Jump to content

Յուրի Զավադսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Զավադսկի
ռուս.՝ Юрий Александрович Завадский
Ծնվել էհունիսի 30 (հուլիսի 12), 1894
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 5, 1977(1977-04-05)[2] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտացումդերասան, թատերական ռեժիսոր, թատերական ուսուցիչ և ռեժիսոր
ԱմուսինՎերա Մարեցկայա, Գալինա Ուլանովա և Իրինա Վուլֆ
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
IMDbID ID 0953733

Յուրի Ալեքսանդրովիչ Զավադսկի (հունիսի 30 (հուլիսի 12), 1894, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 5, 1977(1977-04-05)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային թատերական ռեժիսոր, դերասան և մանկավարժ։ Եղել է Յուրի Զավադսկու թատրոն-ստուդիայի (1924—1936), Կարմիր բանակի կենտրոնական թատրոնի (1932—1935), Դոնի Ռոստովի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնի (1936—1940) և Մոսսովետի անվան թատրոնի (1940—1977) գլխավոր ռեժիսորը: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)[3], ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1948), Ստալինյան երկու մրցանակի (1946, 1951) և Լենինյան մրցանակի (1965) դափնեկիր: Պարգևատրվել է Լենինի չորս շքանշանով (1945, 1949, 1971, 1973):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Զավադսկին ծնվել է 1894 թվականի հունիսի 30-ին (հուլիսի 12) Մոսկվայում՝ ազնվական ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալեքսանդր Ֆրանցևիչը, պաշտոնյա էր, իսկ մայրը՝ Եվգենիա Իոսիֆովնան (օրիորդական ազգանունը՝ Միխայլովա), երազում էր դառնալ դերասանուհի, սակայն այդպես էլ չկարողացավ իրականացնել իր երազանքը[4][5]։ Զավադսկու ընտանիքում շատերն էին կապված արվեստի հետ։ Հորական պապը՝ կիսով չափ լեհ նկարիչ, աքսորվել էր Սիբիր՝ 1863 թվականի լեհական ապստամբությանը մասնակցելու համար։ Հորեղբայրը դաշնակահար և կոմպոզիտոր էր, իսկ հորը, որը հրաշալի ձայն ուներ, հրավիրել էին Մեծ թատրոն՝ որպես մեներգիչ, բայց հրաժարվել էր[4]։ Մորական պապը՝ ժանյակագործ գյուղացի, տեղափոխվել էր Մոսկվա և ամուսնացել բալետի պարուհու հետ[6]։ Մորաքույրները պրոֆեսիոնալ երաժիշտներ էին։ Մայրը, քրոջ՝ Աննայի հետ, ստեղծել էր սիրողական թատերախումբ, որում խաղացել էր նաև երիտասարդ Եվգենի Վախթանգովը[4][6]։

1913 թվականին, ավարտելով Մեդվեդնիկովայի գիմնազիան, Յուրին ընդունվում է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, սակայն ուսումը կիսատ է թողնում 1917 թվականին։ Այդ տարիներին հաճախել է նաև Ստանիսլավ Ժուկովսկու նկարչության դպրոց, իսկ հետագայում՝ Պյոտր Կելինի դպրոց։

1915 թվականին նրա մտերիմ ընկերը՝ Պավել Անտոկոլսկին, նրան հրավիրում է Եվգենի Վախթանգովի ստուդիա (հետագայում՝ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի Երրորդ ստուդիա[7]), որտեղ աշխատում է մինչև 1919 թվականը՝ սկզբում որպես նկարիչ, ապա՝ դերասան և ռեժիսոր։ 1918 թվականին Անտոկոլսկին նրան ծանոթացնում է Մարինա Ցվետաևայի հետ, որն անպատասխան սիրահարվում է Զավադսկուն։ Նրա «Կոմեդիանտ» շարքը և «Քարե հրեշտակ», «Ֆորտունա» պիեսները նվիրված են հենց Զավադսկուն[7][8]։

1920-1924 թվականներին Զավադսկին աշխատել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի Երրորդ ստուդիայում՝ որպես դերասան և ռեժիսոր։ Նա խաղացել է Անտոնիոսի դերը Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման մեջ (1921)՝ հանդես գալով նաև որպես բեմանկարիչ[9] և Կալաֆի դերը Գոցցիի «Արքայադուստր Տուրանդոտ»-ում[3]։ Նրա ռեժիսորական դեբյուտը եղել է «Ամուսնություն» ներկայացումը՝ 1924 թվականին[3]։ 1922 թվականից եղել է Երրորդ ստուդիայի գեղարվեստական խորհրդի անդամ, որին ընտրել էին դերասանները՝ Վախթանգովի մահից հետո։

