Վիկտոր Նիկիտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Նիկիտին
Վիկտոր Նիկիտին.jpg
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 28, 1925(1925-11-28)
Ծննդավայր՝Ivanteyevka, Մոսկվայի մարզ
Վախճանի թիվ՝օգոստոսի 3, 2016(2016-08-03) (90 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝նկարիչ
IMDb։ID 0631717

Վիկտոր Ալեքսանդրովիչ Նիկիտին (նոյեմբերի 28, 1925(1925-11-28), Ivanteyevka, Մոսկվայի մարզ - օգոստոսի 3, 2016(2016-08-03), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նկարիչ, մուլտիպլիկացիոն ֆիլմերի բեմադրող նկարիչ։ Մուլտֆիլմերի միջազգային ասոցիացիայի անդամ, կինեմատոգրաֆիստների միության անդամ (1951), ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ (1961)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր իսկ խոսքով, Վիկտոր Նիկիտինը «բնիկ Իվանտեևկայից» է[2]։ Մեծացել է ուղղափառ ընտանիքում։ Հայրը եղել է ֆաբրիկայի վարպետ, ով նաև զբաղվել է գեղանկարչությամբ: Ապրել են Վատրեմե ներկարարական ֆաբրիկայի շրջանի ամբարտակից այն կողմ գտնվող երկհարկանի փայտե տներից մեկում։ Նա սովորել է թիվ 3 դպրոցում (այժմ Իվանտեևկայի արդյունաբերատնտեսական քոլեջ)։ Նկարել սկսել է դպրոցական տարիներից: Բանակ է զորակոչվել անմիջապես դպրոցից՝ այդպես էլ ավարտական ​​վկայական չստանալով[2]։

1943 թվականից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Վիկտոր Նիկիտինին ուղարկել են Ժիտոմիրի հետևակային դպրոց, այնուհետև Կազանի տանկային դպրոց, և մինչ ռազմաճակատ ուղարկվելը` Մոսկվա, որտեղ նա աշխատել է Ռազմական ավտոմոբիլային գործարանում: 1944 թվականին զորացրվելուց հետո նա փորձել է ընդունվել Մոսկվայի ավիացիոն ինստիտուտ, բայց միջնակարգ կրթության վերաբերյալ փաստաթղթեր չունենալու պատճառով չի կարողացել ընդունել: Դրանից հետո, հարևանի խորհրդով, նա փաստաթղթերը ներկայացրել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետ ընդունվելու համար[2]։

1950 թվականին Վիկտոր Նիկիտինը կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի մուլտիպլիկացիայի բաժինը: Նույն թվականին հաստիք է ստացել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որտեղ աշխատել է հետագա 35 տարիներին՝ սկզբում Ի.Պ. Իվանով-Վանոյի ասիստենտ (տիտրերում նշված է որպես երկրորդ նկարիչ), ապա Բրումբերգ քույրերի, Իվան Ակսենչուկի, Ռոման Դավիդովի, Եվգենի Ռայկովսկու, Բորիս Ստեպանցևի, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայի և այլ ռեժիսորների կողմից նկարված ֆիլմերի բեմադրող նկարիչ:

Վիկտոր Նիկիտինն առաջինն է անիմացիայում օգտագործել լյումինեսցենտ ներկեր («Ձյունանուշը» մուլտֆիլմում): Նա մասնագիտորեն զբաղվել է գեղանկարչությամբ, եղել է ցուցահանդեսների մասնակից, այդ թվում՝ անհատական[3][4]։ Նկարահանվել է «Հրաշքների ֆաբրիկա» վավերագրական սերիալում «Բեմադրող նկարիչ» շարքում[5]։ Իվանտեևկա քաղաքի պատվավոր քաղաքացի է եղել[4]։

Նա «անիմացիոն արվեստում ունեցած ավանդի համար» արժանացել է պատվավոր մրցանակի՝ Սուզդալում անցկացվող 16-րդ անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոնում[6]։ 2010 թվականին արժանացել է «Արժանապատվություն, ստեղծագործականություն, պատիվ» պատվավոր նշանի[7]։

Թաղված է Մոսկվայի մարզի Կավեսինսկի գերեզմանատանը[8][9]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նկարիչը և հեքիաթը» հեռուստաֆիլմը նվիրված է Վիկտոր Ալեքսանդրովիչ Նիկիտինի ստեղծագործությանը[10]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խաղաղություն քո տանը» (1962)

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Կապկով Ռուսական անիմացիայի հանրագիտարան. — Մ.: Ալգորիթմ, 2006. — С. 466. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочкая информация / Никитин Виктор Александрович
  2. 2,0 2,1 2,2 «Фильм памяти мультипликатора из Ивантеевки Виктора Никитина»։ Ивантеевское телевидение։ 2016-08-06։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-07-ին։ Վերցված է 2017-11-02 
  3. Выставки в Москве и России: живопись, графика, рисунок, скульптура, изобразительное искусство. — www.lesoreades.ru
  4. 4,0 4,1 4,2 «Почётные граждане Ивантеевки. Никитин В. А.»։ Официальный сайт органов местного самоуправления города Ивантеевки Московской области 
  5. Фабрика Чудес Фильм 3Художник постановщик 1 — YouTube
  6. Аниматор.ру | Новости | Виктор Никитин и Евгений Жиляков — первые лауреаты фести…
  7. Аниматор.ру | Новости | Виктору Никитину вручен почётный знак «Достоинство, тво…»
  8. «Царственная простота Виктора Никитина»։ Электронная Ивантеевка։ 2016-08-12 
  9. «Фото могилы В. А. Никитина»։ Электронная Ивантеевка 
  10. «Энциклопедия отечественного кино»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2013-11-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]