Ֆեոդոր Խիտրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ֆեոդոր Խիտրուկ
Ֆեոդոր Խիտրուկ.jpg
Ծնվել էապրիլի 18 (մայիսի 1), 1917
ԾննդավայրՏվեր, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 3, 2012(2012-12-03)[2][3] (95 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր և թատերական ուսուցիչ
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԴՀ ազգային մրցանակ և «Պատվո նշան» շքանշան
IMDbID ID 0451658

Ֆեոդոր Սավելևիչ Խիտրուկ (ռուս.՝ Фёдор Савельевич Хитрук, ապրիլի 18 (մայիսի 1), 1917, Տվեր, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 3, 2012(2012-12-03)[2][3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, թարգմանիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1987ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1976, 1982), Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակի (1999), ԳԴՀ ազգային մրցանակի (1971) դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Խիտրուկ ծնվել է 1917 թվականի ապրիլի 18-ին (մայիսի 1) Տվերում, եղել է հրեական ընտանիքի երեք որդիներցի միջնեկը[4][5][6][7]։ Հայրը՝ Սավելի Դավիդովիչ Խիտրուկը (1887-1983), եղել է փականագործ, ապա ինժեներ, իսկ կյանքի վերջին տարիներին՝ հանրապետական նշանակության թոշակառու, ծագումով եղել է Պոլոցկից[8], մայրը՝ Աննա Անտոնովնա Խիտրուկը (օրրիորդական ազգանունը՝ Նախամչիկ, 1893-1985), ծնունդով եղել է Ռիգայից[* 1][9]։ Ծնողներն ամուսնացել են 1914 թվականին Ռիգայում, որտեղ էլ ծնվել է նրանց ավագ որդին՝ Միխայիլը (1915-2007)[10][11][12]։ 1917 թվականին ծնողները տեղափոխվել են Տվեր, որտեղ ծնվել են միջնեկ և կրտսեր որդիները՝ Ֆեոդորն ու Վլադիմիրը (1921-1993)։ 1924 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, իսկ այն բանից հետո, երբ հայրն ավարտել է Պլեխանովի ակադեմիան, նրան՝ որպես Ստանկոէքսպորտի ներկայացուցչի, գործուղել են Գերմանիա՝ զբաղվելու սարքավորումների գնմամբ (1931-1934)։ Հիմնականում ապրել են Շտուտգարտում, որտեղ ապագա մուլտիպլիկատորը սովորել է գեղարվեստա-արհետագործական ուսումանրանում[13][14]։

1936 թվականին պատանին արդեն Մոսկվայում սովորել է Պետական հրատարակությունների միավորման գեղարվեստի տեխնիկումում[15]։ Հետագայում սովորել է Նկարիչ-գրաֆիկների որակավորման բարձրացման ինստիտուտում[16] (Նիկոլայ Վիշեսլավցևի արվեստանոց[15])։ Մոսկվայի I միջազգային կինոփառատոնում (1935) Ուոլթ Դիսնեյի մուլտֆիլմերը դիտելուց հետո հետաքրքրվել է մուլտիպլիկացիայով և ծանոթ նկարչի խորհրդով որոշել է ընդունվել «Սոյուզմուլտֆիլմի» ստուդիա, բայց երկար ժամանակ մերժում է ստացել[17]։

1937 թվականի նոյեմբերից Ֆեոդոր Խիտրուկն սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես մուլտիպլիկատոր-ստաժյոր, իսկ 1938 թվականից՝ որպես մուլտիպլիկատոր։ 1941 թվականի օգոստոսին՝ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո, կես տարով ուղարկվել է սովորելու Օտար լեզուների ինստիտուտում, որը տարհանվել էր Ստավրոպոլ նա Վոլգե։ Ուսումն ավարտելուց հետո Ֆեոդոր Խիտրուկը՝ որպես թարգմանիչ, ծառայել է 3-րդ Ուկրաինական ռազմաճակատում, եղել 17-րդ օդային բանակի ռադիոգրավման դասակի հրամանատար։ Պատերազմից հետո Ֆեոդոր Խիտրուկը երկու տարի որպես ռազմական թարգմանիչ աշխատել է Բեռլինում, ինչից հետո վերադարձել է «Սոյուզմուլտֆիլմ»։