1924-1931 թվականներին Զավադսկին խաղացել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում (ըստ Վիտալի Վուլֆի՝ դերասանական կազմում եղել է մինչև 1936 թվականը[7]), որտեղ մասնավորապես խաղացել է Չացկու դերը «Խելքից պատուհաս»-ում և կոմս Ալմավիվայի դերը «Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ։

1924 թվականին հիմնադրում է իր սեփական թատերական ստուդիան, որտեղ հանդես էին գալիս իր աշակերտները՝ Վերա Մարեցկայան, Ռոստիսլավ Պլյատը, Նիկոլայ Մորդվինովը, Պավել Մասալսկին և ուրիշներ։ Ստուդիան ղեկավարել է մինչև 1936 թվականը։ Թատրոնը չուներ սեփական շենք և փորձարարական ներկայացումներ էր խաղում Մոսկվայի շենքերի նկուղներում[10]։

Ըստ մի շարք գործընկերների վկայությունների՝ 1920-ական թվականներին (ըստ որդու՝ 1930 թվականին) Զավադսկին հաճախել է անտրոպոսոֆների խմբակ, ինչի համար ձերբակալվել է և մեկ ամիս անցկացրել մեկուսարանում (ըստ Վիտալի Վուլֆի՝ ընդամենը երկու օր[7])։ Ազատ է արձակվել միայն Կոնստանտին Ստանիսլավսկու միջամտության շնորհիվ[6]։

1932-1935 թվականներին ղեկավարել է Կարմիր բանակի կենտրոնական թատրոնը։ 1936 թվականին՝ «չափազանց վառ, ոչ օրթոդոքս թատրոնները» վերացնելու արշավի ընթացքում, Զավադսկուն և նրա թատերախմբին ուղարկում են Դոնի Ռոստով, որտեղ ռեժիսորը գլխավորում է Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոնը, որը տեղակայվել էր մեկ տարի առաջ կառուցված նոր շենքում[11]։

1940 թվականին վերադառնում է Մոսկվա և նշանակվում Մոսսովետի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ այդ պաշտոնում մնալով մինչև կյանքի վերջը[3]։ Նրա նշանակալի բեմադրություններից են Լեոնիդ Լեոնովի «Արշավանքը» (1943), Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» վեպի հիման վրա բեմադրված «Պետերբուրգյան երազներ»-ը (1969), Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը (առաջին խմբագրությունը՝ 1952 թվականին, երկրորդը՝ 1964 թվականին)[3]։

Նա հայտնի էր իր բեմադրական նորարարությամբ։ «Վինձորի զվարճասեր կանայք» (1957) ներկայացումից առաջ հանդիսատեսին դիմավորում էին շեփորահարներ, իսկ տոնավաճառի տեսարանի ժամանակ դահլիճում շրջում էին գնչուհիներ և աճպարարներ։ Նա կազմակերպում էր նաև համերգ-ներկայացումներ՝ նվիրված ականավոր մարդկանց, որոնց մասնակցում էր ամբողջ թատերախումբը[6]։

1940 թվականից դասավանդում էր Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում (ԳԻՏԻՍ), իսկ 1947 թվականին ստացավ պրոֆեսորի կոչում։ 1944 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։

Զավադսկին սիրված էր իր գործընկերների շրջանում, միշտ պատրաստ՝ օգնելու դժվարության մեջ հայտնվածներին։ Միակ լարված հարաբերությունները եղել են Ֆաինա Ռանևսկայայի հետ. եկավ մի պահ, երբ նա կոպտեց Զավադսկուն և լքեց թատրոնը։ Սակայն երբ 1963 թվականին Ռանևսկայան մնաց առանց աշխատանքի, Զավադսկին անմիջապես հետ կանչեց նրան[6]։

Անդրեյ Տարկովսկին 1972 թվականին ասել է. «Դերասանական լավ ու վատ խաղով հանդերձ, այնուամենայնիվ, լավագույնը, ինչ ես տեսել եմ թատրոնում վերջին ժամանակներս, Զավադսկու «Պետերբուրգյան երազներ»-ն է։ Սա էմոցիոնալ ներկայացում է, և մենք մոռացել ենք, թե ինչ է արվեստում իրական էմոցիոնալ ազդեցությունը»[12]։

