Վալերի Աթաջանյան
Վալերի Աթաջանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1947 (76 տարեկան) |
Ծննդավայր | Վալբժիխ, Լեհաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պետական գործիչ, խմբագիր և հրատարակիչ |
Վալերի Աբգարի Աթաջանյան (հուլիսի 29, 1947, Վալբժիխ, Լեհաստան), հայազգի քաղաքական, պետական գործիչ, գրող, խմբագիր-հրատարակիչ, Արցախյան շարժման մասնակից, արցախցի պետական և քաղաքական գործիչ Վասիլի Աթաջանյանի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալերի Աթաջանյանը ծնվել է Վալդենբուրգում (այժմ՝ Վալբժիխ, Լեհաստան)։ 1970 թվականին ավարտել Երևանի պետական համալսարանը։ 1965–1970 թվականներին թղթակցել է ռուսական «Կոմսոմոլեց» պաշտոնաթերթին։ 1989–1990 թվականներին եղել է Ստեփանակերտի քաղկոմի 1-ին քարտուղար, 1990–1993 թվականներին՝ «Մաշտոց» հրատարակչության տնօրեն, 1993–1995 թվականներին՝ «Մարտիկ» շաբաթաթերթի հրատարակիչ-համակարգող։ Վալերի Աթաջանյանը եղել է «Գազետա գազետ» (1998), «Քաղաքացիական ծառայություն» (2006–08) թերթերի հիմնադիր-խմբագիրը։
1992 թվականին պարգևատրվել է Արցախի գրողների միության մրցանակով։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ղարաբաղյան հարց։ Ակունքներն ու էությունը ըստ փաստաթղթերի և փաստերի» (1991, համահեղինակ)
- «Խաչին, Բուբուլը և ուրիշները։ Պատերազմական զվարճապատումներ» (1994)
- «Правда о Нагорном Карабахе. Документалный сборник» (1989, համահեղինակ)[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |