Վլադիմիր Դեգտյարյով
Վլադիմիր Դեգտյարյով | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1916 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 6, 1974 (58 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1974[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ-բեմադրող |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0214869 |
Վլադիմիր Դմիտրիևիչ Դեգտյարյով (ռուս.՝ Владимир Дмитриевич Дегтярёв, հունվարի 18, 1916, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 6, 1974 կամ հոկտեմբերի 7, 1974[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ և սցենարիստ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Դեգտյարյովը ծնվել է 1916 թվականի հունվարի 18-ին Մոսկվայում[3]։
1937 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարվեստի ուսումնարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբում զորակոչվել է ու մեկնել ռազմաճակատ։ 1942 թվականին դարձել է հաշմանդամ. վիրավորվելուց անդամահատել են աջ ձեռքը։ Վլադիմիր Դեգտյարյովն առանց քննությունների ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետ, որն ավարտել է 1948 թվականին։ Կրթության ընթացքում նա նորից սովորել է նկարել ու գրել ձախ ձեռքով[3][4]։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել «Սոյուզմուլտֆիլմում»։ Որպես բեմադրող նկարիչ աշխատել է ռեժիսորներ Վիկտոր Գրոմովի, Մստիսլավ Պաշչենկոյի, Բորիս Դյոժկինի և Գենադի Ֆիլիպովի մուլտֆիլմերի վրա։ 1953 թվականից սկսել է հանդես գալ որպես նկարված և (մեծ մասամբ) ծավալային մուլտֆիլմերի ռեժիսոր։ Եղել է «Տիկնիկային ֆիլմերի ստեղծագործական միության» հիմնադիրների թվում «Սոյուզմուլտֆիլմում», որտեղ բեմադրել է հետպատերազմյան խորհրդային առաջին տիկնիկային մուլտֆիլմերից մեկը՝ «Երկու ժլատ արջուկներ» (ռուս.՝ «Два жадных медвежонка», 1954)[5]։ Համագործակցել է նկարիչներ Վլադիմիր Դանիլևիչի, Անատոլի Կուրիցինի և այլոց հետ, ինչպես նաև հաճախ համատեղել է ռեժիսորի ու բեմադրող նկարչի պարտականությունները։ Աշխատել է բացառապես մանուկների համար[3]։
1956 թվականից սկսած բազմիցս դարձել է «Սոյուզմուլտֆիլմի» գեղխորհրդի և Տիկնիկային մուտֆիլմերի գեղարվեստա-արտադրական միության անդամ։ Եղել է ստուդիայի տիկնիկային միության կոլեգիայի անդամ (1960), տիկնիկային մուլտֆիլմերի արտադրության տեխնոլոգիական գործընթացի մշակման հանձնաժողովի անդամ (1961)։
Վլադիմիր Դեգտյարյովը մահացել է 1974 թվականի հոկտեմբերի 6-ին ուռուցքաբանական հիվանդությունից, որը եղել է պատերազմի ժամանակ ստացած վերքերի հետևանք։ մահացել է ստեղծագործական կարիերայի գագաթնակետին՝ այդպես էլ չավարտելով աշխատանքն իր վերջին՝ «Ստորերկրյա ծաղիկներ» (ռուս.՝ «Подземные цветы») մուլտֆիլմի վրա[4]։
Մրցանակներ և պաևգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վլադիմիր Դեգտյարյովի մուլտֆիլմերը մրցանակների են արժանացել մի շարք փառատոններում[6].
