Jump to content

Նիկոլայ Պրիլուցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Պրիլուցկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26, 1909(1909-01-26)
ԾննդավայրՌուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 25, 1990(1990-07-25) (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունճարտարագետ, հնչյունային օպերատոր և մուլտիպլիկատոր
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն

Նիկոլայ Ստեպանովիչ Պրիլուցկի (ռուս.՝ Николай Степанович Прилуцкий, հունվարի 26, 1909(1909-01-26), Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1990(1990-07-25), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հնչյունային օպերատոր, որ աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաներում[1]։ Մասնակցել է շուրջ 100 խորհրդային մուլտֆիլմերի ստեղծմանը, կրկնօրինակել արտասահմանյան մուլտֆիլմեր, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր։ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Պրիլուցկին ծնվել է 1909 թվականի հունվարի 26-ին Ռուսական կայսրությունում։

Ստանալով միջին մասնագիտական կրթություն՝ Նիկոլայ Պրիլուցկին՝ որպես հնչյունային օպերատոր, աշխատել է Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում (1934-1937), «Մոսֆիլմում» (1937-1939)։

1939 թվականին սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Մասնակցել է «Սոյուզմուլտֆիլմում» կինոարտադրության ստեղծմանը։ Հնչուն կինոյի զարգացման շրջանում մշակել է մշակել է դրա տեխնոլոգիաները մուլտիպլիկացիոն ֆիլմերում օգտագործելու համար։ 1939-1944 թվականներին կրկնօրինակել է խաղարկային և վավերագրական ֆիլմեր «Սոյուզմուլտֆիլմում», 1944 թվականից աշխատել է որպես մուլտիպլիկացիոն ֆիլմերի հնչյունային օպերատոր։

Որպես հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկին մասնակցել է ավելի քան 100 մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծմանը, որոնք ներառվել են ռուսական մուլտիպլիկացիայի «ոսկե ֆոնդում»։ Աշխատել է «ավագ սերնդի» գրեթե բոլոր ռեժիսորների ֆիլմերում, ինչպիսիք են Իվան Իվանով-Վանոն, Լև Ատամանովը, Վլադիմիր Պոլկովնիկովը, Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները, Լամիս Բրեդիսը և այլք։

1964 թվականին կրկին սկսել է աշխատել «Մոսֆիլմում», զբաղվել է խորհրդային (ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով նկարահանված) և արտասահմանյան ֆիլմերի կրկնօրինակմամբ։

1974 թվականին անցել է թոշակի։

Նիկոլայ Պրիլուցկին մահացել է 1990 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում[2]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնչյունային օպերատոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնօրինակման հնչյունային ռեժիսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Նոր Դոն Ժուան» (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, 1956)
  • «Սպարտակ» (ԱՄՆ, 1960)
  • «Փարիզյան գաղտնիքներ» (Ֆրանսիա, Իտալիա, 1962)
  • «Երեք հարյուր սպարտացիներ» (ԱՄՆ, 1962)
  • «Ալյասկայի աղվեսները» (ԳԴՀ, 1964)
  • «Անժելիկան ու թագավորը» (Ֆրանսիա, 1966)
  • «Հող, ծով, կրակ, երկինք» (Ադրբեջանֆիլմ, 1967)
  • «Փոքրիկ լողորդը» (Ֆրանսիա, Իտալիա, 1968)
  • «Սառած» (Ֆրանսիա, Իտալիա, 1969)
  • «Գեղեցկատես դրագունի արկածները» (ՉԽՍՀ, 1970)
  • «Կորուսյան միլիոններ» (Ռումինիա, 1971)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Նիկոլայ Պրիլուցկին (անգլ.) Internet Movie Database կայքում
  2. «Прилуцкий Николай Степанович». Аниматор.ру. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 528-529. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
  • Киноведческие записки, Выпуски 71-73, ВНИИ киноискусства Госкино СССР, 2005. с. 331.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]