Մոտ հիսուն տարի շարունակ նրա ղեկավարած թատրոնների առաջատար դերասանուհին եղել է Վերա Մարեցկայան՝ նրա երկրորդ կինը։ Զավադսկին նրան պաշտպանում էր քննադատությունից և մեծապես հաշվի էր առնում նրա կարծիքը, ինչի համար նրան անվանում էին «Մոսսովետի անվան թատրոնի տիրուհի»[7][10]։

Զավադսկին մի շարք հոդվածների և գրքերի հեղինակ էր։ Նրա մասին նկարահանվել են ֆիլմեր՝ «Յու. Զավադսկու տանը», «Սիրող և սիրված Զավադսկի» և վավերագրական «Յուրի Զավադսկի» ֆիլմը (1971, ռեժ.՝ Մարինա Գոլդովսկայա

Նա մահացել է 1977 թվականի ապրիլի 5-ին Մոսկվայում՝ 83 տարեկան հասակում։ Նրա վերջին ցանկությունն էր, որ ոչ ոք չտեսնի իր դին, այդ իսկ պատճառով թատրոնում դրված է եղել միայն աճյունասափորը[7]։ Թաղվել է ապրիլի 8-ին Վագանկովյան գերեզմանատանը՝ մոր կողքին (15-րդ հողակտոր)[13]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կինը՝ Իրինա Անիսիմովա-Վուլֆը (1907-1972), դերասանուհի էր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)։

1924 թվականին ամուսնացել է Վերա Մարեցկայայի հետ (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1949), ումից ունեցել է որդի՝ ռեժիսոր Եվգենի Զավադսկին (1926–2006)։

1941 թվականի հուլիսին ամուսնացել է Գալինա Ուլանովայի (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1951) հետ։ Հայրենական պատերազմի տարիներին նրանք տարհանվել են Ղազախստան։ 1940-ականների վերջին զույգը բաժանվեց՝ չնայած պաշտոնապես չէին ամուսնալուծվել։

Ստեղծագործական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոսկվայի գեղավեստական ակադեմիական թատրոնի Երրորդ ստուդիա (1921-1922)
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1921 Մորիս Մետերլինկ Սուրբ Անտոնիոսի հրաշքը
բեմադրությունը՝ Ե. Վախթանգովի
Անտոնիոս
1922 Կառլո Գոցցի Արքայադուստր Տուրանդոտ
բեմադրությունը՝ Ե. Վախթանգովի
Կալաֆ
Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն (1925-1930)
Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1925 Մարսել Պանյոլ Փառք վաճառողները կոմս դը Լևիլ
1925 Կոնստանտին Տրենյով Պուգաչովշչինա Դերժավին
1925 Ալեքսանդր Գրիբոյեդով Խելքից պատուհաս Ալեքսանդր Չացկի
1926 Ալեքսանդր Կուգել Նիկոլայ I-ը և դեկաբրիստները Տրուբեցկոյ
1927 Պիեռ Բոմարշե Խելահեղ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը
բեմադրությունը՝ Կ. Ստանիսլավսկու
կոմս Ալմավիվա
1927 Ալեքսեյ Տոլստոյ Ֆեոդոր Իվանովիչ ցարը պատրիարք
1928 Լեոնիդ Լեոնով Ունտիլովսկ Գուգա
1930 Յուրի Օլեշա Երեք հաստլիկներ մարմնամարզիկ Տիբուլ

