Ագրիպինա Վահանովա
Ագրիպինա Հակոբի Վահանովա ռուս.՝ Агриппи́на Я́ковлевна Вага́нова | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1879 հուլիսի 24 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ |
Մահացել է | նոյեմբերի 5, 1951 | (տարիքը 72)
Մահվան վայր | Լենինգրադ |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ռուս |
Կրթություն | Ա. Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | բալերինա |
Պարգևներ և մրցանակներ | Ստալինյան մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ |
Agrippina Vaganova Վիքիպահեստում |
Ագրիպինա Հակոբի Վահանովա (ռուսերեն՝ Агриппи́на Я́ковлевна Вага́нова, հունիսի 14 (26), 1879 կամ հունիսի 26, 1879, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 5, 1951[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բալետի արտիստուհի, բալետմայստեր, մանկավարժ և պարուսույց։ Ունի հայկական ծագում։ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի (1934)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1897 թվականին ավարտել է Պետերբուրգի թատերական ուսումնարանի բալետի բաժինը, աշակերտել Լ․ Իվանովին, Ե․ Վազեմին, Պ․ Գերդտին։ 1897-1916 թվականներին հանդես է եկել Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, ճանաչվել որպես վիրտուոզ դասական պարուհի։ Լավագույն դերապարերից են՝ Օդետա-Օդիլիա (Չայկովսկու «Կարապի լիճը»), Մլադա (Մինկուսի «Մլադա»)։ 1917 թվականից զբաղվել է մանկավարժությամբ (1946 թվականից՝ պրոֆեսոր)։ 1918-1920 թվականներին դասավանդել է Ա․ Վոլինսկու դպրոցում։ 1931-1937 թվականներին՝ Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարը բեմադրել է Չայկովսկու «Կարապի լիճը» 1933 և Պունիի «էսմերալդա» (1935) բալետները։ 1921-1951-ին՝ Լենինգրադի պարարվեստի ուսումնարանի (1957 թվականից կոչվել է Վագանովայի անունով) ավարտական դասարանների պարուսույց։ 1946 - 1951 թվականներին ղեկավարել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիային կից պարարվեստի ամբիոնը։ «Դասական պարի հիմունքներ» գրքում (1934, վերահրատարակվել է չորս անգամ) Վագանովան շարադրել է դասավանդման իր մեթոդիկան։ Վագանովայի մանկավարժական սիստեմը կիրառվում է պարարվեստի խորհրդային ուսումնական հաստատություններում և նշանակալից ազդեցություն ունի արտասահմանյան բալետի վրա։ Վագանովայի աշակերտներից են՝ Գ․ Ուլանովան, Մ․ Սեմյոնովան, Օ․ Իորդանը, Ն․ Անիսիմովան, Տ․ Վեչեսլովան, Ն․ Դուդինսկայան, Ա․ Շելեստը, Ի․ Ուշակովան, Լ․ Վինոգրադովան (վերջին երկուսը՝ 1947 թվականից Երևանի օպերայի և բալետի թատրոնում), Սուրբ Տեր-Ստեփանովը (Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոնում), Ն․ Աղեկյանը (Կիևի պարարվեստի ուսումնարանում), Լ․ Սեմանովան, Ե․ Թանղիևա-Բիրզնիեկը և ուրիշներ։ ԽՍՀՄ պետական Ստալինյան մրցանակի դափնեկիր (1946)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 221)։ ![]() |
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունիսի 26 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 1951 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռուս մանկավարժներ
- Ռուս պարուհիներ
- Ռուս բալերինաներ
- Ռուսներ հայկական սերմամբ