Հենրիխ Սապգիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիխ Սապգիր
Ге́нрих Вениами́нович Сапги́р
Sapgir.jpg
Ծնվել էնոյեմբերի 20, 1928(1928-11-20)[1][2]
ԾննդավայրԲիյսկ, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 7, 1999(1999-10-07)[1][2] (70 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, մանկագիր, սցենարիստ և թարգմանիչ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Commons-logo.svg Genrikh Sapgir Վիքիպահեստում

Հենրիխ Սապգիր (ռուս.՝ Ге́нрих Вениами́нович Сапги́р, նոյեմբերի 20, 1928(1928-11-20)[1][2], Բիյսկ, Սիբիրի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 7, 1999(1999-10-07)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, սցենարիստ, թարգմանիչ։

1944 թվականից անդամակցել է Մոսկվայի պիոներների տներից մեկում գործող, բանաստեղծ և գեղանկարիչ Եվգենի Կրոպիվնիցկու ղեկավարած գրական ստուդիային։ 1950-ական թվականների վերջին Կրոպիվնիցկու և նրա աշակերտ Օսկար Ռաբինի շուրջ ձևավորվում է գեղագիտորեն մերձ պոետների և նկարիչների մի խումբ, որը հետագայում կոչվել է «լիանոզովյան դպրոց»։ Սապգիրն այդ շրջանակի աչքի ընկնող դեմքերից էր։ Նրա բանաստեղծությունների առաջին հրապարակումը եղել է արտասահմանում, 1968 թվականին, իսկ ԽՍՀՄ-ում հրատարակվել է սկսել 1989 թվականից։

1960-ականներից Սապգիրն ակտիվորեն աշխատել է մանկական գրականության ասպարեզում, հանդես եկել որպես թարգմանիչ, նախևառաջ փոխադրություններ է կատարել հրեա ականավոր բանաստեղծ Օվսեյ Դրիզից[3]։

Հենրիխ Սապգիրը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիշեր; Երկու բանաստեղծ; Էությունը; Ստուգված է՝ ՏՎԲ; Հին չինական եղանակ; «Կամաց...»; «Կինը սառեցրել է հիմարությունը...»; «Հուշարձան՝ զոհերին զավթախուժումների...»; Սաղմոս 2; Հրեշտակների ստվերները; Չարիքը; Վարդագույն ավտոկռունկը; Հին բույնը; «Ցատկ ութերորդ հարկից...»; Արվեստագետը։ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 309-328։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 308։