Ռոստիսլավ Պլյատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոստիսլավ Պլյատ
Rostislav Plyatt 1947.JPG
Ծնվել էնոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1908
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 30, 1989(1989-06-30) (80 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ պետական մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Պատվո նշան» շքանշան, «Աշխատանքի վետերան» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

Ռոստիսլավ Յանովիչ Պլյատ (ռուս.՝ Ростислсв Янович Плятт, նոյեմբերի 30 (դեկտեմբերի 13), 1908, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 30, 1989(1989-06-30), Մոսկվա, ԽՍՀՄթատրոնի և կինոյի խորհրդային դերասան, ասմունքող: ԽՍՀՄ ժովովրդական արտիստ (1961 թ.), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1982 թ.)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստիսլավ Պլյատը ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 30-ին (դեկտեմբերի 13-ին), Դոնի Ռոստովում: Հայրը՝ լեհական ծագում ունեցող Իվան Իոսիֆովիչ Պլյատը, հեղինակություն ու համբավ ձեռք բերած փաստաբան էր: Ռոստիսլավը մանուկ հասակում կորցրել է մորը, հոր հետ տեղափոխվել Մոսկվա, որտեղ հայրը ամուսնացել է երկրորդ անգամ: Իվան Իոսիֆովիչը այստեղ էլ է ճանաչման հասել, և նրա հաճախորդների մեջ հայտնվել են անվանի շատ մարդիկ, այդ թվում՝ հայտնի դերասաններ: Ծանոթանալով, շփվելով վերջիններիս հետ՝ պատանի Ռոստիսլավը սկսել է հաճախել նրանց ներկայացումներին ու աստիճանաբար կապվել է թատրոնի հետ: Հավանել է հատկապես Մոսկվայի գեղարվեստական թատրոն, որի ներկայացումերը դիտել է ոչ թե, այսպես ասած՝ դատարկ հաճույքի համար, այլև նշանավոր ռեժիսոր Ստանիսլավսկու նորամուծությունների մեջ խորամուխ լինելու, դերասանական խաղի նրբությունները նկատելու և գնահատելու նպատակով:

Դպրոցն ավարտելուց հետո նա առանց վարանելու ընտրել է դերասանի մասնագիտությունը, սովորել Յուրի Զավադսկու ղեկավարած դերասանական դասընթացներում, 1927 թվականից աշխատել նրա բացած թատրոն-ստուդիայում: 1936 թվականին վերադարձել է իր բնօրրանը՝ Դոնի Ռոստով, որպես դերասան աշխատել ծննդավայրի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, բայց երկու տարի անց դարձյալ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ մինչև 1941 թվականը ստեղծագործել է Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնում:

Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիներին (1941-1945 թթ.) Պլյատը մնացել է մարտնչող մայրաքաղաքում, աշխատել որպես ռադիոհաղորդավար: Մոսկվան չլքած մի խումբ այլ դերասանների հետ նա ևս մասնակցել է մի նոր՝ դրամայի թատրոնի կազմավորմանը: Դա ներկայիս՝ Վլադիմիր Մայակովսկու անվան մոսկովյան ակադեմիական թատրոնն է, որն այն ահեղ տարիներին հիմնականում բեմադրում էր Կոնստանտին Սիմոնովի թատերգությունները: Պատերազմական, ռազմաճակատային թեման արծարծող այդ ստեղծագործություններում Ռոստիսլավ Պլյատը առաջին անգամ իրեն դրսևորեց որպես հոգեբանական խաղի վարպետ, հայրենասեր հերոսների կերպարների լավագույն մարմնավորող: 1943 թվականին նա տեղափոխվեց Մոսսովետի անվան թատրոն, որտեղ շարունակեց աշխատել մինչև իր կյանքի ավարտը:

