Jump to content

Ֆեդյա Զայցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեդյա Զայցև
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՆիկոլայ Էրդման և Միխայիլ Վոլպին
ՀնչյունավորումՎերա Բենդինա, Վլադիմիր Գոտովցև, Միխայիլ Յանշին, Էրաստ Գարին և Սերգեյ Մարտինսոն
ԵրաժշտությունՎիկտոր Օրանսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
Թվական1948

«Ֆեդյա Զայցև» (ռուս.՝ «Федя Зайцев»), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ Նիկոլայ Էրդմանի ու Միխայիլ Վոլպինի սցենարի հիման վրա ստեղծել են Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները[1]։ Ֆիլմը Բրումբերգ քույրերին մեծ հաջողություններ է բերել և դարձել հետպատերազմական կինեմատոգրաֆիայի կարևոր իրադարձություն[2]։

Երրորդ դասարանցի Ֆեդյա Զայցևը սեպտեմբերի 1-ին բոլորից շուտ է գնում դպրոց, որը հիմնովին նորոգվել էր ու սպիտակեցվել։ Մոռանալով՝ Ֆեդյան իր դասարանի պատին մարդուկ է նկարում, բայց, վախենալով պատասխանատվությունից, լռում է իր արարքի մասին, և նրա փոխարեն մեղադրում են ընկերոջը։ Երբ Ֆեդյան վերադառնում է տուն, այդ գիշեր երկար ժամանակ չի կարողանում քնել։ Երբ քնում է, բոլոր խաղալիքներն ու սիրելի գրքերի հերոսները նրան բոյկոտ են հայտարարում ու լքում։ Ի լրումն բոլորի՝ Ֆեդյային է այցելում այդ նույն նկարված մարդուկը։ Հասնելով հուսահատության՝ Ֆեդյան մարդուկին ասում է, որ վաղն ամեն ինչ կխոստովանի։ Դրանից հետո պարզվում է, որ այդ ամենը եղել է երազում, և այնուհետև Ֆեդյան դասի ժամանակ բոլորի մոտ խոստովանում է կատարածը։

Մուլտֆիլմի վրա աշխատել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գլխավոր դերերում՝
Վերա Բենդինա – Ֆեդյա Զայցև
Միխայիլ Յանշին – Մարդուկ
  • Դերերում՝
Վլադիմիր Գոտովցև
Սերգեյ Մարտինսոն – ութոտանի կենդանի
Էրաստ Գարին – ուսուցիչ
Լիդիա Կորոլյովա – մատրյոշկա
Վալենտինա Սպերանտովա
Սերգեյ Ֆիլիպով

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Վոլպինի և Նիկոլայ Էրդմանի սկզբնական սցենարը, որն առաջարկվել էր 1947 թվականի բեմադրության համար, լիամետրաժ էր և բաժանված երկու մասի (հնարավոր է՝ կինեմատոգրաֆիայի նախարար Իվան Բոլշակովի՝ կարճամետրաժ մուլտֆիլմերի հրահանգի պատժառով)՝ «Ֆեդյա Զայցև» և «Սխալների թագավորությունում»։ Առաջին մասն արագ թողարկվել է, իսկ երկրորդ մասը բացասական կարծիքի է արժանացել գեղարվեստական խորհրդի կողմից, որը քննադատել է մուլտֆիլմի սյուժեն և գտել, որ առաջին մասն ամբողջովին կարելի է ավարտուն համարել։ Երկրորդ մասի սցենարն ուղարկվել է վերանայման, ընդ որում՝ «Ֆեդյա Զայցևը» պետք է ավարտվեր ոչ թե Ֆեդյայի խոստովանությամբ, այլ բաց ավարտով՝ ենթադրելով ապագա շարունակության հնարավորություն։ Սակայն մշակված սցենարը մերժվել է, դրա հետ կապված փոխվել է «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմի ավարտը[3]։

Հեղինակները, այնուամենայնիվ, չեն հրաժարվել Ֆեդյա Զայցևի մասին ֆիլմերի շարքի գաղափարից՝ ոգևորվելով մուլտֆիլմի մեծ հաջողությունից։ Էրդմանն ու Վոլպինը գրել են «Ֆեդյա Զայցևն ամառանոցում» սցենարը, որի հիման վրա 1955 թվականին Բրումբերգ քույրերը նկարահանել են «Սխալների կղզին» մուլտֆիլմը (սակայն այնտեղ փոխել են հերոսի անունը. Ֆեդյա Զայցևի փոխարեն նա դարձել է Կոլյա Սորոկին)։

«Սխալների թագավորությունում» սցենարին հեղինակները վերադարձել են միայն «ձնհալի» բուռն շրջանում, սակայն առաջին ֆիլմի էկրանավորումից տասներեք տարի անց որոշում է ընդունվել նկարահանել ոչ միայն շարունակություն, այլ ռեմեյք նոր սերնդի համար՝ «Մարդուկին ես եմ նկարել» (1960)։

Քննադատական արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հեքիաթների ժանրում գրավիչ և համարձակ ձեռնարկ էր։ Այս ոլորտում առավել վառ աշխատանքի օրինակ էր «Ֆեդյա Զայցև» ֆիլմը՝ բեմադրված 1948 թվականին Միխայիլ Վոլպինի ու Նիկոլայ Էրդմանի սյուժեի հիման վրա։ Ժամանակակից դպրոցականի կյանքի նկարները հաջողությամբ համատեղել էին երկու պլան՝ ամենօրյա և հեքիաթային։ Սա համապատասխանում էր եռաչափ և երկչափ նկարչության հնարին՝ շեշտված դասարանի պատին նկարված մարդուկի վերակենդանացած պատկերի պայմանական ուրվագծով, որի ֆիգուրան ուրվագծել էր տղան։ Սյուժեի խրատական պարզամտության շնորհիվ (նկարը մեղավոր դպրոցականի արթնացած խիղճն էր) հնարն այդ ժամանակ եղել է ոչ սովորական ու թարմ։ Իրավիճակի զավեշտալի վիճակը և նկարված ու վերակենդանացած մարդուկի՝ վեցոտանի անհայտ գազանի (նորից մանկական նկարներից) վրա ֆանտաստիկ ճանապարհորդությունը ֆիլմը դարձրել են հռչակավոր։

— Ս. Վ. Ասենին «Խորհրդային մուլտիպլիկացիայի ուղիները»[4]

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը Studio PRO Video ստուդիայի կողմից տեսասկավառակներով թողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում, իսկ «Союз» վիդեոստուդիայի կողմից՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուներում։

2000-ական թվականներին մուլտֆիլմը DVD-ով թողարկվել է «Կետ, կետ, ստորակետ» և «Հավատարիմ ընկերներ» հավաքածուներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-10-06 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
  2. Сергей Капков. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. Бородин Г. Николай Эрдман и анимация // Киноведческие записки. 2002. № 61.
  4. Асенин С.В. «Мир Мультфильма»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с. — М. Вольпин, Н. Эрдман «Про Федю Зайцева», стр. 27-46.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]