Ռեժիսորական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ե. Վախթանգովի ստուդիա
Տարի Հեղինակ Ներկայացում
1919 Պավել Անտոկոլսկի Նշանդրեք երազում
(«Կոշկավոր կատուն» պիեսի հիման վրա)
Մոսկվայի գեղավեստական ակադեմիական թատրոնի Երրորդ ստուդիա
Տարի Հեղինակ Ներկայացում
1924 Նիկոլայ Գոգոլ Ամուսնություն
Յուրի Զավադսկու թատրոն-ստուդիա
Տարի Հեղինակ Ներկայացում
1927 Բորիս Լավրենյով
(Նիկոլայ Խմելյովի հետ համատեղ)
Պարզ բան
1928 Ալֆրեդ դը Մյուսե Սիրո հետ չեն կատակում
1932 Բենջամին Ջոնսոն Վոլպոնե
1933 Ջորջ Բեռնարդ Շոու Սատանայի աշակերտը
1934 Ալեքսանդր Օստրովսկի Գայլեր և ոչխարներ
1935 Լեոնիդ Պերվոմայսկի Վահրամի գիշերը
Լուի Վերնեյ Չվճարողների դպրոցը
Կարմիր բանակի կենտրոնական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1932 Իոսիֆ Պրուտ Մստիսլավ Ուդալոյ
1934 Ալեքսանդր Կոռնեյչուկ Էսկադրայի խորտակումը
Դոնի Ռոստովի Մ. Գորկու անվան դրամատիկական ակադեմիական թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1936 Կոնստանտին Տրենյով Լյուբով Յարովայա
1937 Ալեքսանդր Պուշկին Քարե հյուրը
1937 Ֆրիդրիխ Շիլլեր Ավազակները
1938 Ուիլյամ Շեքսպիր Անսանձ կնոջ սանձահարումը
1939 Ուիլյամ Շեքսպիր Օթելլո
- Մաքսիմ Գորկի Թշնամիները
- Մաքսիմ Գորկի Քաղքենիներ
- Լեոնիդ Անդրեև Մեր կյանքի օրերը
- Նիկոլայ Պոգոդին Հրացանավոր մարդը
Մոսսովետի անվան թատրոն
Տարի Հեղինակ Ներկայացում
1940 Կառլո Գոլդոնի Հյուրանոցի տիրուհին
1941 Ալեքսանդր Աֆինոգենով Մաշենկա
1941 Ալեքսանդր Կոչետկով, Կոնստանտին Լիպսկերով
(Յուրի Շմիտկինի հետ համատեղ)
Նադեժդա Դուրովա
1942 - Ալեքսանդր Պուշկինին նվիրված հիշատակի երեկո
1942 Ալեքսանդր Աֆինոգենով Նախօրեին
1942 Ալեքսանդր Ռժեշևսկի, Միխայիլ Կաց
(Ս. Բենկենդորֆի և Սամուիլ Մարգոլինի հետ համատեղ)
Օլեկո Դունդիչ
1942 Կոնստանտին Սիմոնով Ռուս մարդիկ
1942 Ալեքսանդր Կոռնեյչուկ Ռազմաճակատ
1942 Կառլո Գոլդոնի Զավեշտալի դեպք
1943 Լեոնիդ Լեոնով
(Բորիս Բիբիկովի և Օլգա Պիժովայի հետ համատեղ)
Արշավանք
1944 Ուիլյամ Շեքսպիր
(Յուրի Շմիտկինի հետ համատեղ)
Օթելլո
1944 Ֆրիդրիխ Կնորե Հանդիպում մթության մեջ
1945 Անտոն Չեխով Ճայ
1946 Բրանիսլավ Նուշիչ
(Ս. Բենկենդորֆի հետ համատեղ)
Տիկին մինիստրուհին
1946 Միխայիլ Սվետլով
(Միխայիլ Չիստյակովի հետ համատեղ)
Բրանդենբուրգյան դարպաս
1947 Կոնստանտին Սիմոնով
(Իրինա Վուլֆի հետ համատեղ)
Ռուսական հարց
1947 Ալեքսանդր Դովժենկո Ծաղկուն կյանք
1947 Գեորգի Բերյոզկո
(Ալեքսանդր Շապսի հետ համատեղ)
Քաջություն
1948 Ալեքսանդր Օստրովսկի
(Միխայիլ Չիստյակովի հետ համատեղ)
Անմեղ մեղավորներ
1948 Անատոլի Սոֆրոնով
(Յուրի Շմիտկինի հետ համատեղ)
Մոսկովյան բնավորություն
1948 Ալեքսանդր Շտեյն Պատվի օրենք
1949 Է. Չոդորոֆ
(Միխայիլ Չիստյակովի հետ համատեղ)
Տնօրեն Ռիգսի հանցագործությունը
1950 Անատոլի Սուրով
(Ալեքսանդր Շապսի հետ համատեղ)
Լուսաբաց Մոսկվայի վրա
1952 Միխայիլ Լերմոնտով Դիմակահանդես
1957 Ուիլյամ Շեքսպիր Վինձորի զվարճասեր կանայք
1957 Նիկոլայ Վիրտա Անհուն հեռուներ
1959 Գալինա Նիկոլաևա, Էդվարդ Ռաձինսկի Ճակատամարտ ճանապարհին
1960 Անտոն Չեխով Անտառապահը
1960 Նիկոլայ Վիրտա Ամռանը երկինքը բարձր է
1960 Անտոն Չեխով Բալենու այգի
1961 Նիկոլայ Զարուդնի Անտեոս
1963 Դորա Պավլովա
(Ալեքսանդր Շապսի հետ համատեղ)
Խիղճ
1964 Միխայիլ Լերմոնտով Դիմակահանդես (2-րդ խմբագրություն)
1967 Վլադիմիր Բիլ-Բելոցերկովսկի Փոթորիկ
1969 Ֆեոդոր Դոստոևսկի Պետերբուրգյան երազներ

