Ձմեռային հեքիաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Ձմեռային հեքիաթ
The Winter's Tale
John Opie - Winter's Tale, Act II. Scene III.jpg
Ժանր կատակերգություն
Հեղինակ Ուիլյամ Շեքսպիր
Երկիր Flag of England.svg Անգլիա
Բնագիր լեզու անգլերեն
Գրվել է 1611
Հրատարակություն 1623
The Winter's Tale

Ձմեռային հեքիաթ (անգլ.՝ The Winter's Tale), Ուիլյամ Շեքսպիրի պիեսներից, որն առաջին անգամ հրատարակվել է Առաջին ֆոլիոյում 1623 թվականին: Թեպետ այն դասվել է կատակերգությունների շարքին[1], սակայն ըստ որոշ ժամանակակից խմբագիրների Շեքսպիրի ուշ ռոմանսներից է: Մի քանի քննադատներ Ձմեռային հեքիաթը համարում են Շեքսպիրի խնդրահարույց պիեսներից, քանի որ առաջին երեք գործողությունները լի են հոգեբանական դրամայով, մինչդեռ վերջին երկուսը՝ կատակերգական են և ունեն երջանիկ ավարտ[2]: Պիեսն ընդմիջումներով բավականին հայտնի դարձավ՝ վերակենդանանալով զանազան վերապատումներում արված թատրոնի Շեքսպիրյան ներկայացումների պատմության առաջատարների կողմից, սկսած Դեյվիդ Գարրիքի Ֆլորիսել և Պերդիտա վերապատումից (առաջին անգամ ներկայացվել է 1753 թվականին և հրատարակվել է 1756 թվականին ): Ձմեռային հեքիաթը նորից վերածնվեց XIX դարում, երբ չորրորդ գործողությունը՝ «հովվերգությունը» մեծ հայտնիություն ձեռք բերեց: XX դարի երկրորդ կեսին Ձմեռային հեքիաթն ամբողջությամբ՝ մեծամասամբ կազմված Առաջին ֆոլիոյի տեքստերի հիման վրա, հաճախ ներկայացվում էր՝ գրանցելով հաջողության տարբեր աստիճաններ:

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիցիլիա

  • Լեոնտես- Սիցիլիայի արքան և Պոլիքսենեսի՝ Բոհեմիայի արքայի մանկության ընկերը:
  • Հերմիոնե- Սիցիալիայի առաքինի և գեղեցիկ թագուհին:
  • Կամիլլո - Սիցիլիացի ազնիվ ազնվական:
  • Պաուլինա - Սիցիլիացի ազնվական կին:
  • Անտիգոնուս- Պաուլինայի ամուսինըինչպես նաև Հերմիոնեի հավատարիմ ընկերը:
  • Դիոն - Սիցիլիացի լորդ:
  • Կլիոմենես - Սիցիլիացի լորդ:
  • Մամիլիուս – Սիցիլիայի երիտասարդ արքայազնը՝ Լեոնտեսի և Հերմիոնեի որդին:
  • Էմիլիա – Հերմիոնեի պալատական կանանցից:
  • Ջայլեր– Մեղադրվում էր Հերմիոնեին բանտարկելու մեջ:
  • Մարիներ – Նրա նավով Անտիգոնուսը մեկնում է Բոհեմիա:

Բոհեմիա

  • Պոլիքսենես – Բոհեմիայի արքան և Լեոնտեսի մանկության ընկերը:
  • Ֆլորիսել - Պոլիքսենեսի միակ որդին և ժառանգորդը:
  • Պերդիտա- Լեոնտեսի և Հերմիոնեի դուստրը, ով անտեղյակ է իր արքայական ծագմանը:
  • Հովիվ – Մի ծեր և արժանապատիվ ոչխարապահ:
  • Ծաղրածու – կամ երիտասարդ հովիվ, ծեր հովվի զվարճասեր որդին և Պերդիտայի որդեգիր եղբայրը:
  • Ավտոլիկոս – խարդախ վաճառական, սրիկա և գրպանահատ;
  • Մոփսա– Հովվոհի, ով սիրահարված է երիտասարդ հովվին:
  • Դորկաս- Հովվուհի՝ սիրահարված երիտասարդ հովվին:

