Օլգա Խոդատաևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Խոդատաևա
Ծննդյան թիվ՝փետրվարի 26, 1894(1894-02-26)[1]
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանի թիվ՝ապրիլի 10, 1968(1968-04-10)[1] (74 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
Մասնագիտություն՝ռեժիսոր, մուլտիպլիկատոր, գեղարվեստական ​​ղեկավար, կինոռեժիսոր, նկարչուհի և սցենարիստ
IMDb։ID 0451717

Օլգա Պետրովնա Խոդատաևա (ռուս.՝ Ольга Петровна Ходатаева, փետրվարի 26, 1894(1894-02-26)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 10, 1968(1968-04-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), մուլտիպլիկացիայի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկացիոն կինոյի նկարիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Խոդատաևան ծնվել է 1894 թվականի փետրվարի 26-ին Մոսկվայում։ Խորհրդային մուլտիպլիկատոր Նիկոլայ Խոդատաևի (1892-1979) քույրն է։

1918 թվականին Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանն ավարտելուց հետո Օլգա Խոդատաևան աշխատել է որպես նկարիչ-ձևավորող, գրաֆիկ։

1924 թվականին սկսել է աշխատել մուլտիպլիկացիայի բնագավառում՝ նախ միանալով Կինեմատոգրաֆիայի պետական տեխնիկումին առընթեր մուլտարվեստանոցի կոլեկտիվին, որտեղ աշխատել է եղբոր ղեկավարությամբ, ապա «Межрабпом-Русь», «Совкино» («Союзкино», «Մոսֆիլմ») ֆաբրիկաներում։

1927 թվականից մինչև 1932 թվականն աշխատել է Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների ստեղծագործական կոլեկտիվում։

Որպես համահեղինակ մասնակցել է «Ձյուբայի մասին» (ռուս.՝ «Про Дзюбу») և «Նեգր երեխան ու կապիկը» (ռուս.՝ «Негритёнок и обезьяна») ներկայացումների մուլտիպլիկացիոն ձևավորմանը Նատալյա Սացի ղեկավարած թատրոնում (ներկայում՝ Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոն

1936-1960 թվականներին Օլգա Խոդատաևան եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր։ Եղել է «Սոյուզմուլտֆիլմի» գեղխորհրդի անդամ։

Երկար տարիներ համագործակցել է նկարիչ և ռեժիսոր Պյոտր Նոսովի հետ։

1954 թվականից աշխատել է Լեոնիդ Արիստովի հետ համատեղ։

Օլգա Խոդատաևան մահացել է 1968 թվականի ապրիլի 10-ին Մոսկվայում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1952 – Կառլովի Վարիի VII միջազգային կինոփառատոն (ՉԽՍՀ), մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար, մուլտֆիլմ «Սարմիկո»
  • 1956 – Վենետիկի մանկական և պատանեկան ֆիլմերի VIII միջազգային փառատոն, առաջին մրցանակ «Յարանգայում վառվում է կրակը» մուլտֆիլմի համար
  • 1957 – Միջազգային կինոփառատոն Երիտասարդության և ուսանողության VI միջազգային փառատոնի շրջանակներում, ոսկե մեդալ «Յարանգայում վառվում է կրակը» մուլտֆիլմի համար
  • 1958 – Էդինբուրգի XII միջազգային կինոփառատոն, դիպլոմ «Խիզախ եղնիկը» մուլտֆիլմի համար

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1924 – Միջմոլորակային հեղափոխություն (ռուս.՝ Межпланетная революция)
  • 1925 – 1905—1925
  • 1925 – Չինաստանը կրակի մեջ (ռուս.՝ Китай в огне)
  • 1925 – Մեկնարկ (ռուս.՝ Старт)
  • 1926 – Ինչպես Մուրզիլկան սովորեց ճիշտ գրել հասցեները (ռուս.՝ Как Мурзилка научился правильно писать адреса)
  • 1927 – Մեկը շատերից (ռուս.՝ Одна из многих)
  • 1928 – Պուշկինի բնակարանամուտը (ռուս.՝ Новоселье Пушкина)
  • 1933 – Երգեհոնիկ (ռուս.՝ Органчик)

