Հնդկական միջազգային կինոփառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հնդկական միջազգային կինոփառատոն
Տեսակկինոփառատոն
ՎայրԳոա
Կայքiffi.nic.in
International Film Festival of India Վիքիպահեստում

Հնդկական միջազգային կինոփառատոն (անգլ.՝ International Film Festival of India, IFFI), Ասիայի ամենամյա գլխավոր կինոփառատոներից մեկն է, որը իրականացվում է 1952 թվականից` հնդկական Գոա նահանգի ծովափնյա քաղաքներից մեկում[1][2]: Կինոփառատոնը անց է կացվում Հնդկաստանի Հեռուստառադիոհեռարձակումների և տեղեկատվության նախարարության, Կինոփառատոների տնօրինության և Գոա նահանգի կառավարության համատեղ միջոցներով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկական միջազգային կինոփառատոնի առաջին արարողությունը կազմակերպվել է Հնդկաստանի կառավարության կողմից` երկրի առաջին վարչապետ Ջավահառլալ Ներուի հովանավորությամբ: Այն անց է կացվել 1952 թվականի հունվարի 24-ից մինչև փետրվարի 1-ը` Մումբայում[3]: Այնուհետև անց է կացվել Մադրասում, Դելիում, Կալկաթայում և Թիրուվանանթապուրամում[4]: Փետրվարի 21-ին, Դելիում կինոփառատոնի բացումը կատարել է Ջավահառլալ Ներուն[5]: Ընդհանուր առմամբ այդ ժամանակ ցուցադրվել է 40 լիամետրաժ և 100 կարճամետրաժ կինոնկար: Ցուցադրվել են հնդկական «Թափառաշրջիկը» (1951 թ.), «Աստվածուհին Երկրի խորքերից» (1951 թ.) և «Անմահ երգը» (1952 թ.) կինոնկարները: Կինոփառատոնում ցուցադրված այլ հայտնի ֆիլմերից էին իտալական «Հեծանիվներ առևանգողները» (1948 թ.), ֆրանս-ամերիկյան «Գետը» (1951 թ.), խորհրդային «Բեռլինի անկումը» (1949 թ.) և այլ ֆիլմեր:

Ի սկզբանե կինոփառատոնը համարվում է խոշորագույնը Հնդկաստանում և առաջինը ընդհանրապես Ասիայում: Հետագա կինոփառատոները անց են կացվել Նյու Դելիում: 1965 թվականի հունվարից կինոփառատոնը տեղի էր ունենում Կերալա նահանգի մայրաքաղաք Թիրուվանանթապուրամում և դարձել է մրցութային: 2004 թվականից կինոփառատոնը Թիրուվանանթապուրամից տեղափոխվեց Գոա, դարձավ մրցութային և ամենամյա: Օրինակ, 42-րդ փառատոնը անց է կացվել Մարգաո քաղաքում, որի բացումը կատարել է դերասան Շահրուխ Խանը, իսկ 43-րդ փառատոնը, որը կայացել է Գոայի մայրաքաղաք Պանաջիում, բացվել է դերասան Ակշայ Կումարի կողմից[6]:

«Ոսկե սիրամարգ»-ի արժանացած ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Երկիրը
1965 Փոփոխություններ գյուղում Gamperaliya Շրի Լանկա (1963թ.)
1980 Վիրավորի ճիչը Aakrosh Հնդկաստան (1980թ.)
1987 Իմաստության ծառը Wisdom Tree Հնդկաստան (1985թ.)
2003 Երեկոյան ժամը հինգին پنج عصر (Panj é asr), À cinq heures de l'après-midi Ֆրանսիա, Իրան (2003թ.)
2004 Հիասքանչ քաղաքը شهر زیبا (Shahr-e Ziba) Իրան (2004թ.)
2005 Երկաթե կղզին جزیره آهنی (Jazire-ye Ahani) Իրան (2005թ.)
2006 Հավերժական վտակներ নিরন্তর (Nirontor) Բանգլադեշ (2006թ.)
2007 Անուրջների թևերին স্বপ্নডানায় (Swopnodanay) Բանգլադեշ (2007թ.)
2007 Ամենից շատն աշխարհում Más que a nada en el mundo Մեքսիկա (2006թ.)
2008 Վարդակակաչ Тюльпан Ղազախստան, Ռուսաստան (2008թ.)
2009 Մյուս ափը გაღმა ნაპირი (The Other Bank) Վրաստան, Ղազախստան (2009թ.)
2011 Պորֆիրիո Porfirio Կոլումբիա, Արգենտինա (2011թ.)
2012 Ողորմություն կույր ձիուն ਅੰਨ੍ਹੇ ਘੋੜੇ ਦਾ ਦਾਨ (Anhe Ghore Da Daan) Հնդկաստան (2011թ.)
2013 Բեատրիսի պատերազմը A Guerra da Beatriz Արևելյան Թիմոր (2013թ.)
2014 Լևիաթան Левиафан Ռուսաստան (2014թ.)
2015 Օձի գրկում El abrazo de la serpiente Կոլումբիա (2015թ.)
2016 Դուստրը دختر (Dokhtar) Իրան (2016թ.)
2017 120 հարված՝ րոպեում 120 battements par minute Ֆրանսիա (2017թ.)
2018 Դոնբաս Донбас Ուկրաինա (2018թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. M. Mohan Mathews (2001)։ India, Facts & Figures։ Sterling Publishers Pvt. Ltd։ էջեր 134–։ ISBN 978-81-207-2285-9։ Վերցված է 31 October 2012 
  2. Gulzar, Govind Nihalani, Saibal Chatterjee (2003)։ Encyclopaedia of Hindi Cinema։ Popular Prakashan։ էջեր 98–։ ISBN 978-81-7991-066-5։ Վերցված է 31 October 2012 
  3. S. C. Bhatt, Gopal K. Bhargava (2006)։ Land and People of Indian States and Union Territories: In 36 Volumes. Maharashtra։ Gyan Publishing House։ էջեր 655–։ ISBN 978-81-7835-372-2։ Վերցված է 31 October 2012 
  4. Saverio Giovacchini, Robert Sklar (1 December 2011)։ Global Neorealism: The Transnational History of a Film Style։ Univ. Press of Mississippi։ էջեր 179–։ ISBN 978-1-61703-122-9։ Վերցված է 31 October 2012 
  5. Jawaharlal Nehru (1972)։ Selected works of Jawaharlal Nehru։ Orient Longman։ էջ 311։ ISBN 978-0-19-563745-8։ Վերցված է 31 October 2012 
  6. «43rd International Film Festival of India in Goa»։ Nov 20, 2012։ Վերցված է 21 November 2012