«Նվիրական երազանք» (ռուս.՝ «Заветная мечта»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ՝ ստեղծված Տատյանա Մակարովայի հեքիաթի հիման վրա։ Նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1972 թվականին[3]։
Մուլտֆիլմը պատմում է փոքրիկ ավանակի մասին, որն իր տատի ու պապի հետ ապրում է լճի ափին։ Պապը երազում է բռնել գոնե մի կետ, իսկ փոքրիկ ավանակը ցանկանում է փրկել ինչ-որ մեկին, կարևոր չէ՝ ումից կամ ինչից, բայց ոչ ոք չի գոռում՝ «Օգնեցե՜ք»։ Այդ ժամանակ կռկռում է գորտը, ավանակը նետվում է նրան փրկելու, սակայն պարզվում է, որ գորտը բոլորովին էլ չէր խեղդվում։ Հետո նա փորձում է մողեսին փրկել արևահարությունից, սակայն պարզվում է, որ նա ուղղակի արևայրուք էր ընդունում։ Ավանակը հույսը կորցնում է, թե իր երազանքը երբևէ կիրականանա։ Սակայն մի անգամ նրա պապը բռնում է մի մեծ ձուկ, իսկ փոքրիկ ավանակը փրկում է նրան՝ վերադարձնելով լիճ։ Այսինքն՝ երազանքներն իրականանում են։