Jump to content

Իվան Իվանով-Վանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Իվանով-Վանո
ռուս.՝ Иван Петрович Иванов-Вано
Ծնվել էհունվարի 27 (փետրվարի 8), 1900
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմարտի 25, 1987(1987-03-25)[3][4] (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեմաս (1923)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումմուլտիպլիկացիոն տնօրեն, մուլտիպլիկատոր, նկարիչ, սցենարիստ, կինոռեժիսոր և ռեժիսոր
Պարգևներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ
IMDbID ID 0412108

Իվան Պետրովիչ Իվանով-Վանո (ռուս.՝ Иван Петрович Иванов-Вано, իրական ազգանունը` Իվանով[5], հունվարի 27 (փետրվարի 8), 1900, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] - մարտի 25, 1987(1987-03-25)[3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[6]), մուլտիպլիկացիոն կինոյի ռուս խորհրդային ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ և մանկավարժ[7]։ Խորհրդային մուլտիպլիկացիայի հիմնադիրներից մեկն է։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1985 թ.):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Իվանով-Վանոն ծնվել է Մոսկվայում` կոշկակարի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Հայրը շուտ է լքել ընտանիքը և քանի որ մայրը անգրագետ կին էր, նրա դաստիարակությամբ զբաղվել է ավագ քույրը[5]։

Մանկությունից Իվանով-Վանոյի մոտ հետաքրքրություն էր առաջացել տիկնիկային թատրոնի նկատմամբ, որի համար էլ դեկորացիաներ էր նկարում։ 14 տարեկանում ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1920 թվականից` ՎԽՈՒՏԵՄԱՍ), որտեղ դասավանդում էր նրա քրոջ ամուսինը[5]։ Այն ավարտել է 1923 թվականին և մեկ տարի անց աշխատանքի անցել` որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, իսկ հետո նաև ռեժիսոր` Կինեմատոգրաֆիայի պետական դպրոցում (ներկայումս` Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ)։ Համակուրսեցիների հետ մասնակցել է առաջին խորհրդային մուլտֆիլմերի ստեղծմանը։ Այդ ֆիլմերը տարբերվում էին այն տարիների իրենց ավանգարդիստական ոճով և հիմնված էին կոնստրուկտիվիզմի դպրոցի վրա։

1936 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ 1960 թվականին, կինոստուդիայի տիկնիկային միավորումում, Նիկոլայ Լեսկովի վիպակի հիման վրա նկարահանել է իր ամենանշանակալից ֆիլմերից մեկը` «Ձախլիկը»։

Իր ստեղծագործական գործունեության ընթացքում, որպես ռեժիսոր, նկարահանել է 41 ֆիլմ, գրել է 25 ֆիլմի սցենար, որպես բեմադրող նկարիչ, մասնակցել է 5 ֆիլմերի, իսկ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր` ևս 5 ֆիլմերի ստեղծման աշխատանքների։ Դրանց մեծամասնությունը նկարահանվել է ռուսական ժողովրդական հեքիաթների հիման վրա։ Նրա առաջին լիամետրաժ «Սապատավոր ձիուկը» (1947 թ., «Կուզկիկ-Քուռկիկը») մուլտֆիլմը, բարձր է գնահատվել Ուոլթ Դիսնեյի կողմից, ով ֆիլմը ցուցադրում էր իր նկարիչներին` որպես ուսումնական ձեռնարկ[8]։ Սակայն, համաձայն գործընկերների խոստովանության, Իվանով-Վանոն այնքան էլ բարեհաճ չէր մուլտիպլիկացիայի դիսնեյական տեսակի նկատմամբ և 1940-ական թվականներից հիմնականում աշխատում էր դասական և ժողովրդական ոճով։ Միաժամանակ, ավանդական մուլտիպլիկացիայից նա կտրուկ անցում կատարեց տիկնիկայինին և փորձարարականին, որը ըստ ռեժիսոր Ստանիսլավ Սոկոլովի, բացատրվում էր նրանով, որ որոշակի շրջանում Իվանով-Վանոն վիճել էր տնօրինության հետ, տարել ինֆարկտ և «աքսորվել» տիկնիկային մուլտիպլիկացիայի բաժին` որպես գեղարվեստական ղեկավար[5]։

