Հրանտ Ալեքսանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հրանտ Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | 1961, հուլիսի 5 |
Ծննդավայր | գ. Սոս, Մարտունու շրջան, ԼՂՀ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, խմբագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Ժանրեր | բանաստեղծություն, դրամատուրգիա, էսսե |
Հրանտ Ալեքսանյան Վիքիդարանում |
Հրանտ Ալեքսանյան (ծնվ. 1961, հուլիսի 5, գ. Սոս, Մարտունու շրջան, ԼՂՀ), հայ բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի հիմնադիր-տնօրեն (1998-ից), «Գեղarm» հանդեսի հիմնադիր-խմբագիր (2002-ից)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1978 թվականին ոսկե մեդալով ավարտել է Սոս գյուղի միջնակարգ դպրոցը։ Ապա Երեւանում ստացել է բարձրագույն տեխնիկական կրթություն։
1983 թվից զբաղվում է գերազանցապես գրական-լրագրողական եւ հրատարակչական գործունեությամբ։
1984-1996թթ.՝ ավագ խմբագիր ԼՂՀ հեռուստառադիոընկերությունում։
1994 թվականի հունվարից ծառայել է ԼՂՀ ՊԲ ուսումնական գնդում՝ որպես սպա։
1996-1998թթ.՝ ԼՂՀ ՊԲ «Մարտիկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։
1998-2000թթ.՝ ԼՂՀ ՊԲ «Արցախի արիներ» կազմակերպության պետի տեղակալ։
2000-2005թթ.՝ «Ազատություն» միջազգային ռադիոկայանի թղթակից Արցախում։
2006-2007թթ.՝ «Ակունք» թերթի գլխավոր խմբագիր։
2007-2014թթ.՝ ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ։
2014-2017թթ.՝ ԼՂՀ վարչապետի խորհրդական։
Հիմնադրել եւ ղեկավարում է «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնը 1998-ից /Ստեփանակերտ/ եւ Գրքի ու թարգմանության ինստիտուտը /Երեւան, 2017/:
«Գեղarm» գրական-թարգմանական հանդեսի հիմնադիր-խմբագիրն է։
Բանաստեղծական 16 եւ լրագրագիտական 1 գրքի հեղինակ է։
Տասնյակ թատերախաղերի, էսսեների եւ հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Հ.Ալեքսանյանի ստեղծագործությունները թարգմանաբար լույս են տեսել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սերբերեն, չինարեն, ուկրաիներեն, բուլղարերեն, իսպաներեն, ռումիներեն եւ լեհերեն։
Ծավալուն թարգմանություններ է կատարել համաշխարհային պոեզիայից։
Հեղինակել է պոեզիայի դեկորային-թատերական ցուցահանդեսներ։
Հայաստանի գրողների միության` Դ. Վարուժանի անվան մրցանակի դափնեկիր/1996/: Արժանացել է նաեւ տեղական ու միջազգային գրական այլ մրցանակների։
Մասնակցել է Ստրուգայի/Մակեդոնիա/, Պոզնանի եւ Վարշավայի/Լեհաստան/, Երեւանի/Հայաստան/, Ստեփանակերտի/Արցախ/, Ցինհայի եւ Չենդուի/Չինաստան/, Մեդելինի/Կոլումբիա/ պոեզիայի միջազգային փառատոներին եւ թարգմանչական հեղինակավոր մի շարք համաժողովների Մոսկվայում եւ Պեկինում։
Իրագործում է հրատարակչական նախագծեր։
Բանասիրական գիտությունների թեկնածու Է։
Ապրում է Ստեփանակերտում եւ Երեւանում։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ
«Կենսադաշտ» - 1989, Երեւան
«Ամառն Ամարասում» - մանկական, 1990, Երեւան
«Խրախճանք» - 1991, Ստեփանակերտ
«Վարդի խռովություն» - 1994, Ստեփանակերտ
«Անկման սիմետրիան» - 1996, Երեւան
«Խորանարդներ նորին գերազանցությանը» - 1997, Ստեփանակերտ
«Եզրային ասացումներ» - 1998, Թեհրան
«Լիալուսնի սարկոֆագ» - 2000, Բեյրութ
«Պայմանաասքեր haM ինտերգրքից» - 2003, Ստեփանակերտ
«Բանի բարիտոնը։ Երկրի բարիտոնը» - 2007, Ստեփանակերտ
«Որպես մի դարձող Բանազավր» - 2011, Ստեփանակերտ
«Չճանաչված երկրի լրատվությունը» /գիտական մենագրություն/ - 2011, Ստեփանակերտ
