Վենժերի մասնակցությամբ, «Ռուսական - խորհրդային - ռուսաստանյան», էջ 23[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сергей Капков. Владимир Полковников // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Лапландские сказки(չաշխատող հղում)
  3. Лапландские сказки. Сборник мультфильмов Гадкий утенок / Королевские зайцы / Заколдованный мальчик Лапландские сказки. Сборник мультфильмов
  4. Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  5. Энциклопедия отечественной мультипликации. 2006, «Алгоритм»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 7. — М.: Искусство, 1963. — 220 с. — 100 000 экз. М. Вольпин «Заколдованный мальчик», стр. 89.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]