Այլ

  • Արքիդամոս– Բոհեմիայի լորդը, ով գալիս է Սիցիլիա իր արքայի հետ:
  • Սիցիլիացի լորդեր, սպասավորներ, ազնվական պարոններ և տիկնայք:
  • Բոհեմիացի հովիվներ, հովվուհիներ և սպասավորներ:

Համառոտ բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

(1828) նկարն ըստ Թոմաս Չարլզ Վեյգմանի, Ջոն Ֆոուսեթը Ավտոլիկոսի դերում (Ձմեռային հեքիաթ)
Թանաքով գծանկար, Գործողություն II, Տեսարան III: Պաուլինան աղաչում է Լեոնտեսին գթասիրտ լինել իր դստեր՝ Պերդիտայի հանդեպ: Նկարազարդումն արված է Լեմերի պատմությունների համար, 1918.

Պիեսը սկսվում է երկու մանկության ընկերների՝ Լեոնտեսի՝ Սիցիլիայի արքայի և Պոլիքսենեսի՝ Բոհեմիայի արքայի զբոսանքի տեսարանով: Պոլիքսենեսը այցելում է Սիցիլիայի թագավորություն և իր հին ընկերոջ հետ վայելում է ժամանակը: Այնուամենայնիվ, ինն ամսից Պոլիքսենեսը որոշում է վերադառնալ իր թագավորություն`գործերը կարգի բերելու և որդուն տեսնելու համար: Լեոնտեսը հուսահատությամբ համոզում է Պոլիքսենեսին ավելի երկար մնալ, բայց նրա ջանքերն իզուր են անցնում: Այդ ժամանակ Լեոնտեսը որոշում է կնոջը՝ Հերմիոնեին ուղարկել համոզելու համար Պոլիքսենեսին: Հերմիոնեն համաձայնում է և կարճ զրույցից հետո Պոլիքսենեսը մնում է: Լեոնտեսը շփոթմունքի մեջ է ընկնում այն բանից, թե ինչպես Հերմիոնեն կարողացավ այդքան հեշտությամբ համոզել Պոլիքսենեսին և անսպասելիորեն սկսում է կասկածել, որ իր հղի կինը հարաբերություններ է ունեցել Պոլիքսենեսի հետ, և երեխան ապօրինի է: Լեոնտեսը հրամայում է Կամիլլոյին՝ Սիցիլիայի լորդին, թունավորել Պոլիքսենեսին: Փոխարենը Կամիլլոն զգուշացնում է վտանգի մասին Պոլիքսենեսին, և նրանք միասին փախչում են Բոհեմիա: Կատաղած նրանց փախուստից՝ Լեոնտեսը հանրայնորեն մեղադրում է կնոջը անհավատրմության մեջ և հայտարարում է, որ երեխան, ում կրում է իր կինը, ապօրինի է: Նա Հեմիոնեին բանտ է նետում՝ հակադրվելով ազնվականների բողոքներին և իր լորդերից երկուսին՝ Կլեոմենեսին ու Դիոնին, ուղարկում է Դելֆոսի գուշակի