Նրա շատ ֆիլմեր արժանացել են միջազգային բարձրագույն մրցանակների։ Ֆեոդոր Խիտրուկի հետ միասին նա հաճախ էր ներկայացնում Խորհրդային Միությունը` տարբեր միջազգային հավաքներում, մասնավորապես Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ընկերությունում, որը ստեղծվել էր նաև իր նախաձեռնությամբ։

Իվանով-Վանոն զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ 1939 թվականին, ԿՀՊԻ-ում մասնակցել է գեղարվեստական ֆակուլտետի կազմակերպմանը, որտեղ բացվել է մուլտֆիլմերի բեմադրիչների բաժանմունքը, նախաձեռնել է նկարիչ-մուլտիպլիկատորի մասնագիտության դասավանդումը։ Նրա աշակերտներից շատերը դարձել են անիմացիոն կինոյի հայտնի ռեժիսորներ և նկարիչներ։

1950 թվականին հրատարակել է «Նկարված ֆիլմ» գիրքը` մուլտիպլիկացիայի մասին, իսկ 1980 թվականին՝ «Կադր` կադրի հետևից» գիրք-հիշողությունները։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականից Իվանով-Վանոն ամուսնացել է Տատյանա Բեկկերի հետ և ունեցել մեկ դուստր։ Ըստ հարազատների և գործընկերների, սիրում էր սպորտը, զբաղվում էր բռնցքամարտով, ֆուտբոլով, թենիսով, ձկնորսությամբ և այլն[5]։