1949 թվականից եղել է ՀամԿ(բ)Կ անդամ[16]։

1956-1981 թվականներին դասավանդել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիային կից նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում։ 1962 թվականին սկսել է զբաղվել ռեժիսուրայով։ Առաջին ֆիլմը՝ «Մի հանցագործության պատմություն»[18], մեծ հաջողություն է ունեցել[19]։ Ներկայում այն համարվում է խորհրդային մուլտիպլիկացիայում նոր ոճի սկիզբ, որ տարբերվել է 1950-1960-ական թվականների կանոնից և նմանվել դիսնեյյան ֆիլմերին[20]։

Խիտրուկը հանդես է եկել որպես մեծահասակների համար նախատեսված տարբեր ժանրերի կարճամետրաժ մուլտֆիլմերի ռեժիսոր։ Առավել հայտնի են բյուրոկրատիան ծաղրող «Մարդը շրջանակի մեջ» (ռուս.՝ «Человек в рамке», 1966), ժամանակակից հասարակությունում մարդու մենակության մասին պատմող «Կղզի» (ռուս.՝ «Остров», 1973) մուլտֆիլմերը, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» (1968) պարոդիան, «Առյուծ և ցուլ» (ռուս.՝ «Лев и Бык», 1984) պրիտչան։ Նկարահանել է երեք մուլտֆիլմ Վինի Թուխի մասին[18]։

1980-ական թվականներին զբաղեցրել է «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, եղել է Անիմացիոն կինոյի միջազգային միության (ASIFA) փոխնախագահ[16] (1980-1988)։ 1980-2003 թվականներին դասավանդել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում, որպես «եղել է ռեժիսոր-մուլտիպլիկատորների նախապատրաստման բաժնի ստեղծման նախաձեռնողներից մեկը»[21]։1995 թվականից եղել է «Ոսկե ձկնիկ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի պատվավոր նախագահ։ 1996-2000 թվականներին եղել է Ռուսաստանի անիմացիոն կինոյի միության պատվավոր նախագահ։

Իր երկարամյա կարիերայի ընթացքում Ֆեոդոր Խիտրուկն արժանացել է բազմաթիվ կինեմատոգրաֆիական մրցանակների ու պարգևների։ Եղել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների «Նիկա» ակադեմիայի ակադեմիկոս, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր (2002)։ 1993 թվականի ապրիլին Ֆեոդոր Խիտրուկն ու երեք այլ առաջատար մուլտիպլիկատորներ (Յուրի Նորշտեյն, Անդրեյ Խրժանովսկի և Էդուարդ Նազարով) հիմնադրել են մուլտիպլիկացիոն «Шар» դպրոց-ստուդիան։

Ֆեոդոր Խիտրուկը եղել է անիմացիայի վերաբերյալ տերմինների միջազգային բառարանի կազմողներից մեկը։

Մինչև իր կյանքի վերջը Ֆեոդոր Խիտրուկն ապրել է Մոսկվայում։ Մահացել է 2012 թվականի դեկտեմբերի 3-ին[22]։ Դիակիզումը կատարվել է Խովանսկոե գերեզմանատանը[21], աճյունասափորը թաղվել է Նովոդևիչյան գերեզմանատանը[23]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը՝ Մարիա Մոտրուկը (1916-1984), նկարիչ-մուլտիպլիկատոր,
  • Որդին՝ Անդրեյ Խիտրուկ (ծնվել է 1944 թվականին), երաժշտագետ, դաշնամուրի ուսուցիչ Գնեսինների անվան պետական երաժշտական քոլեջում, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ,
  • Թոռնուհի՝ Անաստասիա Խիտրուկ (ծնվել է 1975 թվականին), Անդրեյ Խիտրուկի և դաշնակահարուհի Ելենա Թաթուլյանի (ծնվել է 1943 թվականին) դուստրն է[24][20][25][26],
  • Երկրորդ կինը՝ Գալինա Նիկոլաևնա Խիտրուկ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ նամականիշ

