Jump to content

Երրորդ մոլորակի գաղտնիքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երրորդ մոլորակի գաղտնիքը
ռուս.՝ Тайна третьей планеты
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և մանկական ֆիլմ
ՀիմքԱլիսի ճանապարհորդությունները
Թվականհուլիսի 31, 1981, սեպտեմբերի 18, 1982 և նոյեմբերի 6, 1982
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌոման Կաչանով
Սցենարի հեղինակԿիռ Բուլիչյով
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
ԵրաժշտությունԱլեքսանդր Զացեպին
ԿինոընկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն48 րոպե

Երրորդ մոլորակի գաղտնիքը (ռուս.՝ Тайна третьей планеты), խորհրդային լիամետրաժ գիտա-ֆանտաստիկ մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1981 թվականին, ռեժիսոր Ռոման Կաչանովի կողմից, Կիր Բուլիչյովի «Ալիսայի ճանապարհորդությունը» («Ալիսան և երեք նավապետները») վիպակի հիման վրա` «Ալիսայի արկածները» շարքից։

Արշավախումբը, որի կազմում էին նավապետ Զելյոնին, պրոֆեսոր Սելեզնյովը և վերջինիս դուստր Ալիսան, «Պեգաս» աստղանավով` Երկիր մոլորակից ուղևորվում են տիեզերք՝ Մոսկվայի կենդանաբանական այգու համար կենդանիների նոր տեսակներ որոնելու։

Հնագետ Գրոմոզեկան (Թանձրամարմին), նրանց խորհուրդ է տալիս այցելել Նավապետների մոլորակ, քանի որ նավապետ-ճանապարհորդներ Կիմն ու Բուրանը, իրենց արշավների ժամանակ հանդիպել էին բազմաթիվ յուրահատուկ կենդանիների։

Հերոսները օգնության համար դիմում են դոկտոր Վերխովցևին` Երկու Նավապետների թանգարանի տնօրենին։ Սակայն վերջինս իրեն կասկածելի է պահում, չի ցանկանում նրանց ցույց տալ նավապետների օրագրերը և սկսում է հետևել նրանց։

Բլուկ մոլորակում հերոսներն արժեքավոր գնումներ են կատարում, որոնց թվում նաև գնում են Շատախոս (Գովորուն) թռչունին, որը պատկանում էր անհետ կորած նավապետ Կիմին։ Կասկածելի չաղլիկ Զվարճասեր Ու-ն փորձում է առևանգել թռչունին։ Լսելով Շատախոս թռչունի խոսակցությունը, «Պեգասի» անձնակազմը ուղևորություն է վերցնում դեպի Մեդուզայի համակարգ։ Ճանապարհին նրանք կործանումից փրկում են Շելեզյակա մոլորակի ռոբոտներին։

Մեդուզա համակարգի երրորդ մոլորակի վրա, Ալիսան գտնում է հայելի-ծաղիկներ, որոնք հիշում և արտացոլում էին այն ամենը, ինչ տեղի էր ունենում իրենց առջև։ Դրանց օգնությամբ հերոսներն իմանում են, որ այդ մոլորակ են այցելել Վերխովցևն ու Զվարճասերը։ Փորձելով թռչել ավելի ապահով վայր, «Պեգասը» ընկնում է թակարդը։ Սելեզնյովն ու Զելյոնին գերի են ընկնում, իսկ Ալիսան կարողանում է փախչել։

Այդ ժամանակ մոլորակի վրա վայրէջք է կատարում նավապետ Բուրանը, իսկ նրա հետ նաև իրական Վերխովցևը։ Ալիսան նրանցից օգնություն է խնդրում։ Այդ ընթացքում Զվարճասերը սպառնում է սպանել գերիներին և աստղանավում փակված նավապետ Կիմից պահանջում է կատարյալ վառելանյութի բանաձևը։ Նավապետ Բուրանի ներխուժումը փրկում է ճանապարհորդներին։ Վերխովցևի նմանակը, օդահեն Գլոտը բացահայտվում և ուղարկվում է դատապարտվելու։ Զվարճասերը փախուստի դիմելիս, ընկնում է Կրոկ գիշատիչ թռչունի ճանկը։ Նավապետներն ու ճանապարհորդները հանգիստ վերադառնում են տուն։

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԿինոգործիչՆերդրումը
ՌեժիսորՌոման Կաչանով
ՍցենարիստԿիր Բուլիչյով
Բեմադրող նկարիչՆատալյա Օռլովա
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
ԿոմպոզիտորԱլեքսանդր Զացեպին
Նկարիչ-մուլտիպլիկատորներԱնտոնինա Ալյոշինա, Վլադիմիր Արբեկով, Յուրի Բատանին, Մարինա Ոսկանյանց, Վլադիմիր Զարուբին, Վիոլետա Կոլեսնիկովա, Հովսեփ Կուրոյան, Ռենատա Միրենկովա, Օլգա Օռլովա, Ալեքսանդր Պանով, Մարինա Ռոգովա, Վլադիմիր Շևչենկո

Կերպարների հնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնչյունավորող դերասանԿերպար
Օլգա ԳրոմովաԱլիսա
Վսևոլոդ Լարիոնովպրոֆեսոր Սելեզնյով, Շատախոս թռչուն
Վասիլի ԼիվանովԹանձրամարմին
Յուրի Վոլինցևնավապետ Զելյոնի
Գրիգորի ՇպիգելԶվարճասեր Ու
Պյոտր Վիշնյակովդոկտոր Վերխովցև, Գլոտ
Վլադիմիր Դրուժնիկովնավապետ Կիմ

1982 թվականին մուլտֆիլմն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Постановление ЦК КПСС, Совмина СССР от 28.10.1982 №947 «О присуждении Государственных премий СССР 1982 года в области литературы, искусства и архитектуры»