Ռոստիսլավ Պլյատի բեմական առաջին խոշոր հաջողությունը ընդունված է համարել Լեոնիդ Անդրեևի «Մեր կյանքի օրերը» թատերգության հերոսներից ֆոն Ռենկենի դերը, որ նա կերտել է 1938 թվականին Դոնի Ռոստովի թատրոնի բեմում՝ դրսևորելով կերպարի հոգեբանության մեջ խորանալու, նրա բնավորությունը ամբողջ խորությամբ, դերասանական նուրբ ու վարպետ խաղով ներկայացնելու իր հիրավի մեծ տաղանդը: Մինչ այդ նա արդեն ձեռք էր բերել կոմիկական դերերը վարպետորեն մարմնավորողի համբավ: Թատերագետները, քննադատները, թատերասերները նկատել ու գնահատել էին երգիծական կերպարին սրություն, ընդգծված տիպականություն հաղորդելու նրա ձիրքը:

Կինոյում Պլյատն սկսել է նկարահանվել 1939 թվականից: Այստեղ նրա առաջնախաղը ամուրիի դերն էր՝ «Ընկեցիկը» ֆիլմում: Կինոյում, բացի վառ, տիպական ու տպավորիչ կերպարներ կերտելուց, նա աչքի է ընկել նաև արտասահմանյան կինոնկարներում հանդես եկած աշխարհահռչակ դերասաններին վարպետորեն կրկնօրինակելով, իր ձայնի միջոցով բազմաթիվ մուլտհերոսների հյութեղ, անմոռանալի կերպավերելով: Այս ամենի հետ մեկտեղ նա հիանալի ասմունքող էր և, ամենակարևորը՝ հրաշալի մարդ, իսկական մտավորականի մարմնացում:

Ռոստիսլավ Պլյատը մահացել է 1989 թվականի հունիսի 30-ին: Թաղվել է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:

Վաստակի գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի կոչում (1947 թ. հունվարի 27)[6]
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում (1949 թ. ապրիլի 19)[11]
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում (4.04.1961 թ.)
  • ԽՍՀՄ Պետական մրցանակ (1982 թ.) — Մոսսովետի անվան թատրոնում խաղացած դերերի համար
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1989 թ.)
  • Լենինի երկու շքանշան (1978 թ., 1989 թ.)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1982 թ.) — խորհրդային հեռուստատեսային կինոնկարներում և մասնավորապես «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմում դերակատարման համար
  • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (1949 թ., 1968 թ.)
  • Ժողովուրդների բարեկամության շքանշան (1983 թ.)
  • «Պատվո նշան» շքանշան (1947 թ.)
  • բազմաթիվ մեդալներ

Հատընտիր ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինը 1918 թ. - զինվորական
  • Ընկեցիկը 1939 թ. ամուրի
  • Երազանք (Мечта, 1943 թ.) կառապան Յանեկ
  • Զոյա (Зоя, 1944 թ.) գերմանացի զինվոր
  • Գարուն (Весна, 1947 թ.) Վասիլի Բուբենցով
  • Ստալինգրադյան ճակատամարտը (Сталинградская битва, 1947 թ.) գեներալ Հերման Հոթ
  • Համարձակ մարդիկ (Смелые люди, 1950 թ.) ֆոն Շվալբե
  • Արծաթավուն փոշի (Серебристая пыль, 1953 թ.) Մաքքեննեդի
  • Փեսացուն այն աշխարհից (Жених с того света, 1958 թ.) Սեմյոն Պետուխով
  • Գործարար մարդիկ (Деловые люди, 1962 թ.) կալվածատեր
  • Ամպրոպն եմ սանձում (Иду на грозу, 1966 թ.) Դանկևիչ
  • Գաղտնի գործակալի սխալը (Ошибка резидента, 1968) Կազին
  • Արքայի ամբողջ շքախումբը 1971 թ. դատավոր Իրվին
  • Տասներկու աթոռ (12 стульев, 1971 թ.) հաղորդավար
  • Գարնան տասնյոթ ակնթարթ (Семнадцать мгновений весны, 1973 թ.) պաստոր Ֆրից Շլագ
  • Այց Մինոտավրոսին (Визит к Минотавру, 1987 թ.) Նիկոլա Ամատի

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Плятт Ростислав Янович / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Hero of Socialist Labor medal.png Ռոստիսլավ Պլյատ «Երկրի հերոսներ» կայքում