«…Շառաչը Մայրաշխարհի» - 2012, Ստեփանակերտ
«Չի տեղավորվում թախիծս ոչ մի երկնքում» - /հայերեն-անգլերեն երկլեզվյա ժողովածու/ - 2012, Ստեփանակերտ
«Երկինք Նաիրի» - 2013, Ստեփանակերտ
«Ոգու մատրիցա. շաղկապներ ասացման հուներից» - 2014, Ստեփանակերտ
«Ոսկրե երկնքի տակ» - 2017, Ստեփանակերտ
«Страна словозавра» - 2019, Москва,
«Армэнски элегии» - 2020, Сараево,
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԳՐՔԵՐ
Իոսիֆ ԲՐՈԴՍԿԻ. «Տեղատարափի շաչյունը» /Ն.Աթաբեկյանի, Ա.Եփրեմյանի, Շ.Մկրտչյանի հետ համահեղինակությամբ/ - 2011, Ստեփանակերտ
«Սիրիուսի սրնգահարները»/Ն. Գումիլյով, Վ. Խլեբնիկով, Վ. Խոդասեւիչ/ - 2012, Ստեփանակերտ
Հենրիխ ՍԱՊԳԻՐ. «Զուգահեռ մարդը» - 2014, Ստեփանակերտ
Ռուս կոնցեպտուալ պոեզիա /Դ.Պրիգով, Վ.Նեկրասով, Լ.Ռուբինշտեյն/- 2014, Ստեփանակերտ
Կամուրջների խռովությունը. Մետամետաֆորիստներ /Կ.Կեդրով, Ե.Կացյուբա, Ա.Պարշչիկով, Ա.Երյոմենկո, Ի.Ժդանով/- 2015, Ստեփանակերտ
Արդի ռուսական վերլիբռ /անթոլոգիա, 22 հեղինակ/ - 2015, Ստեփանակերտ
Ռուս մինիմալիստներ /անթոլոգիա, 21 հեղինակ/ - 2016, Ստեփանակերտ
Չժու Ցզի-յան. «Երազ ծովի մասին» - 2016, Ստեփանակերտ
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Արդի ռուսական վերլիբռ։ Բանաստեղծությունների անթոլոգիա /Կազմ. և ռուս. թարգմ.` Հ. Ալեքսանյան.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2015.- 348 էջ.- Բովանդ-ից՝ Ա. Ալչուկ, Ի. Ախմետև, Գ. Այգի, Վ. Արիստով, Ս. Բիրյուկով, Վ. Բուրիչ, Վ. Էռլ, Ի. Խոլին, Ե. Կացյուբա, Կ. Կեդրով, Կ. Կովալջի, Ս. Կուլլե, Վ. Կուպրիյանով, Ա. Մետս, Ե. Մնացականովա, Վ. Նեկրասով, Ա. Շնեյդերման, Վ. Պավլովա, Վ. Պոլեշչուկ, Ի. Պոմերանցև, Կ. Ջհանգիրով, Հ. Սապգիր։
- Բրոդսկի Իոսիֆ։ Տեղատարափի շաչյունը։ Բանաստեղծություններ, պոեմներ, էսսէներ.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2011.- 335 էջ.- (Գեղarm հանդեսի մատենաշար).- Բովանդ-ից՝ Տեղատափարափի շաչյունը [բաժինը]։
- Խլեբնիկով Վլադիմիր, Գումիլյով Նիկոլայ, Խոդասևիչ Վլադիսլավ։ Սիրիուսի սրնգահարները։ Բանաստեղծություններ.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2012.- 335 էջ։
- Կամուրջների խռովությունը։ Մետամետաֆորիստներ։ Բանաստեղծությունների անթոլոգիա.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2015.- 320 էջ.- Բովանդ.՝ Կոնստանտին Կեդրով, Ելենա Կացյուբա, Ալեքսեյ Պարշչիկով, Ալեքսանդր Երյոմենկո, Իվան Ժդանով։
- Չժան Ցզի-յան։ Երազ ծովի մասին։ Բանաստեղծություններ.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2016.- 116 էջ.- (Գեղarm հանդեսի մատենաշար)։
- Ռուս կոնցեպտուալ պոեզիա.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2014.- 328 էջ։ նկ.; 20 սմ.- (Գեղarm հանդեսի մատենաշար).- Բովանդ.՝ Դմիտրի Պրիգով, Վսևոլոդ Նեկրասով, Լև Ռուբինշտեյն։
- Ռուս մինիմալիստներ։ Բանաստեղծությունների անթոլոգիա /Թարգմ.՝ Հ. Ալեքսանյան.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2016.- 328 էջ։ նկ.; 20 սմ.- (Գեղarm հանդեսի մատենաշար)։
- Սապգիր Հենրիխ։ Զուգահեռ մարդը։ Բանաստեղծություններ, պատմվածքներ /Կազմ. և ռուս. թարգմ.՝ Հ. Ալեքսանյան, Կ. Գաբրիելյան.- Ստեփանակերտ։ Ոգի-Նաիրի, 2014.- 328 էջ.- («Գեղarm» հանդեսի մատենաշար)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀԳՄ Դ. Վարուժանի անվան մրցանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան, Ե., 2015: