Տասներկու ամիսներ (մուլտֆիլմ)
Տասներկու ամիսներ ռուս.՝ Двенадцать месяцев | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ և հեքիաթ |
Հիմնված է | 12 ամիս |
Ռեժիսոր | Իվան Իվանով-Վանո և Միխայիլ Բոտով |
Սցենարիստ | Սամուիլ Մարշակ և Նիկոլայ Էրդման |
Պրոդյուսեր | Իվան Իվանով-Վանո |
Երաժշտություն | Մեչիսլավ Վայնբերգ |
Օպերատոր | Ելենա Յուրևնա Պետրովա, Նիկոլայ Վոինով և Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 52 րոպե |
Թվական | 1956 |
Տասներկու ամիսներ (ռուս.՝ Двенадцать месяцев), խորհրդային լիամետրաժ նկարված մուլտֆիլմ, ստեղծված Իվան Իվանով-Վանոյի կողմից` ըստ Սամուիլ Մարշակի համանուն պիեսի մոտիվների, որը գրվել է 1942-43 թվականներին` Մեծ հայրենական պատերազմի ժամանակ, ՄԳԱԹի համար։
Պիեսն առաջին անգամ բեմադրվել է 1947 թվականին, Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում, մեկ տարի անց` ՄԳԱԹ-ում, և վերջապես 1957 թվականին թողարվել է մուլտֆիլմը։ Այն բնութագրվում է բարձրորակ և աշխատատար մուլտիպլիկացիայով։ Նկարահանվել է Մոսկվայի «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ` Սամուիլ Մարշակ և Նիկոլայ Էրդման
- Բեմադրող ռեժիսոր` Իվան Իվանով-Վանո
- Ռեժիսոր Միխայիլ Բոտով
- Բեմադրող-նկարիչներ` Ալեքսանդր Բելյակով, Կոնստանտին Կարպով, Անատոլի Կուրիցին
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ելենա Խլուդովա, Տատյանա Ֆեոդորովա, Ֆեոդոր Խիտրուկ, Բորիս Մեերովիչ, Նիկոլայ Ֆյոդորով, Վլադիմիր Պոպով, Կոնստանտին Չիկին, Ֆաինա Եպիֆանովա, Վասիլի Ռյաբչիկով, Վլադիմիր Կրումին, Լև Պոպով, Բորիս Բուտակով
- Նկարիչ-դեկորատորներ` Վերա Վալերիանովա, Ելենա Տաննենբերգ, Օլգա Գեմերլինգ, Կոնստանտին Մալիշև
- Էքսիզների հեղինակ` Անատոլի Սազոնով
- Օպերատորներ` Նիկոլայ Վոինով, Ելենա Պետրովա
- Կոմպոզիտոր` Մոիսեյ Վայնբերգ
- Հնչյունային օպերատոր` Նիկոլայ Պրիլուցկի
- Ռեժիսորի օգնականներ` Վ. Սվեշնիկովա, Գալինա Անդրեևա, Լիդիա Սազոնովա
- Նկարչի օգնական` Տատյանա Սազոնովա
- Մուլտֆիլմի տնօրեն` Նաթան Բիթման
Մուլտֆիլմը վերականգնվել է 1987 թվականին Գորկու անվան կինոստուդիայում։ Վերականգնված տարբերակի ռեժիսորն է Վլադիմիր Բերենշտեյնը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձմեռ է։ Թագավորական պալատում ապրող երիտասարդ թագուհու համար դասընթացներ են անցկացնում։ Պրոֆեսորը պատմում է տարվա եղանակների մասին, և երբ հիշատակում է գարնանային ձնծաղիկների մասին, թագուհին հայտարարում է, որ անհապաղ ցանկանում է ձնծաղիկներ ունենալ իր պալատում։ Պրոֆեսորը փորձում է համոզել նրան, որ հունվարին դա անհնար է, սակայն թագուհին հրաման է արձակում և մի զամբյուղ ծաղիկի դիմաց խոստանում է մի զամբյուղ ոսկի։ Ժլատ Մայրիկը և նրա ծույլ աղջիկը, լսելով արքայական պարգևի մասին, միանգամից ուղարկում են խորթ աղջկան ձնծաղիկների հետևից։
Աղջիկը թափառում է անտառում և պատահաբար հայտնվում մի դաշտում, որտեղ խարույկի շուրջ բոլորը նստած էին տասներկու Եղբայր-ամիսիները։ Խորթ աղջիկը պատմում է նրանց իր դժբախտության մասին, և Ապրիլը համոզում եղբայրներին իրեն մեկ ժամ տրամադրել` աղջկան օգնելու համար։ Աղջիկը մի զամբյուղ ձնծաղիկ է հավաքում զամբյուղը, իսկ Ապրիլը նրան կախարդական մատանի է տալիս և խնդրում ոչ ոքի չպատմել անտառում տեսածի մասին։
Խորթ Մայրիկն իր աղջկա հետ ձնծաղիկները տանում է թագավորական պալատ։ Տեսնելով ծաղիկները` քմահաճ թագուհին պահանջում է, որ իրեն անմիջապես ցույց տան այն տեղը, որտեղ դրանք աճում են։ Խորթ Մայրիկն ու աղջիկն ստիպված խոստոնավում են, ծաղիկների հետևից գնացել էր Խորթ աղջիկը։ Աղջիկը համաձայնվում է կրկին գնալ անտառ ծաղիկների հետևից, սակայն հրաժարվում է ցույց տալ այն տեղը, որտեղից նա հավաքել էր ձնծաղիկները։ Այդ ժամանակ Խորթ մայրը ուղարկում է իր աղջկան` Խորթ քրոջ հետևելու, իսկ թագուհին իր շքախմբի հետ գնում է նրանց հետևից։ Այդպես էլ չիմանալով, թե ձմեռային անտառներում որտեղ է ձնծաղիկ աճում, ինքնահավան թագուհին աղջկանից խլում է կախարդական մատանին և նետում է ձյան մեջ։ Խորթ աղջիկը հասցնում է արտաբերել կախարդական բառերը և վազում է մատանում հետևից, իսկ թագուհին և նրա շքախումբն ընկնում են ձնաբքի մեջ և հայտնվում դաշտում։
