Մարտիկ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտիկ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1993

«Մարտիկ», շաբաթաթերթ։ ԼՂՀ ՊԲ պաշտոնաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 1993 թվականից Ստեփանակերտում (№ 1–4-ը՝ «Մարտական թերթիկ»)։ Խմբագիրներ՝ Վալերի Աթաջանյան (1993-1994), Վահրամ Աթանեսյան (1995-1996), Հրանտ Ալեքսանյան (1996-1998), Մարսել Պետրոսյան (1998-2004), Սուրեն Սարումյան (2004 թվականից)[1]։

Լուսաբանում է ԼՂՀ ՊԲ-ի կարևոր իրադարձությունները, բանակային կյանքը, վերլուծում Ղարաբաղյան պատերազմի դասերը, ներկայացնում ռազմական գործողությունների ժամանակագրությունը, բանակի կազմավորման գործընթացը, տպագրում նյութեր զոհված ազատամարտիկների և պատերազմի մյուս մասնակիցների սխրագործությունների մասին, հոդվածներ՝ ռազմահայրենասիրական դաստիարակության, բանակ-հասարակություն կապերի վերաբերյալ։

«Պատերազմական օրագիր» խորագրով ներկայացրել է ռազմաճակատային շաբաթվա իրադարձությունների ամփոփագրերը։

Մինչև 2006 թվականը տպագրել է նաև ռուսերեն նյութեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։