Վիշտը դժբախտություն չէ
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
Սցենարիստ | Վլադիմիր Գոլովանով |
Բեմադրող նկարիչ | Վիկտոր Նիկիտին |
Երաժշտություն | Igor Tsvetkov? |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1983 |
Վիշտը դժբախտություն չէ (ռուս.՝ Горе — не беда), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ` ըստ ռուսական ժողովրդական հեքիաթների մոտիվների, որը 1983 թվականին ստեղծել է ռեժիսոր Իվան Ակսենչուկը[1]։ Մուլտֆիլմն ընդգրկվել է «Կախարդական գլոբուսի արկածները կամ Վհուկի չարագործությունները» ժողովածուի մեջ:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինվորն ավարտում է երկարատև ծառայությունը: Որպես պարգև վերցնում է հին թմբուկը և գնում ուր որ աչքը կտրի: Երկար գնում է և հասնում մի խրճիթի, իսկ նրա մեջ մի աղջիկ լաց էր լինում: Զինվորը հարցնում է. «Ինչու՞ ես լալիս, փոքրի՛կ»: Աղջիկը պատասխանում է. «Վախենում եմ... Ես որբ մնացի, քեռի, և միայնակ եմ դիմանում կատաղի վհուկին, որը կործանել է իմ ծնողներին: Իսկ թագավորի ծառաները տարել են կովն ու այծը»: Զինվորն ասում է. «Ախ չարագործնե՛ր, խեղճ որբին են նեղացրել: Քնի՛ր աղջի՛կս, իսկ ես քեզ կպաշտպանեմ»:
Աղջիկը քնում է, և այդ ժամանակ նրա հետևից գալիս է չար կախարդը: Բայց զինվորն իրեն չի կորցնում, վհուկին կապում է և գցում պարկի մեջ: Կախարդական ձիով, որը վհուկը նվիրել էր զինվորին աղջկա փոխարեն, նա սլանում է արքայի մոտ` խնդրելով վերադարձնել կովին և այծին, միևնույն ժամանակ բացատրելով, որ պետք է վհուկներին ավելի ուշադիր հետևել: Բայց արքան հրաժարվում է` ենթադրելով, որ արքաները չպետք է մտածեն թույլերի ու ճնշվածների մասին: Դրան ի պատասխան զինվորն ասում է. «Այդպիսինն արքա չպետք է լինի», ինչի համար նրան բանտ են ուղարկում: Սակայն զինվորը ռազմական թմբուկի և զինվորական հնարամտության շնորհիվ կարողանում է հասկացնել թագավորին վերադարձնել աղջկան իր կենդանիները: Իսկ հետդարձին կախարդական ձին բացահայտում է, որ աղջկա ծնողները կախարդված են հին ջրհորում: Զինվորը մենամարտում է վհուկի հետ և փրկում աղջկա ծնողներին ջրհորից: Աղջիկն ու իր ծնողները շնորհակալություն են հայտնում զինվորին, և նա շարունակում է իր ճանապարհը:
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ` Վլադիմիր Գոլովանով
- Կինոռեժիսոր` Իվան Ակսենչուկ
- Բեմադրող նկարիչ` Վիկտոր Նիկիտին
- Կինոօպերատոր` Միխայիլ Դրույան
- Կոմպոզիտոր` Իգոր Ցվետկով
- Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
- Նկարիչ մուլտիպլիկատորներ` Վլադիմիր Շևչենկո, Անտոնինա Ալեշինա, Վլադիմիր Զարուբին, Հովսեփ Կուրոյան, Վլադիմիր Կրումին
- Նկարիչներ` Ռոզա Բիկմաևա, Իրինա Սվետլիցա, Սերգեյ Մարակասով, Վերա Խարիտոնովա
- Մոնտաժող` Օլգա Վասիլենկո
- Ռեժիսորի օգնական` Տատյանա Խոլոստովա
- Խմբագիր` Տատյանա Պապորովա
- Տնօրեն` Նինել Լիպնիցկայա
Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Կոնսովսկի` զինվոր
- Մարգարիտա Կորաբելնիկովա` որբ աղջիկ/ նրա մայրը
- Էֆիմ Կացիրով` վհուկ
- Յուրի Վոլինցև` արքա
- Յուրի Պուզիրյով` ձի
- Բորիս Նովիկով` պալատականներից մեկը (լուսագրերում նշված չէ)
Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը հաճախակի թողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի տարբեր ժողովածուներում, օրինակ.
- «Երիտասարդության խնձորներ», Ի. Ակսենչուկի 2 մուլտֆիլմերի թողարկում, DVD ձևաչափ, «Խոշոր պլան» ընկերություն: Ժողովածուի մեջ ընդգրկված են «Ջրահարս», «Հեքիաթը պատմվում է», «Երիտասարդության խնձորներ», «Իլյա Մուրովեց: Նախերգանք», «Վիշտը դժբախտություն չէ» մուլտֆիլմերը[2]:
Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Երկգիծական-գրոտեսկային ոճով Ակսենչուկը նկարահանել է «Ինչպես էին սնկերը կռվում սիսեռի հետ» (1977), «Մորոզ Իվանովիչ» (1981), «Վիշտը դժբախտություն չէ» (1983) ֆիլմ-հեքիաթները: Այնտեղ ավանդական հեքիաթային կերպարները միմիյանց հետ հարաբերություններ են պարզում, հաղթահարում են մի շարք վտանգավոր, բայց միևնույն ժամանակ` կատակերգական իրավիճակներ: Հերոսների միջև հարաբերություններն ստեղծվում են սրամիտ երկխոսությունների վրա, որոնք ծաղրում են ագահությունը, հիմարությունը և գոռոզությունը: Բոլոր երեք հեքիաթների նկարիչը Վիկտոր Նիկիտինն է: - Սերգեյ Կապկով. «Մեր մուլտֆիլմերը»[3]
|
![]() |
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարելի է նկատել, որ աղջկա ծնողները, որոնց Զինվորը մուլտֆիլմի վերջում փրկում է խեղդվելուց, արտաքնապես հիշեցնում են «Վասիլիսա Միկուլիշնա» մուլտֆիլմից Ստավրին և Վասիլիսային. մուլտֆիլմի բեմադրող նկարիչը Վիկտոր Նիկիտինն է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Георгий Бородин «К 90-летию Ивана Аксенчука» Аниматограф
- ↑ DVD «Молодильные яблоки»
- ↑ Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վիշտը դժբախտություն չէ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Վիշտը դժբախտություն չէ» մուլտֆիլմը «Аниматор.ру» կայքում