Քաղցր աղբյուրը (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Իվան Ակսենչուկ |
Սցենարիստ | Հենրիխ Սապգիր |
Երաժշտություն | Իգոր Ցվետկով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1982 |
Քաղցր աղբյուր (ռուս.՝ Сладкий родник), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որն ստեղծվել է ռեժիսոր Իվան Ակսենչուկի կողմից, 1982 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, դարգինցի խորհրդային գրող Աբու-Բաքար Ահմադխանի կողմից։
Հեքիաթը երեխաներին սովորեցնում է լինել առատաձեռն. ագահ վարազից, որը չէր ցանկանում կիսվել որևէ մեկի հետ, աղբյուրը հեռանում է բարի ավանակի մոտ, որն ուրախ էր ցանկացած մեկին թույլ տալ հագեցնել իր ծարավը։
Մուլտֆիլմի երաժշտությունը գրվել է կովկասյան ազգային մոտիվների օգտագործմամբ։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարի ավանակը իջնում է սարից աղբյուրի մոտ, կաթիլ առ կաթիլ հավաքում է երկու մեծ սափորով ջուր և տանում է դրանք աուլ, որպեսզի բաժանի քաղցր ջուրը նրանց, ով դրա կարիքն ունի։ Բայց ագահ վարազը թույլ չի տալիս նրան տանել ջուրն` ասելով, թե դա իր ճանապարհն է, քանի որ այն անցնում է իր դարպասի մոտով։ Վարազը խմում է մի սափոր ջուրը և թափում է երկրորդ սափորը, իսկ աուլի բնակիչներին հասնում են ընդամենը կաթիլներ։
Շոգից լիզելով մեծ քարը` ցուլիկը պատահաբար հրում է այն, որի տակից սկսում է մի աղբյուր բխել։ Դա նկատում է միայն վարազը, որն ստիպում է ցլիկին լռել։ Գիշերը ջրի ձայնից ավանակն արթնանում է։ Նա տեսնում է վարազին` աղբյուրի մեջ լողանալիս, բայց կարծում է, որ դա միայն երազ է։ Վարազը մանրամասնորեն ծածկում է աղբյուրը։
Առավոտյան ավանակը բոլորին պատմում է, ինչպիսի կախարդական երազ է տեսել ինքը։ Կենդանիները պատկերացնում են, որ ինչ կլիներ, եթե աուլում հանկարծակի աղբյուր բխեր. աքլորի ձայնն ավելի զրնգուն կլիներ, ոչխարի բուրդը` ավելի առատ, իսկ ցլիկը կմեծանար։
Ցլիկը չի դիմանում և պատմում է, որ դա երազ չէ, որ իսկապես աուլում աղբյուր կա։ Ճնշելով դիմադրող վարազին` կենդանիները հրում են քարը, բայց այնտեղ միայն չոր հող էր։ Վարազը կատաղությամբ նետում է գլաքարը, այն թռչում է և ուղիղ ընկնում է ավանակի տան մոտ գտնվող ջրափոսի մեջ։ Հենց այդ ժամանակ այդտեղից սկսում է բխել ուժեղ աղբյուր։
Ընկերները հագեցնում են իրենց ծարավը, և ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես նրանք պատկերացնում էին. աքլորի ձայնն ավելի հնչեղ է դառնում, ոչխարի բուրդը ավելի լավ է աճում, իսկ ցուլիկը սկսում է մեծանալ և հակահարված է տալիս վարազին։ Այժմ մոտակայքով անցնող ուղտերի քարավանները մտնում են աուլ և խմում են` որքան ցանկանան և գլուխ են տալիս բարի ընկերներին։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր` Իվան Ակսենչուկ
- Սցենարիստ` Հենրիխ Սապգիր
- Բեմադրիչ նկարիչներ` Վալենտինա Գիլյարովա, Արկադի Շեր
- նկարիչ-մուլտիպլիկատորներներ` Վլադիմիր Շևչենկո, Մարինա Ռոգվա, Նատալյա Բոգոմալովա, Ելենա Մալաշենկովա, Հովսեփ Կուրոյան, Անատոլի Աբարենով
- Կոմպոզիտոր` Իգոր Ցվետկով
- Օպերատոր` Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
- Խմբագիր` Պյոտր Ֆրոլով
- Նկարահանող խմբի տնօրեն` Նինել Լիպնիցկայա
- Դերրեը հնչյունավորել են` Վյաչեսլավ Նեվիննի` (ավանակ), Կլարա Ռումյանովա (ոչխար), Գեորգի Վիցին (աքլոր և ցլիկ), Լև Դուրով (վարազ)
Վերաթողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը VHS ձևաչափով վերաթողարկվել է «Սոյուզ վիդեո» ընկերության կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քաղցր աղբյուր» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|