Հեռավոր կղզու գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեռավոր կղզու գաղտնիքը
ռուս.՝ Тайна далёкого острова
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՎլադիմիր Դանիլով, Նիկոլայ Էրդման և Վլադիմիր Դանիլով
ՀնչյունավորումՎալենտինա Սպերանտովա, Գալինա Նովոժիլովա, Էրաստ Գարին և Սերգեյ Մարտինսոն
Բեմադրող նկարիչԼանա Ազարխ և Գրաժինա Բրաշիշկիտե
ԵրաժշտությունԱնդրեյ Վոլկոնսկի և Նիկոլայ Սիդելնիկով
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1794 վայրկյան
Թվական1958

«Հեռավոր կղզու գաղտնիքը» (ռուս.՝ «Тайна далекого острова»), 1958 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ ստեղծել են Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմում է պիոներ Պետյայի, կղզեբնակ Դումի և խորհրդային գիտական սուզանավի արկածների մասին հարավային ծովերում։

Դումն ապրում է կղզում և ծովում որոնում է մարգարիտներ։ Պապը նրան ցույց է տալիս իրենց նախնի առաջնորդ Բատուալոյի դանակը։ Դրա կոթին փորագրված է կղզի, իսկ նրա վրա՝ երկու գագաթներով լեռ։ Պապն ասում է, որ այդ կղզու շուրջը շատ մարգարիտներ կան, և Դումը լողում է որոնելու։ Սկսվում է որոտ, և Դումի նավակը քշում է հենց այդ կղզու մոտ, բայց այնտեղ նրա վրա հարձակվում է մեծ շնաձուկը։ Տղային փրկում են խորհրդային գիտական սուզանավի նավաստիները, որոնք միջազգային գիտական ուսումնասիրությունների ծրագրի համաձայն հետազոտում են Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածի բուսական ու կենդանական աշխարհը։ Օվկիանոսագիտական արշավախմբի ղեկավարը՝ պրոֆեսոր Բոբրովը, իր հետ նավարկության էր վերցրել նաև թոռանը՝ Պետյային։ Արշավախումբն իջնում է կղզում, և այնտեղ գտնում խրճիթ, որտեղ կա իսպաներենով ձեռագիր ու մարգարիտ, որն իսպանացի ծովահենները խլել էին Բատուալո ցեղից, երբ փորձում էին ցեղի անդամներին տանել ստրկության։ Բայց կղզեբնակները կարողացել են ազատվել և տախտակամածից դուրս նետել իսպանացիներին, իսկ Բատուալո ցեղի կարավելլան հոսանքը տանում է մեկ այլ կղզու մոտ։ Խորհրդային նավաստիները Դումին տանում են տուն և նրան տալիս իր նախնի Բատուալոյի մարգարիտը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակներ Վլադիմիր Դանիլով, Նիկոլայ Էրդման
Ռեժիսորներ Վալետինա և Զինաիդա Բրումբերգներ
Բեմադրող նկարիչներ Լանա Ազարխ, Գրաժինա Բրաշիշկիտե
Կոմպոզիտորներ Անդրեյ Վոլկոնսկի, Նիկոլայ Սիդելնիկվով
Օպերատոր Ելենա Պետրովա
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ֆեոդոր Խիտրուկ, Ֆաինա Եպիֆանովա, Մարիա Մոտրուկ, Ելենա Խլուդովա, Նիկոլայ Ֆեոդորով, Վլադիմիր Պեկար, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Բորիս Բուտակով, Վլադիմիր Կրումին, Իգոր Պոդգորսկի
Դերերը հնչյունավորել են Պետյա – Վալենտինա Սպերանտովա
Դում – Գալինա Նովոժիլովա
Պրոֆեսոր – Էրաստ Գարին
Բժիշկ – Սերգեյ Մարտինսոն (տիտրերում նշված է որպես Վ. Մարտինսոն)
Ռեժիսորի օգնականներ Նինա Մայորովա, Տատյանա Ֆեոդորովա

Վերաթողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը վերաթողարկվել է VHS-ով և DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում՝ «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր», Studio PRO Video, VHS, 1990-ական թվականներ, «Սիրելի մուլտֆիլմերի ոսկե հավաքածու», 2003 թվականի DVD-հրատարակություն, «Հեռավոր կղզիների գաղտնիքները», «Սոյուզմուլտֆիլմ», տեղայնացնող՝ «Союз»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Валентина и Зинаида Брумберг // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Данилов В. Тайна далёкого острова. — М.: Алтей, 2012. — 18 с. — (Мультфильмы малышам). — ISBN 978-5-94132-929-8, 978-5-9930-1224-7
  • Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 6.. — М.: Искусство, 1961. — 320 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]