Իվան Ակսենչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Իվան Ակսենչուկ
Իվան Ակսենչուկ.jpg
Ծնվել էսեպտեմբերի 20, 1918(1918-09-20)
ԾննդավայրQ23976849?, Տամբովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհուլիսի 17, 1999(1999-07-17) (80 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Russian Soviet Federative Socialist Republic (1918–1937).svg Խորհրդային Ռուսաստան, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտացումկոմիքսների հեղինակ, մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան, «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ), «Աշխատանքի վետերան» մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Փառքի երրորդ աստիճանի շքանշան և «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
IMDbID ID 0015557

Իվան Սեմյոնովիչ Ակսենչուկ (ռուս.՝ Иван Семёнович Аксенчук, սեպտեմբերի 20, 1918(1918-09-20), Q23976849?, Տամբովի նահանգ, Խորհրդային Ռուսաստան - հուլիսի 17, 1999(1999-07-17), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1991

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ակսենչուկը ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 20-ին։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1944 թվականի հունվարից մինչև 1945 թվականի մայիս եղել է 120 մմ ականանետի լիցքավորող և 1234-րդ հրաձգային գնդի հրաձիգ։ Կռվել է 1-ին Բելառուսական ռազմաճակատում։ Մասնակցել է Լյուբլի-Բրեստի, Վարշավա-Պոզնանի և Բեռլինյան ռազմական գործողություններին։ 1945 թվականի փետրվարի 17-ին վիրավորվել է և մի որոշ ժամանակ գտնվել հիվանդանոցում։

Պատերազմից հետո Իվան Ակսենչուկը զորացրվել է որպես սպա[1]։

1946-1948 թվականներին սովորել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային կից նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում։ Ավարտելուց հետո սկսել է աշխատել որպես մուլտիպլիկատոր, ապա ռեժիսորի օգնական Ալեքսանդր Իվանովի և Եվգենի Միգունովի մոտ, իսկ 1953 թվականից՝ որպես ռեժիսոր։

Աշխատել է դասական նկարված տեխնոլոգիայով։ Էկրանավորել է տարբեր ժողովուրդների հեքիաթներ, մասնավորապես ռումինական «Ընկույզի ճիպոտիկ» (ռուս.՝ «Ореховый прутик», 1955), ուզբեկական «Արագիլ» ռուս.՝ («Аист», 1956), իտալական «Տղան Նեապոլից» (ռուս.՝ «Мальчик из Неаполя»)[2]։

Մանկական մուլտֆիլմերից բացի Իվան Ակսենչուկն ստեղծել է սոցիալական ֆիլմ-պլակատներ՝ հեղափոխության հոբելյանին նվիրված «Մեր արևը» (ռուս.՝ «Наше солнце»), դեպի տիեզերք մարդու կատարած առաջին թռիչքի մասին «Փառք ձեզ, երկնային եղբայրներ» (ռուս.՝ «Слава вам, небесные братья!»), Ռուսաստանի էլեկտրաֆիկացման պետական կոմիսիայի հոբելյանին նվիրված «Плюс электрификация» և այլն։ Ստեղծել է մուլտֆիլմեր «Фитиль» երգիծական ամսագրի համար։

Իվան Ակսենչուկը մահացել է 1999 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը[3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 — «Ընկույզի ճիպոտիկ» — Մանուկների ու պատանիների համար նախատեսված ֆիլմերի VII միջազգային կինոփառատոն Վենետիկում, մրցանակ և պատվավոր դիպլոմ, 1956
  • 1984 — «Կապուտաչիկը» — «Բրոնզե գրիֆ» մրցանակ, Մանկական ու պատանեկան ֆիլմերի XV միջազգային կինոփառատոն Իտալիայում, 1985[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951 — Հիշիր և պահպանիր հրդեհային անվտանգության կանոնները (Զգույշ կրակի հետ)
  • 1970 — Հեքիաթը պատմվում է (ռուս.՝ Сказка сказывается) — Գ. Զեբրովայի և Վ. Ակուլինիչևի հետ միասին

Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951 — Հիշիր և պահպանիր հրդեհային անվտանգության կանոնները (Զգույշ կրակի հետ)
  • 1970 — Սեփական ցանկությամբ (Фитиль № 97) — Յու. Դոբրոխոտովի հետ միասին
  • 1979 — Մեծ փոխանցավազք
  • 1987 — Հեղափոխության երաշխտությունը

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Фитиль» կինոամսագրի ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 – Երեք խոզուկներ (Фитиль № 14)
  • 1967 – Էվրիկա (Фитиль № 64)
  • 1969 – Համաձայնեցված պիջակ (Фитиль № 50)
  • 1970 – Սեփական ցանկությամբ (Фитиль № 97)
  • 1971 – Խլահավ (Фитиль № 106)
  • 1971 – Հասավ իր ուզածին (Фитиль № 109)
  • 1973 – Խաչընդոտներ արտադրամասում (Фитиль № 132)
  • 1974 – Թանկարժեք մնացուկներ (Фитиль № 147)
  • 1978 – Ծանր դեպք («Фитиль» № 193)
  • 1981 – Մերկ ճշմարտություն («Фитиль» № 229)
  • 1981 – Սովորական հրաշք («Фитиль» № 232)
  • 1983 – Ծրագրի մեխը («Фитиль» № 248)
  • 1983 – Բաղնիքդ անուշ («Фитиль» № 257)
  • 1984 – Ալե հոպ («Фитиль» № 268)
  • 1985 – Գործ առանց գործի (Фитиль № 279)
  • 1987 – Փշերի միջով դեպի աստղերը (ռուս.՝ Через тернии к звёздам, Фитиль № 295)

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (29 դեկտեմբերի, 1979)
  • ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (4 մարտի, 1991)
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան (11 մարտի, 1985)
  • «Պատվո նշան» շքանշան (22 օգոստոսի, 1986)
  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան (27 մարտի, 1945)
  • «Խիզախության համար» մեդալ (5 օգոստոսի, 1944)
  • Այլ մեդալներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «К 90-летию Ивана Аксенчука»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-09-ին։ Վերցված է 2018-12-14 
  2. Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. Могила И. С. Аксенчука
  4. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 53-54.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]