- «Անճոռնի ճուտիկը – Բրիտանական մուլտֆիլմերի I միջազգային կինոփառատոնի (Փառատոնների փառատոն) դիպլոմ, 1957, Լոնդոն,
- «Կախարդական ջրհորը» – Էդինբուրգի XI կինոփառատոնի մրցանակ, 1957, Շոտլանդիա,
- «Ո՞վ ասաց մյաու» – Անսիի անիմացիոն կինոյի միջազգային փառատոնի մրցանակ լավագույն ֆիլմ երեխաների համար անվանակարգում, 1963, Ֆրանսիա,
- «Շատ աղ արեցի» – Բուխարեստի տիկնիկային ու խամաճիկային ֆիլմերի II միջազգային փառատոնի դիպլոմ, 1960, Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի VII միջազգային փառատոնի դիպլոմ, 1961, ԳՖՀ[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1949 – «Գարնանային հեքիաթ» (ռուս.՝ «Весенняя сказка»)
- 1949 – «Միստր Ուոլք» (ռուս.՝ «Мистер Уолк»)
- 1950 – «Կուժ ու շվի» (ռուս.՝ «Дудочка и кувшинчик»)
- 1950 – «Երբ վառվում են տոնածառի լույսերը» (ռուս.՝ «Когда зажигаются ёлки»)
- 1951 – «Մտերիմ ընկերներ» (ռուս.՝ «Друзья товарищи»)
- 1951 – «Քաջի սիրտը» (ռուս.՝ «Сердце храбреца»)
- 1954 – «Երկու ժլատ արջուկներ» (ռուս.՝ «Два жадных медвежонка»)
- 1954 – «Տանյուշան, Տյավկան, Տոպն ու Նյուշան» (ռուս.՝ «Танюша, Тявка, Топ и Нюша»)
- 1955 – «Համառ խմոր» (ռուս.՝ «Упрямое тесто»)
- 1957 – «Հեքիաթ Ձյունանուշի մասին» (ռուս.՝ «Сказка о Снегурочке»)
- 1961 – «Ո՞վ է ամենաուժեղը» (ռուս.՝ «Кто самый сильный?»)
- 1963 – «Լուսատտիկ № 4։ Մեր մատիտը» (ռուս.՝ «Светлячок № 4. Наш карандаш»)
- 1963 – «Հեքիաթ ծեր մայրու մասին» (ռուս.՝ «Сказка о старом кедре»)
- 1965 – «Ո՞ւմ կոներն են անտառում» (ռուս.՝ «Чьи в лесу шишки?»)
- 1967 – «Այ թե շեկն է» (ռուս.՝ «Ну и рыжик!»)
- 1969 – «Ժլատ Կուզյան» (ռուս.՝ «Жадный Кузя»)
- 1972 – «Նվիրական երազանք» (ռուս.՝ «Заветная мечта»)
- 1973 – «Կկվով ժամացույց» (ռուս.՝ «Часы с кукушкой»)
- 1974 – «Ամեն ինչ հակառակն է» (ռուս.՝ «Всё наоборот»)
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 – «Չտեսնված գեղեցկություն» (ռուս.՝ «Краса ненаглядная»)
- 1968 – «Ուլիկը, որ հաշվում էր մինչև տասը» (ռուս.՝ «Козлёнок, который считал до десяти»)
- 1972 – «Ամանորյա հեքիաթ» (ռուս.՝ «Новогодняя сказка»)[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Указ Президиума Верховного Совета РСФСР от 29 сентября 1969 года № 1235 «О присвоении почётных званий РСФСР работникам кинематографии»
- ↑ 3,0 3,1 3,2 Наталия Венжер. Владимир Дегтярёв // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ 4,0 4,1 Иванов-Вано И. П. Кадр за кадром. — М.: Искусство, 1980. — 240 с.
- ↑ Каранович А. Г. Друзья мои куклы. — М.: Искусство, 1971. — 176 с.
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4 . с.229-230.
- ↑ Дипломы – Аниматор.ру
- ↑ Фильмография взята с сайта animator.ru
Литература
[խմբագրել | խմբագրել կոդը]- КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 114.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունվարի 18 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 6 մահեր
- 1974 մահեր
- Հոկտեմբերի 7 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Խորհրդային մուլտիպլիկատորներ
- Ռուս մուլտիպլիկատորներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի մուլտիպլիկատորներ