Մարսել Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարսել Պետրոսյան
Ծնվել էապրիլի 1, 1948(1948-04-01) (76 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող, խմբագիր և քաղաքական գործիչ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Stepanakert Pedagogical Institute?
ԱշխատավայրԱրցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն, Մարտիկ և Ազատ Արցախ
Պարգևներ

Մարսել Հայկազի Պետրոսյան (ապրիլի 1, 1948(1948-04-01), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող[1], լրագրող, խմբագիր։ ԼՂՀ վաստակավոր լրագրող (2008)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսել Պետրոսյանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 1-ին Ստեփանակերտում։ 1974 թվականին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ 1967 թվականից աշխատել է ԼՂԻՄ հեռուստառադիոպետկոմում. 1988-1990 թվականներին եղել է գլխավոր խմբագիր։ 19931995 թվականներին եղել է ԼՂՀ ՊՊԿ լրատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն, 1995-1996 թվականներին՝ ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի փոխնախարար, 1996-1998 թվականներին՝ ԼՂՀ վարչապետի օգնական, 1998-2004 թվականներին՝ «Մարտիկ» շաբաթաթերթի, 20042008 թվականներին՝ «Ազատ Արցախ» օրաթերթի, 2008-2010 թվականներին՝ Արցախի հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր, 2010 թվականից՝ ԼՂՀ ԱԳՆ լրատվության բաժնի պետ։

Լույս են տեսել Պետրոսյանի «Կախարդական ակնոցները» (1992), «Արցախյան առածանի-ասածանի» (1999), «Միջօրե» (2002), «Դերենիկը և կրկեսի փիղը» (2005) վիպակների, պատմվածքների, պիեսների, հեքիաթների ժողովածուները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։