Անտառային էստրադայում
Անտառային էստրադայում ռուս.՝ На лесной эстраде | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
Սցենարիստ | Սերգեյ Միխալկով |
Երաժշտություն | Մեչիսլավ Վայնբերգ |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 11 րոպե[1] |
Թվական | 1954 |
«Անտառային էստրադայում» (ռուս.՝ «На лесной эстраде»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1954 թվականին ռեժիսոր Իվան Ակսենչուկի կողմից Սերգեյ Միխալկովի «Զգույշ թռչունները» (ռուս.՝ «Осторожные птицы») և «Նապաստակը հարբած ժամանակ» (ռուս.՝ «Заяц во хмелю») առակների մոտիվներով։ Մուլտֆիլմում անտառի կենդանիներն ըստ ավանդության ծաղրում են մարդկային արատները[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բադաքլորն իր օգնականների հետ անտառային էստրադայում ներկայացում է կազմակերպում կենդանիների համար։ Նա բեմից պատմում է առակներ անտառի բնակիչների մասին։ Առաջին առակն արջի մասին է, որի վզին առաջանում է չիբան, և նրա ջերմությունը բարձրանում է։ Բժիշկ թռչունները խորհրդակցություն են կազմակերպում, բայց այդպես էլ ընդհանուր եզրակացության չեն գալիս, թե ինչպես օգնեն Արջին։ Բարեբախտաբար մոտակայքով թռչում էր մեղուն, որը կծում է արջի վիզը։ Վերքը կորչում է, և արջն ապաքինվում է։ Երկրորդ առակը նապաստակի մասին է, որը հարբած տուն վերադառնալիս ընկնում է առյուծ ճանկը։ Սակայն ի ծնե խորամանկությունն ու սրամտությունը Շլդիկին օգնում են փրկվել։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստ | Սերգեյ Միխալկով |
Ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
Բեմադրող նկարիչներ | Բորիս Ստեպանցև, Եվգենի Գալեյ, Միխայիլ Սկոբելյով |
Կոմպոզիտոր | Մոիսեյ Վայնբերգ |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Ռեժիսորի օգնական | Լ. Կովալևսկայա |
Նկարչի օգնական | Գրաշինա Բաշիշկիտե |
Մոնտաժողի օգնական | Ա. Ֆիրսովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ֆեոդոր Խիտրուկ, Բորիս Ստեպանցև, Իգոր Պոդգորսկի, Տատյանա Տարանովիչ, Բորիս Բուտակով |
Նկարիչ-դեկորատորներ | Օլգա Գեմերլինգ (տիտրերում նշված է որպես Օ. Գեմերլինգ), Ելենա Տանենբերգ |
- Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։
Վերահնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, տիտրերում փոխվել են հնչունային ռեժիսորի և հնչունավորման դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական է գնահատվել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[3][4], այնպես էլ պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[5][6]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է արժանացել։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը պաշտոնապես թողարկվել է DVD սկավառակով «Союз-видео» ընկերության կողմից «Տոնական մուլտհամերգ» (ռուս.՝ «Праздничный мультконцерт») հավաքածուում։ «Անտառային էստրադայում» մուլտֆիլմից բացի հավաքածուում ընդգրկվել են ևս յոթ մուլտֆիլմեր՝ «Ուղիղ երեքն անց տասնհինգ...» (ռուս.՝ «Ровно в три пятнадцать»), «Գարնանային մեղեդիներ» (ռուս.՝ «Весенние мелодии»), «Փոքրիկ նավակը» (ռուս.՝ «Катерок»), «Մաշենկայի համերգը» (ռուս.՝ «Машенькин концерт»), «Երաժիշտ այծը» (ռուս.՝ «Козёл-музыкант»), «Որտե՞ղ եմ ես նրան տեսել» (ռուս.՝ «Где я его видел?»), «Օտար ձայն», (ռուս.՝ «Чужой голос»)[7]։
- Ձայն – Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
- Տարածաշրջանային կոդ – 0 (All),
- Պատկեր – Standart 4:3 (1,33:1),
- Գույն – PAL,
- Փաթեթավորում – Կոլեկցիոն հրատարակություն,
- Տարածող – «Союз-видео»։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակսենչուկի արվեստում կարելի է առանձնացնել երեք ժանրային «ալիքներ»... Երկրորդ ուղղությունըն սատիրան է։ Մի ժանր, որը կարևորագույնն է 1960-ական թվականների մուլտիպլիկացիայի համար։ Ակսենչուկը փորձել է այդ նյութերը դեռ 1950-ականներին։ «Անտառային էստրադայում», «Չվերթ համար 13», «Ձեր առողջությունը», «Դրախտ խրճիթում», «Ապրում էին պապն ու տատը»… Ակսենչուկի բազմաթիվ հեքիաթային ու պլակատային ֆիլմերում առկա է երգիծական տարրը (հիշենք թեկուզ «Ջրահարսի» նախաբանը)։ Եվ, իհարկե, այդ ցանկում են սյուժեները «Պատրույգ» կինոամսագրի համար։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В творчестве Аксенчука можно выделить три жанровых «струи»... Второе направление — сатира. Жанр, важнейший для мультипликации 1960-х годов. Аксенчук пробовал этот материал ещё в 1950-е. «На лесной эстраде», «13 рейс», «Ваше здоровье», «Рай в шалаше», «Жили-были дед и баба»… Во многих сказочных или плакатных картинах Аксенчука присутствует сатирический элемент (вспомните хотя бы пролог к «Русалочке»). И, конечно, в этом же списке — сюжеты для киножурнала «Фитиль».
— Գեորգի Բորոդին, «Իվան Ակսենչուկի 90-ամյակի առթիվ»[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
- ↑ НЕТ — фальсификации анимационного наследия!
- ↑ Праздничный мультконцерт
- ↑ Георгий Бородин. «К 90-летию Ивана Аксенчука» Аниматограф
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անտառային էստրադայում» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Անտառային էստրադայում» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|