Մահացել է 1987 թվականի մարտի 25-ին, Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանոցում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԱշխատանքը
1925Գլխուղեղի մեխանիկանМеханика головного мозгаնկարիչ-մուլտիպլիկատոր
1925Չինաստանը հրի մեջКитай в огнеնկարիչ-մուլտիպլիկատոր
1927Սենկան` աֆրիկացիСенька-африканецռեժիսոր
1927ՍահադաշտКатокնկարիչ
1929Լսեցեք, լսեցեք, խոսում է ՄոսկվանСлушайте! Слушайте! Говорит Москва...ռեժիսոր
1929Մյունհաուզենի արշավանքներըПохождения Мюнхаузенаնկարիչ
1930Կոոպերացիան ռելսերի վրաКооперация на рельсахսցենարիստ
1931Փողոցը` լայնքովУлица поперёкնկարիչ
1931Քառասուն սրտերСорок сердецնկարիչ-մուլտիպլիկատոր
1933Բլեք էնդ ՈւայթБлэк энд Уайтռեժիսոր
1934Դուրանդայ թագավորըЦарь Дурандайռեժիսոր, սցենարիստ
1936Ճպուռն ու մրջյունըСтрекоза и муравейռեժիսոր, սցենարիստ
1937Կոտոֆեյ ԿոտոֆեևիչКотофей Котофеевичռեժիսոր
1938Քաղերգիծանքի ալմանախ 1Журнал политсатиры 1ռեժիսոր, սցենարիստ
1938Երեք հրացանակիրներըТри мушкетёраռեժիսոր, սցենարիստ
1939ՄոյդոդիրМойдодырռեժիսոր
1940ԻվասИвасьռեժիսոր
1941ՍուտլիկըЛгунишкаռեժիսոր, սցենարիստ
1941Ֆաշիստական ճտքակոշիկը չի տրորելու մեր հայրենիքըНе топтать фашистскому сапогу нашей родиныռեժիսոր, սցենարիստ, նկարիչ
1941Քաղերգիծանքի ալմանախ 2Журнал политсатиры 2ռեժիսոր
1943Գողացված արևըКраденое солнцеռեժիսոր, սցենարիստ
1944ՀեռախոսըТелефонնկարիչ
1945Ձմեռային հեքիաթЗимняя сказкаռեժիսոր, սցենարիստ
1947Սապատավոր ձիուկըКонёк-Горбунокռեժիսոր
1949Սագեր-կարապներГуси-лебедиռեժիսոր, սցենարիստ
1949Օտար ձայնЧужой голосռեժիսոր
1951Հեքիաթ մեռած արքայադստեր և յոթ դյուցազունների մասինСказка о мёртвой царевне и семи богатыряхռեժիսոր, սցենարիստ
1952ՁյունանուշըСнегурочкаռեժիսոր, սցենարիստ
1953Անտառային համերգЛесной концертռեժիսոր
1954ՄոյդոդիրМойдодырռեժիսոր, սցենարիստ
1955Խիզախ նապաստակըХрабрый заяцռեժիսոր, սցենարիստ
1956Տասներկու ամիսներըДвенадцать месяцевռեժիսոր
1957Երգ` բարեկամության մասինПесня о дружбеռեժիսոր, սցենարիստ
1957Ինչ-որ մի թագավորությունումВ некотором царстве…ռեժիսոր
1959Գարնան ճանապարհներըДороги весныռեժիսոր
1959Բուրատինոյի արկածներըПриключения Буратиноռեժիսոր
1962Թռչող պրոլետարներըЛетающий пролетарийռեժիսոր
1964ՁախլիկըЛевшаռեժիսոր, սցենարիստ
1965Ինչպես մի մարդ երկու գեներալների կերակրեցКак один мужик двух генералов прокормилռեժիսոր, սցենարիստ
1966Գնա այնտեղ, չգիտեմ ուրПоди туда, не знаю кудаռեժիսոր
1967Լեգենդ չար հսկայի մասինЛегенда о злом великанеռեժիսոր, սցենարիստ
1969Տարվա եղանակներըВремена годаռեժիսոր, սցենարիստ
1971Կոտորած Կերժենցի մոտСеча при Керженцеռեժիսոր, սցենարիստ
1972Ավե ՄարիաАве Марияռեժիսոր, սցենարիստ
1973Առողջությունը սկսվում է տանըЗдоровье начинается домаռեժիսոր
1975Սապատավոր ձիուկըКонёк-Горбунокռեժիսոր, սցենարիստ
1979Կախարդական լիճըВолшебное озероռեժիսոր, սցենարիստ
1981Պատմություններ իմ մանկությունիցИстории из моего детстваռեժիսոր
1984Հեքիաթ Սալթան թագավորի մասինСказка о царе Салтанеռեժիսոր, սցենարիստ, նկարիչ
1986Աքաղաղն ու բոյարըПетух и бояринսցենարիստ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 283—284. — 816 с. 3000 экз. ISBN 5-9265-0319-4
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, стр. 148.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Иванов-Вано Иван Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 1 2 Bendazzi G. Foundations - The Golden AgeTaylor & Francis, 2016. — P. 81. — ISBN 978-1-138-85452-9
  3. 1 2 Internet Movie Database — 1990.
  4. 1 2 Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
  5. 1 2 3 4 5 «Острова. Иван Иванов-Вано». Телеканал «Культура». 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 6-ին.
  6. «Иван Петрович Иванов-Вано. Биографическая справка». ՌԻԱ Նովոստի. 8 февраля 2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  7. Большая советская энциклопедия. Главный редактор А. М. Прохоров, 3-е изд. Т. 10. Ива — Италики. 1972. 592 стр., илл.; 44 л. илл. и карт. 1 карта-вкл.
  8. Peter Rollberg Historical Dictionary of Russian and Soviet Cinema(անգլ.) // George Washington University. — 2016. — С. 328. ISSN 978-1-4422-6842-5.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Իվանով-Վանո» հոդվածին։