Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն
ԵրկիրFlag of Artsakh.png Արցախ Ստեփանակերտ
Հեռարձակման գոտիFlag of Artsakh.png Արցախ
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվականհունիսի 1, 1988
ՀիմնադիրԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ
ՍեփականատերԼՂՀ
Վեբ-կայքhttp://www.artsakh.tv/


Արցախի Հանրային Հեռուստառադիոընկերություն, Արցախի հեռուստաընկերություն։ Եթեր է հեռարձակվում 1988 թվականի հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հեռուստատեսությունը ստեղծվել է ԽՍՀՄ ինքնավար հանրապետություններում և մարզերում տեղական հեռուստատեսությունների ստեղծման ծրագրի շրջանակներում, որի իրականացումը ձգձգվում էր Ադրբեջանի կողմից մարզի հայ բնակչության նկատմամբ տարվող քաղաքականության պատճառով։ 1988-ին շուրջ վեց տասնամյակի կենսագրություն ունեցող մարզային ռադիոյի կողքին հեռուստատեսություն ունենալու արցախցիների երազանքն իրականություն դարձավ։ 2003 թվականին Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի ընդունմամբ Արցախի հեռուստատեսությունը ստացավ հանրայինի կարգավիճակ։ Հեռուստաալիքը ներկայացնում է լրատվական, հասարակական, քաղաքական, մշակութային, կրոնական, սպորտային, երիտասարդական, մանկապատանեկան, ժամանցային հաղորդումներ։ Ընկերության ներկայիս խորհրդի նախագահն է Նորեկ Գասպարյանը։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 130, 000 է։

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օր (լրատվական)
  • Երեկոն մեզ հետ
  • Հայրենիք - Սփյուռք
  • Կլոր սեղան
  • Հավաքական արժեքներ
  • Մեր Երկիրը
  • Մայրաքաղաք
  • Ագրո-Արցախ
  • Շինհարթակ
  • Վերնագիրը վերջում
  • Մեր դպրոցը
  • Մեր շենը
  • Անիվ Art
  • Start Up
  • Կարկաչ
  • Պահոց
  • Արցախի ներդրումային հիմնադրամ
  • Նռան հատիկ
  • Մարզաշխարհ
  • Վեստնիկ (լրատվական ռուսերեն լեզվով)
  • Առողջություն
  • Ասուպ
  • Գրադարակ
  • Կինոդահլիճ
  • ՉԵՄՊԻՈՆ
  • ԵՐԵԿՈՆ ՄԵԶ ՀԵՏ
  • ԵՐԻՏ COM
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
  • ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԺԱՄ
  • ԱՆՈՒՆԸ ԿԻՆ Է
  • ՕՐԱԽՆԴԻՐ
  • ԿՐԹԱՐԱՆ
  • ՀՈԲԲԻ
  • ՄԵՐ ՏՈՒՆ ՈՒ ՏԵՂ
  • Շուշի
  • ՀՈԲԲԻ
  • ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
  • ՇԻՆՀԱՐԹԱԿ[1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]