մոտ՝ համոզված լինելով, որ վերջինս կարդարացնի իր կասկածները: Այդ ընթացքում թագուհին աղջիկ է լույս աշխարհ բերում, և նրա հավատարիմ ընկերը՝ Պաուլինան երեխային տանում է արքայի մոտ՝ հույս ունենալով որ երեխան կմեղմի նրա սիրտը: Արքան ավելի է բարկանում և հրամայում է Պաուլինայի ամուսնուն՝ լորդ Անտիգոնուսին տանել երեխային և թողնել նրան ամայի մի վայրում: Կլեոմենեսը և Դիոնը վերադառնում են և գտնում Հերմիոնեին հրապարակավ ստորացված և կանգնեցված դատաստանի առջև: Նա պնդում է իր անմեղությունը և խնդրում է դատից առաջ կարդալ Գուշակի խոսքը: Գուշակը հաստատում է, որ Հերմիոնեն և Պոլիքսենեսը անմեղ են, Կամիլլոն ազնիվ մարդ է, և որ Լեոնտեսը չի ունենա ժառանգորդ մինչև իր կորուսյալ դուստրը չգտնվի: Լեոնտեսը խուսափում է լուրերից և չի ընդունում դրանք որպես ճշմարտություն: Երբ լուրը տարածվում է, հայտնի է դառնում, որ Լեոնտեսի որդին՝ Մամիլիուսը մահացել է՝ իր մոր հանդեպ անարդար մեղանդրանքների հետևանքով առաջացած հյուծող հիվանդությունից: Հերմիոնեն ուշագնաց է լինում և Պաուլինան տանում է նրան, ապա հայտնում է թագուհու մահվան մասին վերջինիս սրտաբեկ և հուսահատ ամուսնուն: Լեոնտեսը ողբում է՝ անցկացնելով իր մնացյալ օրերը զղջալով որդու կորստի, լքված դստեր և իր թագուհու համար:Այդ ընթացքում, Անտիգոնուսը թողնում է նորածնին Բոհեմիա ծովափին՝ հայտնելով որ երազում տեսել է Հերմիոնեին, ով խնդրել է նրան դստերը Պերդիտա անվանել: Անտիգոնուսը երեխայի մոտ է թողնում մի արկղիկ, որի մեջ ոսկի էր և այլ զարդարանքներ, որոնք վկայում էին երեխայի ազնվական ծագման մասին: Հանկարծ կատաղի փոթորիկ է սկսվում՝ վնասելով այն նավը, որով եկել էր Անտիգոնուսը: Նա խղճում էր երեխային, բայց փախչում է՝ Շեքսպիրի ամենահայտնի բեմական տեսարանի մեջ՝ « Փախուստ պարտադրված արջից»: Հայտնի չէ, թե արդյոք Շեքսպիրը իրական արջ է օգտագործել Լոնդոնում, թե դերասան՝ արջի հագուստով: Բարեբախտաբար Պերդիտային փրկում են հովիվն ու իր որդին, վերջինիս նաև «Ծաղրածու» են անվանում:

Ֆլորիսելի և Պերդիտայի փորագրանկարը, Չարլզ Ռոբերթ Լեսլի

Գալիս է «Ժամանակը» և ազդարարում, որ արդեն 16 տարի է անցել: Կամիլլոն, ով ծառայում է Պոլիքսենեսի մոտ, աղաչում է Բոհեմիայի արքային թույլ տալ իրեն վերադառնալ Սիցիլիա: Պոլիքսենեսը մերժում է նրան և հայտնում, որ իր որդին արքայազն Ֆլորիսելը սիրահարված է մի գեղեցիկ հովվուհու՝ Պերդիտային: Նա առաջարկում է Կամիլլոյին գլխից հանել տան մասին մտքերը: Նրանք ծպտվում են և գնում են ոչխարների խուզման տոնակատարությանը, որի ընթացքում Ֆլորիսելը և Պերդիտան պետք է նշանադրվեն: Տոնակատարությանը Ծեր հովիվը տանն է, ով իր երախտագիտությունն է հայտնում ոսկով արկղիկի համար, որ գտել էր տարիներ առաջ: Վաճառական Ավտոլիկոսը թռցնում է Երիտասարդ հովվի գրպանից և տարբեր կերպարանքներով զվարճացնում է հյուրերին՝ վաճառելով զարդեր և երգելով անպարկեշտ երգեր: Ծպտված Պոլիքսենեսը և Կամիլլոն նայում են Ֆլորիսելի, ով ներկայանում է, որպես հովիվ Դորիկլես, և Պերդիտայի նշանադրությունը: Հետո պատռելով դիմակը, Պոլիքսենեսն ընդհատում է ծիսակատարությունը՝ սպառնալով Ծեր հովվին և Պերդիտային տանջել և մահվան դատապարտել, ապա արգելում է որդուն երբևէ հանդիպել հովվի դստեր հետ: Կամիլլոյի օգնությամբ, ով կարոտով սպասում է այն օրվան, երբ նորից կտեսնի իր մայրենի երկիրը, Ֆլորիսելը և Պերդիտան նստում են Սիցիլիա գնացող նավը, ծպտվելով Ավտոլիկոսի զգեստներով: Նրանց են միանում նաև Ծեր հովիվը և իր որդին, որոնց երիտասարդների փախուստի մասին հայտնել էր Ավտոլիկոսը: Սիցիլիայում, Լեոնտեսը դեռ սգում է: Կլեոմենեսը և Դիոնը խնդրում են վերջ տալ անիմաստ զղջմանը, քանի որ թագավորությանը ժառանգ է հարկավոր: Մինչդեռ Պաուլինան այնուամենայնիվ պնդում է, որ արքան պետք է շարունակի ինքն իրեն պատժել, մինչև ինքը կին կգտնի վերջինիս համար: Լեոնտեսը Ֆլորիսելին և Պերդիտային դիմավորում է մեծ ոգևորությամբ: Ֆլորիսելը ձևացնում է, որ հայրն է իրեն ուղարկել դիվանագիտական առաքելությամբ, սակայն ամեն բան պարզվում է, երբ Պոլիքսենեսը և Կամիլլոն նույնպես ժամանում են Սիցիլիա: Երկու արքաների և արքայազնի հանդիպումը և հաշտեցումը տեղի է ունենում Սիցիլիայի դատարանի ջենթլմենների ազդարարմամաբ: Նրանք պատմում են թե ինչպես է Ծեր հովիվը մեծացրել Պերդիտային, ինչպես է Անտիգոնուսը մահացել, որքան երջանիկ է Լեոնտեսը դստեր հետ վերամիավորման կապակցությամբ և թե ինչպես է նա աղաչում Պոլիքսենեսին, որ վերջինս ների իրեն: Արքան ազնվականի կոչում է տալիս Ծեր հովվին և նրա որդուն, Ավտոլիկոսը ներողություն է խնդրում սրիկայություն համար: Այնուհետև Լեոնտեսը, Պոլիքսենեսը, Կամիլլոն, Ֆլորիսելը և Պերդիտան գնում են Պաուլինայի տուն, որտեղ կանգնեցրել են Հերմիոնեի արձանը: Կնոջ արձանը Լեոնտեսի սիրտը խորը դառնությամբ և ցավով է լցնում, բայց հետո ի զարմանս բոլորի, արձանը կենդանության նշաններ է ցույց տալիս՝ Հերմիոնեն երջանիկ է: Պիեսն ավարտվում է Ֆլորիսելի և Պերդիտայի ամուսնությամբ և բոլորը տոնում են այդ հրաշքը: Չնայած ուրախ վերջաբանին, որը հատուկ է Շեքսպիրյան կատակերգություններին և ռոմանսներին, երիտասարդ արքայազն Մամիլիուսի անարդար մահվան ազդեցությունը ձգվում է ողջ պիեսի ընթացքում՝ հանդիսանալով անդարձելի ողբերգություն ի հավելումն բաժանման վատնված տարիների:

Սկզբանղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձմեռային հեքիաթի հիմնական սյուժեն վերցված է Ռոբերտ Գրինի Պանդոստո հովվերգական ռոմանսից` հրատարակված 1588 թվականին: Շեքսպիրի կատարած փոփոխությունները սյուժեում խիստ նուրբ են, հատկապես որ այն դրամատիկ չէ, և Շեքսպիրի հավատարիմ մնալը այդ բնորոշ գծին «Ձմեռային հեքիաթին» տալիս է ամենատարբեվող գիծը՝ տասնվեց տարվա տարբերություն երրորդ և չորրորդ գործողությունների միջև:

