Ամեն ինչ հակառակն է (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամեն ինչ հակառակն է
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՄիխայիլ Կամենեցկի
Բեմադրող նկարիչՎլադիմիր Դեգտյարյով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Պրիկվել«Նվիրական երազանք»
Թվական1974

«Ամեն ինչ հակառակ է» (ռուս.՝ «Всё наоборот»), 1974 թվականի խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է Տատյանա Մակարովայի «Փոքրիկ ավանակի երազանքի» հեքիաթի հիման վրա։ Այն «Նվիրական երազանք» մուլտֆիլմի շարունակությունն է (1972 թվական)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ իշուկն աշխարհում ամենից շատ ցանկանում է դառնալ թիթեռ։ Դրան հասնելու անհաջող փորձերի պատճառով բարդանում են իր ընտանիքի անդամների հետ հարաբերությունները, և քիչ էր մնում, որ նա կոկորդիլոսի կեր դառնա, որի հետ նա ուզում էր ընկերանալ և որին համարում էր իր տատիկը։ Դժբախտություններին վերջ է դնում թիթեռը, որը պատմում է, թե իր նվիրական երազանքն է դառնալ ավանակ, որի կյանքում այնքան հետաքրքրությունններ կան։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Տատյանա Մակարովա
  • Ռեժիսոր՝ Միխայիլ Կամենեցկի
  • Բեմադրող նկարիչներ՝ Անատոլի Վասիլև, Վլադիմիր Դեգտյարյով
  • Օպերատոր՝ Վլադիմիր Սիդորով
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Կոմաչյով
  • Հնչյունային օպերատոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
  • Մոնտաժող՝ Գ. Ֆիլատովա
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ՝ Մայա Բուզինովա, Իոսիֆ Դոուկշա
  • Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են՝ Օլեգ Մասաինով, Միխայիլ Կոլտունով, Մարինա Չեսնոկովա, Սվետլանա Զնամենսկայա, Լիլիանա Լյուտինսկայա, ղեկավար՝ Ռոման Գուրով
  • Տնօրեն՝ Նաթան Բիտման
  • Հնչյունավորողներ՝
    • Իրինա Մազինգ - Իշուկ, Լիդիա Կատաևա - Թիթեռնիկ, Վսևոլոդ Լարիոնով - հեղինակ, Կլարա Ռումյանովա - Թրթուր, Վլադիմիր Օսենև - Կոկորդիլոս

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. Կամենեցկու «Ամեն ինչ հակառակն է» մուլտֆիլմն սեփական ինքնատիպությունը գնահատելու, կյանքում իր տեղով բավարարվելու ունակության մասին է։

— Գեորգի Բորոդին, «Քսանմեկ տարի ռուսական անիմացիայի կյանքից»[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Макарова Татьяна Как ослик мечтал бабочкой стать. — Стрекоза, 2005. — 64 с. — ISBN 5-479-00292-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]