Վասիլիսա Միկուլիշնա (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլիսա Միկուլիշնա
Տեսակավանդական մուլտֆիլմ
ԺանրԲիլինա
ԿերպարներVasilisa Mikulishna? և Stavr Godinovich?
ՌեժիսորՌոման Դավիդով
ՍցենարիստՎիկտորյա Տոկարևա
ՀնչյունավորումԱննա Կամենկովա-Պավլովա, Անատոլի Վասիլև և Վլադիմիր Բասով
Բեմադրող նկարիչՎիկտոր Նիկիտին
ԵրաժշտությունValeri Kikta?
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն1120 վայրկյան
Թվական1975

«Վասիլիսա Միկուլիշնա» (ռուս.՝ «Василиса Микулишна»), «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի խորհրդային նկարված անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Ստավր Գոդինովիչի և Վասիլիս Միկուլիշնայի մասին ռուսական բիլինայի մոտիվներով։ Ռեժիսոր Ռոման Դավիդովի երկրորդ աշխատանքն է, որը մշակել է սեփական թեմատիկ ուղղությունը՝ էպոսի էկրանավորումներ և պատմական «կինոկտավներ»[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ խնջույք է իշխան Վլադիմիրի մոտ։ Հյուրերը պարծենում են մեկը իր ունեցած ոսկի-արծաթով, մյուսը՝ ուժով ու հաջողությամբ։ Միայն Ստավր Գոդինովիչն է լռում։ Երբ իշխան Վլադիմիրը հետաքրքրվում է, թե ինչով կարող է գլուխ գովել նա, Չեռնիգովի բոյարինը պատասխանում է, որ ինքը շատ հարուստ է պարծենալու համար, իսկ ահա իր կինը՝ Վասիլիսա Միկուլիշնան, խելացի է և խորամանկ և բոլոր ներկաներին կարող է հիմարացնել։ Տանտերն իր հյուրերի հետ խիստ վիրավորվում է և նրան նետում բանտ, իսկ զինվորներին ուղարկում է գտնելու նրա կնոջն ու ունեցվածքը, որպեսզի տեսնեն, թե ինչպես է նա գլուխն ազատում։ Բայց վատ լուրերը շուտ են հասնում․ Վասիլիս Միկուլիշնան իմանում է դժբախտության մասին, կտրում իր խարտյաշ մազերը, հագնում թաթարական հագուստ և Ոսկե հորդայի դեսպանի անվան տակ գնում Կիև՝ օգնելու իր սիրելիին։

Մուրզան մտել է իշխանի տուն և պահանջում վճարել տուրք 12 տարիների համար, ինչպես նաև իրեն կնության տալ Զաբավա Պուտյատիշնային։ Վլադիմիր իշխանը շտապում է հավաքել պահանջվածը, բայց կասկածում է, որ հյուրը հագուստը փոխած կին է։ Սկսեցում են նրան փորձել։ Բայց դեսպանն ամեն ինչում գերազանցում է բոլորին՝ հաղթելով և՛ բոգատիրների պայքարում, և ձիարշավներում, և զառ խաղալիս։

Սկսվում է հարսանեկան խնջույքը, սակայն փեսան ուրախ չէ․ իշխանի երգիչները վատն են, լավ կլիներ՝ որ նվագեր Ստավր Գոդինովիչը։ Բերում են Չենիգովի բոյարին, բայց նա չի ուզում զվարճացնել իշխանին ու իր հյուրերի։ Այդ ժամանակ դեսպանն առաջարկում է համառ Ստավրին իրեն տալ 12 տարվա տուրքի փոխարեն։ Իշխան Վլադիմիրն ուրախությամբ զիջում է։ Այդ ժամանակ Վասիլիսա Միկուլիշնան բացահայտում է իր ինքնությունը և ամուսնու հետ վերադառնում հետ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Կամենկովա – Վասիլիսա Միկուլիշնա
Անատոլի Վասիլև – Ստավր Գոդինովիչ
Վլադիմիր Բասով – Վլադիմիր, Կիևի իշխան
Ռոման Ֆիլիպով – իշխանի ծառան (լուսագրերում նշված չէ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Георгий Бородин. СОЮЗМУЛЬТФИЛЬМ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор (Время расцвета. Упрочение достигнутого), new.souzmult.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Былины. Русские народные сказки. Древнерусские повести.. — М.: Детская литература, 1989. — Т. 2. — 638 с. — (Библиотека мировой литературы для детей). — ISBN 5-08-000893-8 Авторы вступительных статей, составители и комментарии — В. П. Аникин, Д. С. Лихачёв, Т. Н. Михельсон. Былина «Ставр Годинович» — стр. 95.
  • Русские сказки: Про прекрасную Василису Микулишну. — М.: Алтей, 2012. — ISBN 978-5-9930-0216-3, 978-5-9930-1430-2, 5-94132-731-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]