Jump to content

Գալինա Ուլանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Ուլանովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումբալետի պարող, պարուսույց և դերասանուհի
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 26 1909 (հունվարի 8 1910)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
Մահվան ամսաթիվմարտի 21, 1998(1998-03-21)[3][4][5][…] (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[6]
Գալինա Ուլանովան և Յուրի Ժդանովը Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետում

Գալինա Սերգեևնա Ուլանովա (ռուս.՝ Гали́на Серге́евна Ула́нова, դեկտեմբերի 26 1909 (հունվարի 8 1910)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 21, 1998(1998-03-21)[3][4][5][…], Մոսկվա, Ռուսաստան[6]), բալետի ռուս խորհրդային արտիստուհի, պարուսույց։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1951)։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1974, 1980)։

Ծնվել է բալետի արտիստների ընտանիքում։ 1928 թվականին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը (աշակերտել է մորը՝ Մ․ Ռոմանովային և Ա․ Վագանովային)։ 1928-1944 թվականներին՝ Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի (հետագայում՝ Մ․ Մ․ Կիրովի անվան թատրոն) բալետի խմբի արտիստուհի, 1944-1960 թվականներին՝ Մեծ թատրոնի (Մոսկվա) մենապարուհի։

Ուլանովայի բեմական հերոսուհիները նուրբ են, կանացի (Ժիզել, Ադանի «Ժիզել», 1932), բայց միաժամանակ օժտված անընկճելի ուժով (Մարիա, Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը», 1934, Ջուլիետ, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», 1940 և այլն)։ Ուլանովան եղել է Չայկովսկու բալետների դերապարերի լավագույն կատարողը՝ Օդետա-Օդիլիա («Կարապի լիճը», 1929, 1947), Ավրորա («Քնած գեղեցկուհին», 1929), Մաշա («Մարդուկ-Ջարդուկը», 1934) և այլն։ Նա պարային արվեստում զարգացրել է ռուսական խորեոգրաֆիկ դպրոցի սկզբունքները և ավանդույթները։ Դերապարերից են՝ Ռայմոնդա (Գլազունովի «Ռայմոնդա», 1938), Մոխրոտ (Պրոկոֆևի «Մոխրոտ», 1945), Պարաշա (Գլիերի «Պղնձե հեծյալը», 1949), վալս, նոկտյուրն և մազուրկա («Շոպենիանա», ըստ Շոպենի երաժշտության), համերգային համար՝ «Մեռնող կարապը» (ըստ Սեն-Սանսի երաժշտության)։

Իր հերոսուհիների ներաշխարհների բազմակողմանի բացահայտումը, կերպարների կերտման հզոր մասշտաբայնությունը Ուլանովային բերել են համաշխարհային ճանաչում։

Ավարտելով բեմ․ գործունեությունը, անցել է մանկավարժության։ Աշակերտուհիներից են՝ Ն․ Վ․ Տիմոֆեևան, Ե․ Ա․ Մաքսիմովան, Ս․ Դ․ Ադիրխաևան, Լ․ Ի․ Աեմենյական և ուրիշներ։ 1983 թվականին Ատոկհոլմի պարի թանգարանի շենքի առջև դրվել է Ուլանովայի արձանը (քանդակագործ՝ Ե․ Յանսոն-Մենզեր)։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան բազմաթիվ երկրներում։

Լենինյան (1957), ՍՍՀՄ պետական (1941, 1946, 1947, 1950) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 4 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գալինա Ուլանովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։