Զինաիդա Բրումբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Զինաիդա Բրումբերգ
Ծնվել է օգոստոսի 2, 1900(1900-08-02)[1]
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել է փետրվարի 9, 1983(1983-02-09)[1] (82 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Կրթություն Վխուտեմաս
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ[2]
Մասնագիտացում ռեժիսոր
Պարգևներ «Պատվո նշան» շքանշան և ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDb ID ID 0115913

Զինաիդա Բրումբերգ (ռուս.՝ Зинаида Семёновна Брумберг, օգոստոսի 2, 1900(1900-08-02)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 9, 1983(1983-02-09)[1], Մոսկվա, ԽՍՀՄ) խորհրդային ռեժիսոր և մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ, կինոդրամատուրգ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1968

Բրումբերգ քույրերից կրտսերը. այս ստեղծագործական տանդեմն ստեղծել է խորհրդային մուլտիպլիկացիայի կանոնները:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1900 թվականի օգոստոսի 2-ին, իր քրոջ՝ Վալենտինայի ծննդյան օրը, երբ վերջինս դարձել է մեկ տարեկան։

1925 թվականին Վխուտեմասն ավարտելուց հետո մասնակցել է խորհրդային առաջին մուլտֆիլմերիի ստեղծմանը («Չինաստանը կրակի մեջ»)։ Մուլտիպլիկացիայում աշխատանքն սկսել է որպես նկարիչ մուլտիպլիկատոր, այնուհետև անցել է ռեժիսորական աշխատանքների[3]։ Վալենտինա Բրումբերգի հետ ստեղծել է «Կարմիր գլխարկը», «Կոշկավոր կատուն», «Կորցրած պատվոգիր», «Երեք հաստլիկներ» և շատ այլ մուլտֆիլմեր։

Նրա ամենահայտնի աշխատանքներից է «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմը (1949), որտեղ կեղծ իրական, կեղծ մասշտաբային կերպարների մոտ նշանակալի տեղ է գրավում պարզունակ «ձողամարդուկը», որին դպրոցի պատի վրա նկարել է պիոներ Ֆեդյան: Վաթսունական թվականների սկզբին Բրումբերգ քույրերն այդ մարդուկի օգնությամբ խախտում են խորհրդային մուլտիպլիկացիայում սահմանված օրինաչափությունը, որի սահմանման մեջ իրենք ևս մասնակցություն ունեին։

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո շքանշան» (14.04.1944)
  • ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1968)

Փառատոնի մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ցանկությունների իրականացում» մուլտֆիլմ - Անսիի (Ֆրանսիա) անիմացիոն ֆիլմերի երրորդ միջազգային փառատոն, 1960 թվական, արժանացել է դիպլոմի։
  • «Ծննդյան տարեդարձ» մուլտֆիմ - Մոնտեվիդեոյի (Ուրուգվայ) կարճամետրաժ ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոն, 1960 թվական, արժանացել է հիշատակման։

Մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Record #14568288j // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
  3. Сергей Капков. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Капков Сергей Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  • Абольник О. Валентина и Зинаида Брумберг // Мастера советской мультипликации: сборник статей / составитель Д. Н. Бабиченко. — М., «Искусство», 1972.
  • КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 60.
  • Азарх Лана. Каляевская, 23а. Кинограф. М., 1999, № 7.
  • Капков Сергей. Интервью с Ланой Азарх // «Газета» 25.07.2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]