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927 – Даёшь хороший лавком! (Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1928 – Դաժան Վավիլան ու մորաքույր Արինան (ռուս.՝ Грозный Вавила и тётка Арина, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1928 – Подтянись, лавком идёт! (Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1928 – Սամոյեդյան տղան (ռուս.՝ Самоедский мальчик, Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1932 – Ուրախ կյանք (Վիպակ այն մասին, թե ինչպես վիճեց Իվան Իվանովիչն Աննա Իվանովնայի հետ, և ինչ դուրս եկավ դրանից) ({{lang-ru|Весёлая жизнь (Повесть о том, как поссорились Иван Иванович с Анной Ивановной, и что из этого вышло), Վ․ Բրումբերգի հետ համատեղ)
  • 1934 – Ուրախ Մոսկվա (ռուս.՝ Весёлая Москва)
  • 1935 – Հատակում (ռուս.՝ На дне)
  • 1936 – Արեգակի վերադարձը (ռուս.՝ Возвращённое солнце)
  • 1937 – Ձմեռ պապն ու գորշ գայլը (ռուս.՝ Дед Мороз и серый волк)
  • 1938 – Փոքրիկ Մուքը (ռուս.՝ Маленький Мук)
  • 1938 – Մատնաչափիկը (ռուս.՝ Мальчик-с-пальчик)
  • 1940 – Արջուկը (ռուս.՝ Медвежонок) (Ա. Եվմենենկոյի, Պ. Նոսովի հետ համատեղ)
  • 1941 – Հարվածի՛ր ֆաշիստական ծովահեններին ({{lang-ru|Бей фашистских пиратов (Журнал политсатиры № 2)
  • 1942 – Կինոկրկես (ռուս.՝ Киноцирк, Լեոնիդ Ամալրիկի հետ համատեղ)
  • 1942 – Աղվեսը, նապաստակն ու աքաղաղը (ռուս.՝ Лиса, заяц и петух)
  • 1943 – Գողացված արևը (ռուս.՝ Краденое солнце, համառեժիսոր)
  • 1944 – Երգ Չապաևի մասին (ռուս.՝ Песня о Чапаеве, Պ. Նոսովի հետ համատեղ)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927 – Даёшь хороший лавком! (սցենարի հեղինակ Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1928 – Դաժան Վավիլան ու մորաքույր Արինան (ռուս.՝ Грозный Вавила и тётка Арина, սցենարի հեղինակ Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1928 – Սամոյեդյան տղան (ռուս.՝ Самоедский мальчик, սցենարի հեղինակ Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1938 – Մատնաչափիկը (ռուս.՝ Мальчик-с-пальчик, սցենարի հեղինակ)
  • 1941 – Հարվածի՛ր ֆաշիստական ծովահեններին ({{lang-ru|Бей фашистских пиратов (Журнал политсатиры № 2), սցենարի հեղինակ)
  • 1942 – Կինոկրկես (ռուս.՝ Киноцирк, սցենարի հեղինակ Լեոնիդ Ամալրիկի, Կ․ Գավրյուշինի, Ն․ Վոլկովի հետ համատեղ)
  • 1948 – Ամանորի գիշեր (ռուս.՝ Новогодняя ночь, սցենարի հեղինակ)

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927 – Даёшь хороший лавком! (Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1928 – Դաժան Վավիլան ու մորաքույր Արինան (ռուս.՝ Грозный Вавила и тётка Арина, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1928 – Подтянись, лавком идёт! (Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1928 – Սամոյեդյան տղան (ռուս.՝ Самоедский мальчик, Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1931 – Автодорец (Վ. և Զ. Բրումբերգների, Ն. Խոդատաևի հետ համատեղ)
  • 1934 – Ուրախ Մոսկվա (ռուս.՝ Весёлая Москва)
  • 1935 – Հատակում (ռուս.՝ На дне)
  • 1938 – Փոքրիկ Մուքը (ռուս.՝ Маленький Мук)
  • 1942 – Կինոկրկես (ռուս.՝ Киноцирк, Լեոնիդ Ամալրիկի հետ համատեղ)
  • 1949 – Դաշտերի ժամապահները (ռուս.՝ Часовые полей)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 691—692. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]