Հանկարծ ձմեռը հրաշքով փոխվում է գարնան, գարունը` ամռան, ամառը` աշնան, և աշնանը նորից հաջորդում է ձմեռը։ Դաշտում հայտվում է Եղբայր-Հունվարը և առաջարկում են անկոչ հյուրերին կատարել նրանց ցանկությունները։ Թագուհին ցանկանում է վերադառնալ տուն, Պրոֆեսորը ցանկանում է, որպեսզի տարվա եղանակներն առաջվա նման հաջորդեն իրար, Զինվորը ցանկանում է ուղղակի կրակի մոտ տաքանալ, իսկ Խորթ մայրն ու աղջիկը ցանկանում են շան մորթուց վերարկու։ Հունվարը նրանց վերարկու է տալիս, նրանք սկսում են կռվել և վերածվում են շների։ Հունվարը պատվիրում է Զինվորին նրանց լծել սահնակին և ուղղություն վերցնել դեպի կրակը, քանի որ այնտեղ խարույկ է վառվում։
Դաշտում, խարույկի մոտ հավաքվում են Եղբայր-Ամիսները, նրանց հետ է գեղեցիկ հագնված Խորթ աղջիկը։ Փետրվարը նրան սահնակ է տալիս, իսկ Մայիսը` երեք ձի։ Թագուհին հրամայում է Խորթ աղջկան, որ վերջինս նրան հասցնի թագավորական պալատ` փոխարենը խոստանալով պարգևատրել արքայական ձևով, սակայն Աղջկան պարգևներ պետք չէին։ Զինվորը խորհուրդ է տալիս Թագուհուն խնդրել ոչ թե արքայաբար, այլ` մարդկայնորեն։
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տատյանա Բարիշևա` խորթ մայր
- Յուլյա Յուլսկայա` աղջիկ
- Լյուդմիլա Կասատկինա` խորթ աղջիկ
- Գալինա Նովոժիլովա` թագուհի
- Էրաստ Գարին` պրոֆեսոր
- Գրիգորի Շպիգել` այգեգործ
- Գեորգի Վիցին` ագռավ, թութակ, Փետրվար
- Ալեքսանդր Գրիբով` Հունվար
- Վլադիմիր Վոլոդին` գայլ
Երաժշտություն և երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի երգերը և երաժշտությունը գրել է Մոիսեյ Վայբերգը։ Մուլտֆիլմի երգերը ձայնապնակներով թողարկվել են մոսկովյան, ապրիլյան, լենինգրադյան և այլ ստուդիաներում, իսկ 1960-ական թվականների կեսերին ընդգրկվել են «Մեղեդի» ընկերության կողմից թողարկած մուլտֆիլմերի երգերի ժողովածուի մեջ։ ԱՎելի ուշ երգերը թողարկվել են նաև ձայներիզների վրա։ 1990-ական թվականներին երգերը ձայնագրվել են տարբեր աուդիոեզիզների և տեսաերիզների վրա, իսկ 1999 թվականից թողարկվել են MP3 ձևաչափով։
1990-ական թվականների երկրորդ կեսերին մուլտֆիլմի հիման վրա թողարկվել է դրա աուիդիոհեքիաթը` Ալեքսանդր Պոժարովի տեքստով։
Վիդեո թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին մուլտֆիլմն սկսել է թողարկվել տեսաերիզներով։ 1990-ականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է «Խոշոր պլան» ընկերության տեսաերիզներում։ 1990-ականների կեսերին այն ներառվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի VHS ձևաչափով տարբեր հավաքածուների մեջ։
1999 թվականին «Ջոուվ» ընկերության կողմից մուլտֆիլմը թողարկվել է իսպաներեն, ֆրանսերեն և անգլերեն լուսագրերով, իսկ 5 տարի հետո, 2004 թվականին, վաճառքի է հանվել դրա նորացված DVD տարբերակը։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի պատկերասրահներից մեկում կայացած «Երբ վառվում են տոնածառի լույսերը։ 20-րդ դարի ռուսական ամանորյա անիմացիայի գլուխգործոցները» ցուցահանդեսի ժամանակ ցուցոադրվել են «12 ամիսներ», «Փոստատար ձնեմարդը», «Ամանորյա գիշեր» և այլ մուլտֆիլմեր[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «12 ամիսներ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «12 ամիսներ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «12 ամիսներ» Կադրեր ֆիլմից
- Իվան Իվանով-Վանոյի 10 լեգենդար մուլտֆիլմերը Արխիվացված 2015-06-07 Wayback Machine m.vm.ru
- «Двенадцать месяцев» смотреть онлайн на сайте Мультфильмы
- Գեորգի Բորոդին. «Ամանորյա անիմացիա»
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1956 մուլտֆիլմեր
- «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր
- Իվան Իվանով-Վանոյի մուլտֆիլմեր
- Խորհրդային մուլտֆիլմեր
- Նիկոլայ Էրդմանի մուլտֆիլմեր
- Ռուսերեն մուլտֆիլմեր
- 1950-ականների խորհրդային ֆիլմեր
- 1956 ֆիլմեր
- Ռուսական մուլտֆիլմեր
- Խորհրդային մանկական ֆիլմեր