Չնչին փոփոխություններ կան մարդկան անունների, տեղանունների և որոշ սյուժետային մանրամասների մեջ: Ամենամեծ տարբերությունը Հերմիոնեի պայքարն է և Լեոնտեսի (Պանդոստո) հաշտությունը պիեսի վերջում: Հերմիոնեին համապատասխան հերոսուհին «Պանդոստո» ռոմանսում մահանում է՝ դավաճանության մեջ մեղադրվելուց հետո մինչ Լեոնտեսին համապատասխան հերոսը նայում է հետ իր արարքներին (ներառյալ դստեր հանդեպ արյունապիղծ տարվածությունը) ինքնասպան է լինում: Շեքսպիրի տարբերակում Հերմիոնեի արձանի ստեղծում վերջին գործողության մեջ մեծ թեմատիկ տարբերություն է ստեղծում ի հակադրություն «Պանդոստո»-յի:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brooke, C. F. Tucker. 1908. The Shakespeare Apocrypha, Oxford, Clarendon press, 1908; pp. 103–26.
  • Chaney, Edward, The Evolution of the Grand Tour: Anglo-Italian Cultural Relations since the Renaissance 2nd ed.(Routledge, 2000).
  • Gurr, Andrew. 1983. "The Bear, the Statue, and Hysteria in The Winter's Tale", Shakespeare Quarterly 34 (1983), p. 422.
  • Halliday, F. E. 1964. A Shakespeare Companion 1564–1964, Baltimore, Penguin, 1964; p. 532.
  • Hanmer, Thomas. 1743. The Works of Shakespeare (Oxford, 1743–4), vol. 2.
  • Isenberg, Seymour. 1983. "Sunny Winter", The New York Shakespeare Society Bulletin, (Dr. Bernard Beckerman, Chairman; Columbia University) March 1983, pp. 25–26.
  • Jonson, Ben. "Conversations with Drummond of Hawthornden", in Herford and Simpson, ed. Ben Jonson, vol. 1, p. 139.
  • Kalem, T. E. 1980. "Brooklyn Bets on Rep", Time Magazine, 3 March 1980.
  • Lawrence, William W. 1931. Shakespeare's Problem Comedies, Macmillan, New York. OCLC 459490669
  • Von Lippmann, Edmund O. 1891. "Shakespeare's Ignorance?", New Review 4 (1891), 250–4.
  • McDowell, W. Stuart. 1983. Director's note in the program for the Riverside Shakespeare Company production of The Winter's Tale, New York City, 25 February 1983.
  • Pafford, John Henry Pyle. 1962, ed. The Winter's Tale, Arden Edition, 1962, p. 66.
  • Tannenbaum, Dr. Samuel A. 1933. " Shakespearean Scraps", chapter: "The Forman Notes" (1933).
  • Verzella, Massimo, "Iconografia femminile in The Winter's Tale", Merope, XII, 31 (sett chism and anti-Petrarchism in The Winter's Tale" in Merope, numero speciale dedicato agli Studi di Shakespeare in Italia, a cura di Michael Hattaway e Clara Mucci, XVII, 46–47 (Set. 2005– Gen. 2006), pp. 161–179.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ձմեռային հեքիաթ
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. WT comes last, following Twelfth Night which uncharacteristically ends with a blank recto page, suggesting to Arden editor J.H.P. Pafford there was some hesitation as to where WT belonged at the time of printing the Folio. (J.H.P. Pafford, ed. The Winter's Tale (Arden Shakespeare) 3rd ed. 1933:xv–xvii.)
  2. William W. Lawrence, Shakespeare's Problem Comedies, New York, Macmillan, 1931; pp. 9–13.