Գրաժինա Բրաշիշկիտե
Գրաժինա Բրաշիշկիտե | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1920[1] |
Ծննդավայր | Շյաուլյայ, Լիտվա |
Մահացել է | մայիսի 10, 1983[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ-բեմադրող |
Գրաժինա Բրաշիշկիտե (լիտ.՝ Gražina Brašiškytė, հոկտեմբերի 19, 1920[1], Շյաուլյայ, Լիտվա - մայիսի 10, 1983[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բեմադրող նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 19-ին, Շյաուլյայ քաղաքում։
1937 թվականին ընդունվել է Կաունասկի գեղարվեստական դպրոց, իսկ Հայրենական մեծ պատերազմի սկզբին իր ընտանիքի հետ միասին մեկնել է Ալմա-Աթա, որտեղ շարունակել է իր ուսումը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի մուլտիպլիկացիայի բաժնում, որը տարահանվել էր Ղազախական ԽՍՀ-ի մայրաքաղաք։ 1948 թվականին ավարտել է իր ուսումը Մոսկվայում, որից հետո վերադարձել է Լիտվական ԽՍՀ։ Այնուհետև Գրաժինա Բրաշիշկիտեն նորից վերադարձել է Մոսկվա, որտեղ նա ընդունվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիա` սկզբում աշխատելով որպես բեմադրող նկարիչի օգնական, իսկ 1956 թվականից` բեմադրող նկարիչ։
1955 թվականին որպես բեմադրող նկարիչ իր դեբյուտն է նշել «Կախարդված տղան» մուլտիպլիկացիոն ֆիլմում։ Նա բեմադրել է ավելի քան քսան մուլտֆիլմեր[2], գրել է սյուժեներ` խորհրդային երգիծական «Ֆիթիլ» կինոամսագրի համար։
Արժանացել է Հնդկական միջազգային կինոփառատոնի «Արծաթե լոտոս» մրցանակին` «Վիշապը (մուլտֆիլմ)» ֆիլմի համար (1961 թվական), իսկ նրա «Խավարասերը» ֆիլմը ճանաչվել է որպես տարվա լավագույն ֆիլմ (1963 թվական)։
Մահացել է 1983 թվականի մայիսի 10-ին, Մոսկվայում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1951 թվական` Մտերիմ ընկերներ (մուլտֆիլմ)` նկարչի օգնական
- 1955 թվական` «Կախարդված տղան»
- 1957 թվական` «Վերլիոկա (մուլտֆիլմ)»
- 1957 թվական` «Ցանկությունների իրականացում»
- 1958 թվական` «Հեռավոր կղզու գաղտնիքը»
- 1959 թվական` «Սաթե ամրոցը»
- 1961 թվական` «Վիշապը (մուլտֆիլմ)»
- 1962 թվական` «Կանաչ օձը»
- 1963 թվական` «Խավարասերը»
- 1964 թվական` «Կարելին ու Չի կարելին»
- 1965 թվական` «Բարև ձեզ, ատոմ»
- 1966 թվական` «Ծանոթ դեմքերը»
- 1967 թվական` «Շտուրմովշչինան» («Ֆիտիլ» № 59)
- 1968 թվական` «Լուսատտիկը № 8»
- 1969 թվական` «Մենք փնտրում ենք թանաքակաթիլը»
- 1970 թվական` «Լինում է, չի լինում»
- 1971 թվական` «Օտար հետքերով»
- 1972 թվական` «Նվիրական երազանք»
- 1973 թվական` «Պատմվածքներ տիեզերքի մասին»
- 1974 թվական` «Պոնին վազում է շրջանով»
- 1975 թվական` «Ես հիշում եմ...»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 125-126. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրաժինա Բրաշիշկիտե (անգլ.) Internet Movie Database կայքում
- Գրաժինա Բրաշիշկիտե Արխիվացված 2020-06-26 Wayback Machine
- Գրաժինա Բրաշիշկիտեյի աշխատանքները
- Nežinoma lietuviškosios animacijos istorija (լիտվ.)
|