Յարանգայում վառվում է կրակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յարանգայում վառվում է կրակը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՕլգա Խոդատաևա
ՍցենարիստԺաննա Վիտենզոն
Բեմադրող նկարիչԼեոնիդ Արիստով և Վիկտոր Նիկիտին
ՕպերատորՆիկոլայ Վոինով և Ելենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1956

«Յարանգայում վառվում է կրակը» (ռուս.՝ «В яранге горит огонь»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ստեղծվել է 1956 թվականին ռեժիսոր Օլգա Խոդատաևայի կողմից։ Սցենարը գրել է Ժաննա Վիտենզոնը Հյուսիսի ժողովուրդների հեքիաթների մոտիվներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռու Հյուսիսում՝ փոքրիկ, աղքատ յարանգայում ապրում է այրին իր որդու՝ Յատոյի ու դստեր՝ Տեյունեի հետ։ Երեխաներն ալարկոտ էին ու անհնազանդ, չէին ուզում օգնել իրենց մորը և փայտ հավաքել խարույկի համար (Տեյունեին ավելի շատ անհանգստացնում էին իր երկար, գեղեցիկ հյուսերը)։ Եվ երբ կրակն օջախում հանգչում է, չար պառավ Բուքը ներխուժում է յարանգա։ Մայրը փորձում է պաշտպանել իր երեխաներին, բայց Պուրգան տանում է նրան։ Քույր ու եղբայր ստիպված են լինում մոռանալ իրենց ալարկոտության մասին և գնալ իրենց մորը որոնելու։ Նրանք անցնում են երկար ճանապարհ ու հաղթահարում բազմաթիվ վտանգներ, մինչև կարողանում են գտնել Բուքի տունն ու փրկել իրենց մորը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Ժաննա Վիտենզոն
Ռեժիսոր Օլգա Խոդատաևա
Բեմադրող նկարիչներ Լեոնիդ Արիստով,
Վիկտոր Նիկիտին
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Վլադիմիր Արբեկով, Բորիս Բուտակով, Վլադիմիր Դանիլևիչ, Վադիմ Դոլգիխ, Կիրիլ Մալյանտովիչ, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Լիխաչյով, Ռ․. Մարկանո, Լև Պոպով
Նկարիչ-դեկորատորներ Կոնստանտին Մալիշև, Իրինա Սվետլիցա, Ելենա Տանենբերգ, Իրինա Տրոյանովա
Օպերատորներ Նիկոլայ Վոինով, Ելենա Պետրովա
Կոմպոզիտոր Գեորգի Կրեյտներ
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Տեխնիկական օգնական Լ. Կովալևսկայա
Մոնտաժող Ա. Ֆիրսովա
Դերերը հնչյունավորել են Ռոստիսլավ ՊլյատԳայլ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յարանգայում վառվում է կրակը» մուլտֆիլմն արժանացել է մրցանակների մի շարք փառատոններում[1].

  • 1956 — Վենետիկի երեխաների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի VIII միջազգային փառատոնի առաջին մրցանակ,
  • 1957 — Մոսկվայում Երիտասարդության ու ուսանողների VI համաշխարհային փառատոնի շրջանակներում անցկացված միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի պետական համալսարանում Ժաննա Վիտենզոնն սկսել է հետաքրքրվել Հյուսիսով, ուր հաճախ է մեկնել բանահյուսական արշավախմբերի կազմում։ Հյուսիսային հեքիաթների հիման վրա նրա կողմից գրված սցենարն արժանացել է Մստիսլավ Պաշչենկոյի հավանությանը և նրա երաշխավորությամբ փոխանցվել արտադրության «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[2]։

Մուլտֆիլմի գլխավոր հերոսները (մայր, Տեյունե և Յատո) ստեղծվել են Լեոնիդ Արիստովի կողմից։ Նա էլ նկարել է հյուսիսային բնապատկերները, որոնց վրա աշխատելիս նկարիչն օգտագործել է Լենինի անվան գրադարանի նյութերը։ Ֆիլմի գունային գաման մշակել է Վիկտոր Նիկիտինը, որն ստեղծել է նաև հերոսների մի մաիսն՝ Մթությունը, Բուքը[3]։ Ֆիլմում օգտագործվել է Վ. Նիկիտինի կողմից առաջարկված նորարարական նկարչական հնար՝ լյումինսցենային ներկերի օգտագործումը[4]։

Ֆիլմում հնչող մոր երգի տեսքտը գրել է Միխայիլ Սվետլովը (տեքստը գեղխորհուրդը հավանության է արժանացրել դժկամորեն[3]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Խոդատաևան 1956 թվականին հանդես է եկել «Յարանգայում վառվում է կրակը» նկարված ֆիլմի բեմադրող, որը նա ստեղծել է նկարիչ Լեոնիդ Արիստովի հետ հաամտեղ։ Ֆիլմը, որ բեմադրվել է հյուսիսի ժողովուրդների վառ կոլորիտն ու ինքնատիպությունը կրող հեքիաթի հիման վրա, հետաքրքիր է ոչ միայն իր տարաշխարհիկությամբ, այլև վարպետորեն մշակված, պատանի հանդիսատեսի երևակայությունը գրավող հեքիաթային մթնոլորտով։

— Վ. Ասենին[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 691—692. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
  2. Витензон Жанна Зискиндовна Արխիվացված 2014-04-27 Wayback Machine, sem40.ru.
  3. 3,0 3,1 С. Капков. Интервью с Леонидом Аристовым.
  4. Георгий Бородин. "Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор, new.souzmult.ru.
  5. Асенин С.В. «Мир мультфильма». «Пути советской мультипликации» Արխիվացված 2014-02-22 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]