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ մուլտիպլիկացիոն ֆիլմերի մոլտիպլիկացիոն հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր
Սցենարիստ
  • 1971 – Շատախոս «ակտիվիստը» (ռուս.՝ Болтун-«активист», սյուժե «Фитиль» կինոամսագրից, «Фитиль № 112»), համահեղինակ՝ Արկադի Արկանով
Նկարիչ
  • 1973 – Սիրել մարդուն (ռուս.՝ «Любить человека»)

Նկարահանում վավերագրական ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 – Անիմացիան Ա-ից մինչև Ֆ (ռուս.՝ Анимация от А до Я)
  • 1999 – Ֆեոդոր Խիտրուկ։ Մասնագիտությունը՝ անիմատոր (ռուս.՝ Фёдор Хитрук. Профессия – аниматор)
  • 2004 – Սոյուզմուլտֆիլմ։ Հեքիաթներ և եղելություններ (ռուս.՝ Союзмультфильм: Сказки и Были)
  • 2004 – Կախարդական Ռուս (ռուս.՝ Волшебная Русь)
  • 2005 – Հրաշքների ֆաբրիկա։ Ֆիլմ 1։ Ռեժիսոր-մուլտիպլիկատոր (ռուս.՝ Фабрика чудес. Фильм 1: Режиссёр-мультипликатор)
  • 2006 – Անկշիռ կյանք (ռուս.՝ Невесомая жизнь)
  • 2006 – Եվգենի Լեոնով։ Խոստովանություն (ռուս.՝ Евгений Леонов. Исповедь)
  • 2008 – Հրաշքների ֆաբրիկա։ Ֆիլմ-նախաբան։ Հանդիսատեսի անունից (ռուս.՝ Фабрика чудес. Фильм – пролог: От лица зрителя)
  • 2011 – Կղզիներ (ռուս.՝ Острова)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ փառատոններում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 – Սան Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոն – «Ոսկե դարպասներ» մրցանակ, «Մի հանցագործության պատմություն» մուլտֆիլմ
  • 1963 – Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – Պատվավոր դիպլոմ, «Մի հանցագործության պատմություն» մուլտֆիլմ
  • 1964 – Համամիութենական կինոփառատոն – առաջին մրցանակ մուլտիպլիկացիոն ֆիլմերի բաժնում, «Մի հանցագործության պատմություն» մուլտֆիլմ
  • 1964 – Վենետիկի միջազգային կինոփառատոն – «Սուրբ Մարկոսի բրոնզե առյուծ», «Արջուկը» մուլտֆիլմ
  • 1965 – Կորկայի միջազգային կինոփառատոն – պատվավոր դիպլոմ, «Բոնիֆացիի արկածներըW մուլտֆիլմ
  • 1966 – Համամիութենական կինոփառատոն – առաջին մրցանակ մուլտիպլիկացիոն ֆիլմերի բաժնում, «Բոնիֆացիի արկածներըW մուլտֆիլմ
  • 1966 – Անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն Մամայայում – «Ոսկե հավալուսն» մրցանակ մանկական ֆիլմերի բաժնում, «Բոնիֆացիի արկածներըW մուլտֆիլմ
  • 1967 – Մանկական ֆիլմերի միջազգային փառատոն Թեհրանում – խրախուսական դիպլոմ, «Բոնիֆացիի արկածները» մուլտֆիլմ
  • 1969 – Կրակովի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – պատվավոր դիպլոմ, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտֆիլմ
  • 1970 – Տամպերեի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – մրցանակ, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտֆիլմ
  • 1970 – Լայպցիգի ոչ խաղարկային և անիմացիոն ֆիլմերի միջազգային կիոնփառատոն – «Ոսկե աղավնի» մրցանակ, «Պատանի Ֆրիդրիխ Էնգելս» մուլտֆիլմ
  • 1971 – Օբերհաուզենի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – Ժողովրդական համալսարանների միջազգային ժյուրիի մրցանակ, «Պատանի Ֆրիդրիխ Էնգելս» մուլտֆիլմ
  • 1973 – Նյու Յորքի անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն – արծաթե մեդալ, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտֆիլմ
  • 1973 – Կոլոմբոյի միջազգային կինոփառատոն – մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» մուլտֆիլմ
  • 1974 – Համամիութենական կինոփառատոն – երկրորդ մրցանակ մուլտիպլիկացիոն ֆիլմերի բաժնում, «Կղզի» մուլտֆիլմ
  • 1974 – Կաննի միջազգային կինոփառատոն – գրան-պրի կարճամետրաժ ֆիլմի համար, «Կղզի» մուլտֆիլմ
  • 1974 – Կրակովի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – «Վավելի ոսկե վիշապ» գրան-պրի, դրամական պարգև, «ՍԻԴԱԼԿ» դիպլոմ, «Կղզի» մուլտֆիլմ
  • 1975 – Կաննի կինոփառատոն – ժյուրիի հատուկ մրցանակ (կարճամետրաժ ֆիլմերի հիմնական ծրագիր), «Նվիրում եմ քեզ աստղ» մուլտֆիլմ
  • 1977 – Համամիութենական կինոփառատոն Ռիգայում – երկրորդ մրցանակ մուլտֆիլմերի բաժնում, «Իկարիոսն ու իմաստունները» մուլտֆիլմ
  • 1983 – «Cinanima» միջազգային կինոփառատոն Էշպինիոյում – պատվավոր դիպլոմ 3-12 րոպե տևողությամբ ֆիլմերի բաժնում, «Առյուծ և ցուլ» մուլտֆիլմ
  • 1983 – Տամպերեի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոն – «Դասական անիմացիայի ոճի վարպետորեն տիրապետման համար», «Առյուծ և ցուլ» մուլտֆիլմ
  • 1984 – Տորոնտոյի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն – հանդիսատեսի մրցանակ, «Առյուծ և ցուլ» մուլտֆիլմ
  • 1997 – Վլադիսլավ Ստարևիչի անվան մրցանակ
  • 2005 – Անիմացիոն կինոյի Х ռուսական բաց փառատոն Սուզդալում – «Մասնագիտական ոլորտում ունեցած ներդրման համար»
  • 2006 – Անեսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն – ժյուրիի մրցանակ «Մասնագիտական ոլորտում ունեցած ձեռքբերումների համար»
  • 2006 – «Նիկա» մրցանակ – ռուսաստանյան կինեմատոգրաֆում ունեցած ակնառու ներդրման համար
  • 2006 – Զագրեբի անիմացիոն ֆիլմերի XVIII միջազգային փառատոն – մրցանակ «Մասնագիտական ոլորտում ունեցած ներդրման համար»

