Անտոնինա Ալյոշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնինա Ալյոշինա
Ծննդյան թիվ՝մայիսի 9, 1931(1931-05-09)
Ծննդավայր՝Ռիբինսկ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝ապրիլի 19, 2002(2002-04-19) (70 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր
IMDb։ID 2080048

Անտոնինա Սեմյոնովնա Ալյոշինա (ռուս.՝ Антонина Семёновна Алёшина, մայիսի 9, 1931(1931-05-09), Ռիբինսկ, Իվանովի Արդյունաբերական շրջան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 19, 2002(2002-04-19), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնինա Ալյոշինան (Կորովինա) ծնվել է 1931 թվականի մայիսի 9-ին Ռիբինսկ քաղաքում (Խորհրդային Միություն)։

1953 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ավարտել է Մոսկվայի 1905 թվականի հիշատակի գեղարվեստի ուսումնարանը։ 1953-1957 թվականներին սովորել է Մոսկվայի Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական համալսարանում։

1957-1958 թվականներին բնակվել է Կուրսկում, որտեղ դասավանդել է Կուրսկի գեղարվեստի ուսումնարանում։ Դրանից հետա վերադարձել է Մոսկվա և 1959-1961 թվականներին սովորել «Սոյուզմուլտֆիլմին» առընթեր նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում։ Աշխատելով որպես անիմատոր՝ 1966-1971 թվականներին վարել է մանկական մուլտիպլիկացիայի խմբակ Կինոյի տանը կից, 1971 թվականին դասավանդել է նկարչություն Նորիլսկում, 1975-1979 թվականներին այնտեղ վարել է նկարչության խմբակ։

1980-1996 թվականներին Անտոնինա Ալյոշինան աշխատել որպես է անիմատոր «Սոյուզմուլտֆիլմում»։ Համագործակցել է նաև «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայի հետ։

1997 թվականին Անտոնինա Ալյոշինան հաղթահարել է ստամոքսի քաղցկեղը, հինգ տարի նմանատիպ առողջական խնդիրներ չի ունեցել, բայց 2011 թվականին ախտորոշվել է կերակրափողի քաղցկեղ։ Անտոնինա Ալյոշինան մահացել է 2002 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 58—59. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]