Սխալների կղզի
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Զինաիդա Բրումբերգ և Վալենտինա Բրումբերգ |
Սցենարիստ | Նիկոլայ Էրդման և Միխայիլ Վոլպին |
Հնչյունավորում | Վերա Բենդինա, Լիլիա Գրիցենկո, Իրինա Գոշևա, Օլգա Անդրովսկայա, Գալինա Նովոժիլովա, Սերաֆիմա Բիրման, Վլադիմիր Գրիբկով, Սոֆյա Գարել և Եվգենիա Մորես |
Բեմադրող նկարիչ | Գրիգորի Կոզլով, Վիկտոր Նիկիտին և Իգոր Նիկոլաև |
Երաժշտություն | Անատոլի Ալեքսանդրով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 1596 s |
Թվական | 1955 |
«Սխալների կղզի», խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1955 թվականին Զինաիդա և Վալենտինա Բրումբերգների կողմից։ Սկզբում ծրագրվել է որպես նույն հեղինակների «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմի ուղղակի շարունակություն և պետք է կոչվեր «Ֆեդյա Զայցևն ամառանոցում»։ Համապատասխանաբար մուլտֆիլմի գլխավոր հերոսը պետք է լիներ Ֆեդյա Զայցևը նախորդ մուլտֆիլմից։ Նույնպես ըստ նախնական սցենարի (հնարավոր է, որ նախկինում «Ֆեդյա Զայցև» մուլտֆիլմում դրանք կրճատված լինեն գրաքննության պատճառով, որը մեղմացաել է Խրուշչովյան ձնհալի շնորհիվ)՝ մուլտֆիլմում ներկայացված գործողությունները պետք է տեղի ունենային գլխավոր հերոսի երազում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը պատմում է Կոլյա Սորոկինի մասին, որին իր ստացած երկուսները, որոնք նմանվել են կարապների, տանում են սխալների կղզի։ Կղզում հերոսները բազմաթիվ խնդիրներ կան Կոլյայի սխալ լուծած խնդիրների պատճառով. մայր նապաստակները բաժանված են իրենց ձագերից, փիղն ստիպված էր անընդհատ քաշ տալ գերանը, որովհետև այն դարձել է օդից թեթև, կովն ու ձին դարձել են մեկ կենդանի, գնացքները բախվում են իրար, ջրավազանը գերլցվում է ջրով և տեղի է ունենում ջրհեղեղ։ Կոլյան պետք է վերադառնա տուն ու ճիշտ լուծի խնդիրները։ Սակայն կարապ-երկուսները խանգարում են տղային, և միայն երգեցողությունից ստացած միակ հինգն է օգնում նրան։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստներ | Միխայիլ Վոլպին և Նիկոլայ Էրդման |
Ռեժիսորներ | Վալենտինա և Զինաիդա Բրումբերգներ |
Բեմադրող նկարիչներ | Գրիգորի Կոզլով, Վիկտոր Նիկիտին, Իգոր Նիկոլաև |
Կոմպոզիտոր | Անատոլի Ալեքսանդրով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Ռեժիսորի օգանական | Տ. Ֆեոդորովա |
Մոնտաժողի օգնական | Վալենտինա Իվանովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ռոման Դավիդով, Դմիտրի Բելով, Իգոր Պոդգորսկի, Գենադի Նովոժիլով, Վասիլի Ռյաբչիկով, Նիկոլայ Ֆեոդորով, Լիդիա Ռեզցովա, Կոնստանտին Չիկին |
Նկարիչ-դեկորատորներ | Օլգա Գեմերլինգ, Ելենա Տանենբերգ, Իրինա Տրոյանովա, Ա. Դուրակով |
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոլյա Սորոկին – Վերա Բենդինա
- Թռչնակ – Լիլիա Գրիցենկո
- Թռչնիկ – Իրինա Գոշևա
- Երկու – Օլգա Անդրովսկայա
- Հինգ – Գալինա Նովոժիլովա
- Փիղ – Պավել Բրյանսկի
- Կենդանի – Սերաֆիմա Բիրման և Վլադիմիր Գրիբկով
- Նապաստակներ – Սոֆյա Գարել և Եվգենյա Մորես
Մուլտֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի 1955-59 թվականների առավել հայտնի աշխատանքների թվում են Վ. և Զ. Բրումբերգների «Սխալների կղզի» (1955), «Նավաստի Ստյոպան» (1955) և «Ցանկությունների իրականացում» (1957)— Գեորգի Բորոդին, «Համառոտ պատմական ակնարկ»[2]
Հետաքրքիր ու համարձակ սկիզբ է ժամանակակից հեքիաթի ժանրին դիմելը։ 1955 թվականին, շարունակելով այդ ժանրային գիծը, Բրումբերգ քույրերը բեմադրել են դպրոցական կյանքից ևս մեկ ֆիլմ՝ «Սխալների կղզի»։ Այս հեքիաթում ծույլ դպրոցականն ընկնում է ֆանտաստիկ մի կղզի, որտեղ գրոտեսկային անհեթեթությունների ու մտահնար հրեշների տեսքով ապրում և նրան հետապնդում են իր կողմից կատարված սխալները
Բնօրինակ տեքստ (ռուս.)Любопытным и смелым начинанием было обращение к жанру современной сказки. В 1955 году, продолжая эту жанровую линию, сестры Брумберг поставили еще один фильм из школьной жизни - «Остров ошибок». В этой сказке ленивый школьник попадал на фантастический остров, где в виде гротесковых несуразиц и причудливых чудовищ живут и преследуют его совершенные им ошибки.
— Ս. Ասենին, «Խորհրդային մուլտիպլիկացիայի ուղիները»[3]
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներին մուլտֆիլմը վերաթողարկվել է տեսաերիզներով խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում Studio PRO Video-ի և «Союз» ստուդիայի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вольпин М., Эрдман Н. Остров ошибок. — Стрекоза, 2005. — 64 с. — (Любимые герои). — ISBN 5-94563-819-6
- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 4. — М.: Искусство, 1956. Н. Эрдман и М. Вольпин «Остров ошибок».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սխալների կղզի» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Սխալների կղզի» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Սխալների կղզի» — youtube
|