Ժամադրությունից մեկ ժամ առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամադրությունից մեկ ժամ առաջ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստԲորիս Լասկին և Մորիս Սլոբոդսկոյ
ՀնչյունավորումIgor Divov? և Գրիգորի Տոլչինսկի
Բեմադրող նկարիչԼանա Ազարխ և Վալենտին Լալայանց
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1014 վայրկյան
Թվական1965

«Ժամադրությունից մեկ ժամ առաջ», խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանել են Վալենտինա և Զինաիդա Բրումբերգները[1]։ Զավեշտական օպերա է մեծահասակների համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը երգիծանք է կենցաղային սպասարկման ոլորտում եղած թերությունների վերաբերյալ։

Սիրահարված պատանին գնում է իր սիրելի աղջկա հետ ժամադրության։ Շինհրապարակով անցնելի նա, տարված երազանքներով, ընկնում է փոսի մեջ։ Ամբողջ ցեխի մեջ կորած՝ հուսահատ երիտասարդը օգնության համար դիմում է «շրջանային, կրկնակի օրինակելի, երեք անգամ ցուցադրական, 4-րդ աստիճանի դիպլոմով կենցաղային սպասարկման կոմբինատ», որը հայտնի է վերանորոգման մանր աշխատանքների բնագավառում իր խոշոր հաջողություններով։

Բայց կոմբինատի աշխատակիցները՝ տնօրեն, վարսահարդար, մաքրող, դերձակ, վերանորոգողներ, կոշկագործներ, նպատակ ունեն գերակատարել պլանը տոկոսներով, սպասարկման արագությունով և հնարավորինս շատ իրերի վերանորոգմամբ՝ ի վնաս որակի։

Արդյունքում կոմբինատ այցելելուց հետո նախկինում նորաձևության վերջին պահանջներին համապատասխանող տղան նմանվում է հրեշի և մի քանի ժամ ուշանում ժամադրությունից։ Նրան չի ճանաչում իր սիրելի և հեռանում է վշտացած ու հուսահատ։ Վշտից պատանին որոշում է խեղդվել։

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոշա-Իգոր Դիվով
վարսահարդար - Գրիգորի Տոլչինսկի
տնօրեն - Գ. Պանկով
աղջիկ - Տատյանա Սնեգիրյովա
«Ժպիտ» Համույթ
  • Ֆիլմի տնօրեն՝ Գ. Կրուգլիկով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Энциклопедия отечественной мультипликации», Москва, «Алгоритм-книга», 2006.
  • Волков А. Мультипликационный фильм. М.։ Знание, 1974.
  • Венжер Н. Мультфильм вчера, сегодня и всегда. М.։ Союзинформкино, 1979.
  • Наши мультфильмы. Сост. И. Марголина, Н. Лозинская. М.։ Интеррос, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]