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хитрук Ф. «Разговор о профессии» — Статья в книге-сборнике: Асенин С. Мудрость вымысла. Мастера мультипликации о себе и своём искусстве. М. Искусство, 1983, 207с., Тираж 25 000 экз.
  • Хитрук Ф. Сотворение фильма, или Несколько интервью по служебным вопросам. — М., 1990.
  • Фёдор Хитрук — Воспоминания. Киноведческие записки № 73 — 2005
  • Хитрук Ф. Профессия — аниматор: В 2-х тт. — Т. 1-2. — М.: Гаятри, 2008, ISBN: 978-5-9689-0137-8,[35]

Թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Молтин Леонард О мышах и магии. История американского рисованного фильма. — М.: Издательство Дединского, 2018. — 640 с. — ISBN 978-5-6040967-0-3Of Mice and Magic. A History of American Animated Cartoons. Переводчик Хитрук Ф.С.[36]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուիլյամ Մորիցը նշում է.
    Aquote1.png Խիտրուկը կյանքը սովորական չէ։ Լինելով տոհմիկ կոմունիստի և «հրեա մոր» որդի՝ նա դարձել է մոսկվացի դպրոցական այն ժամանակ, երբ քաղաքային կինոթատրոններում ցուցադրում էին Էյզենշտեյնի մեծ ֆիլմերը։ Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Khitruk, Feodor // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard Corporation, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  2. 2,0 2,1 2,2 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. Некролог в «The Guardian»: «Khitruk was born into a well-to-do Jewish family — his father was an engineer — in the city of Tver in the year of the Russian revolution».
  5. 5,0 5,1 Moritz, 1999
  6. Некролог в «The Independent»: «Khitruk was born into a Jewish family in the city of Tver in 1917».
  7. Май, труд, Хитрук (интервью с Фёдором Хитруком, 2008): «У нас была еврейская семья, но по паспорту мой отец — белорус, и я тоже белорус. Не знаю почему. Может, это комплекс неполноценности…»
  8. ГА РФ: Савелий Давыдович Хитрук
  9. Фёдор Хитрук: «Когда вы приносите радость, вы не устаете»
  10. Շևել Խիտրուկի և Նեխա Նախամչիկի ամուսնության՝ դիվանատանը Ռիգայի քաղաքային րաբբիի կողմից արված արձանագրությունը հասանելի է հրեական գենեալոգիայի JewishGen.org կայքում (Լատվիայի վերաբերյալ տվյալների բազա, պահանջվում է գրանցում)։
  11. Шевель Хитрук, Неха Нахамчик (Рига, 1914)
  12. 95 лет уроженцу Твери Фёдору Хитруку
  13. Who’s Who in Animated Cartoons
  14. Владимир Плетинский «Фёдор Хитрук и все, все, все…»
  15. 15,0 15,1 Хитрук, 2007, Том 1., էջ 43
  16. 16,0 16,1 16,2 Юткевич, 1986, էջ 467
  17. Капков, 2007
  18. 18,0 18,1 The Independent (некролог)
  19. Наталья Василькова. Фёдор Хитрук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  20. 20,0 20,1 Bergan, 2012
  21. 21,0 21,1 РИА Новости, 2012
  22. «Умер создатель мультфильма про Винни-Пуха Федор Хитрук»։ forbes.ru։ 2012-12-03։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-16-ին։ Վերցված է 2013-08-09 
  23. «Урна с прахом Федора Хитрука захоронена на Новодевичьем…»։ animator.ru։ 2013-01-11։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է 2013-01-20։ «Могила находится на 3-м участке кладбища (это старая территория) рядом с захоронениями Ии Саввиной , Беллы Ахмадуллиной, Людмилы Касаткиной и Сергея Колосова» 
  24. «Лучшая инструментальная запись солиста с оркестром. Номинанты»։ lenta.ru; archive.org։ 2008։ Վերցված է 2013-08-09 
  25. Anastasia Khitruk finds her own string theory
  26. Fyodor Khitruk Obituary
  27. Указ Президиума Верховного Совета РСФСР от 9 января 1968 года «О присвоении заслуженного деятеля искусств РСФСР Хитруку Ф. С.»
  28. Постановление ЦК КПСС, Совмина СССР от 4 ноября 1976 года № 905 «О присуждении Государственных премий СССР в области литературы, искусства и архитектуры 1976 года»
  29. Указ Президиума Верховного Совета РСФСР от 7 января 1977 года «О присвоении почётного звания народного артиста РСФСР»
  30. Постановление ЦК КПСС, Совмина СССР от 28 октября 1982 года № 947 «О присуждении Государственных премий СССР 1982 года в области литературы, искусства и архитектуры»
  31. Указ Президиума Верховного Совета СССР от 17 апреля 1987 года № 6850 «О присвоении почётного звания «Народный артист СССР» тов. Хитруку Ф. С.»
  32. Указ Президента Российской Федерации от 16 января 1998 года № 50 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» III степени Хитрука Ф. С.»
  33. Указ Президента Российской Федерации от 12 января 1999 года № 93 «О присуждении премий Президента Российской Федерации в области литературы и искусства 1998 года»
  34. Распоряжение Президента Российской Федерации от 30 мая 2002 года № 239-рп «О присуждении специального приза Президента Российской Федерации «За выдающийся вклад в развитие российского кино» за 2001 год»
  35. Вышел в свет двухтомник Федора Хитрука "Профессия — аниматор".23.07.2008
  36. «О мышах и магии. История американского рисованного фильма» в переводе Фёдора Хитрука

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]