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ Դեր
1924 Աելիտա Գոռ
1925 Արջի հարսանիքը Օլգերդ Կեյստուտ
1972 Ոսկի, ոսկի (ֆիլմ-ներկայացում) ժողովրդի սիրտ

Ռեժիսորական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմ
1978 Մեկնման օր, ժամանման օր (ֆիլմ-ներկայացում)
1972 Փոթորիկ (ֆիլմ-ներկայացում)
1972 Սիրված էջեր (ֆիլմ-ներկայացում)
1944 Դաշնակահարը (կարճամետրաժ)

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Զավադսկու հսկայական արխիվը[15] պահվում է Ռուսաստանի գրականության և արվեստի պետական արխիվում և ներառում է 2624 փաստաթուղթ (1863-1977 թթ.):

Արխիվի հիմնական մասը կազմում են ռեժիսորական գործունեության նյութերը, նշումներ, նկարներ (դեկորացիաների, կահույքի, դիմահարդարման և թատերական ներկայացումների հանդերձանքի էսքիզներ, տիպաժների, տղամարդկանց ու կանանց ֆիգուրների, բնապատկերների ուրվանկարներ և այլն՝ ընդհանուր առմամբ ավելի քան 1300 գծանկար):

Այստեղ են պահվում նաև Զավադսկու ձեռագրերը՝ հոդվածներ, գրառումներ, հարցազրույցներ և նամակագրություն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Завадский Юрий Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Завадский Юрий Александрович / Рудницкий К. Л. // Евклид — Ибсен. — М. : Советская энциклопедия, 1972. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 9).
  4. 4,0 4,1 4,2 Завадский Ю. А. Об искусстве театра. — М.: ВТО, 1965. — С. 10. — 347 с.
  5. Инна Соловьёва. «Юрий Александрович Завадский». Московский Художественный театр. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Юрий Завадский – любимый и любящий». Культура. 2004. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Виталий Вульф. Серебряный шар. 1-й канал Останкино (1994)
  8. М. Цветаева «Комедьянт» Արխիվացված 2009-03-18 Wayback Machine
  9. «Любовь Гуревич. «Чудо святого Антония»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  10. 10,0 10,1 Леонид Филатов. Чтобы помнили. Вера Марецкая. РЕН ТВ (2003)
  11. Ягункова Л. Д. Вера Марецкая. — М.: Эксмо, 2006. — С. 166. — 512 с. — ISBN 5-699-17113-4
  12. «Ольга Суркова. Хроники Тарковского. «Солярис». Медиа-архив Андрей Тарковский». tarkovskiy.su. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
  13. «Завадский Юрий Александрович (1894—1977)». Могилы знаменитостей. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  14. Московская энциклопедия. / Гл. ред. С. О. Шмидт. — М., 2007—2014. — Т. I. Лица Москвы: [в 6 кн.].
  15. «РГАЛИ - карточка фонда». Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Завадский Ю. А. Учителя и ученикиԱրխիվացված 2014-12-26 Wayback Machine. — М.: Искусство, 1975. — 335 с.
  • Завадский Ю. А. Об искусстве театраԱրխիվացված 2016-03-04 Wayback Machine / Предисл. П. А. Маркова. — М.: ВТО, 1965. — 347 с.
  • Круковская Т. ЗАВАДСКИЙ Юрий Александрович // Императорский Московский университет: 1755—1917: энциклопедический словарь / составители А. Ю. Андреев, Д. А. Цыганков. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 246. — 894 с. — 2000 экз. — ISBN 978-5-8243-1429-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Զավադսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 661