Վալբժիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վալբժիխ
լեհ.՝ Wałbrzych
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես84,8 կմ²
ԲԾՄ350±1 մետր
Բնակչություն104 401 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ58-300 à 58-309
58-314 et 58-316
Ավտոմոբիլային կոդDB
Պաշտոնական կայքum.walbrzych.pl
Վալբժիխ (Լեհաստան)##
Վալբժիխ (Լեհաստան)
Քսյոնժ ամրոցը (19-րդ դարի նկար)
Տեխնիկայի տունը
Չետրիցով ամրոցը, որտեղ ներկայումս գործում է Angelus Silesius քոլեջը
Ավետարանչական եկեղեցին
Քաղաքապետարանը (կառուցվել է 1879 թ.)
Պահապան հրեշտակաց եկեղեցին
Palm House
Courthouse-ը (c. 1890)

Վալբժիխ (լեհ.՝ Wałbrzych, գերմաներեն՝ Waldenburg, Waldenburg; Lower Silesian: Walmbrig կամ Walmbrich; չեխ․՝ Valbřich կամ Valdenburk), քաղաք Լեհաստանի հարավ-արևելքում՝ Ստորին Սիլեզիա վոևոդությունում։ 1975–1998 թվականներին եղել է Վալբժիխի վոևոդության վարչական կենտրոնը։ Ներկայումս նույնանուն գավառի վարչական կենտրոնն է։ Ընկած է վոևոդության վարչական կենտրոն Վրոցլավից մոտավորապես 70 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք և Չեխիայի հետ Լեհաստանի ունեցած պետական սահմանից շուրջ 30 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի մոտավորապես 112.600 բնակիչ (բնակչության թվաքանակով երկրորդ տեղն է զբաղեցնում վոևոդությունում և 33-րդը՝ երկրում)։

Վալբժիխը մի ժամանակ ածխի արդյունահանման և ընդհանրապես՝ արդյունաբերական խոշոր կենտրոն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գրեթե չի վնասվել և պահպանել է պատմաճարտարապետական իր հարուստ ժառանգությունը։ Հուշարձաններից ամենահամբավավորը Քսյոնժ ամրոցն է, որ իր մեծությամբ առաջին տեղն է գրավում Ստորին Սիլեզիայում և երրորդ տեղը՝ ամբողջ Լեհաստանում։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պաշտոնական կայքէջի հավաստմամբ՝ բնակավայրի լեհական հնագույն անվանումը եղել է Լեսոգրոդ (Lasogród, այսինքն՝ անտառային ամրոց)[2]։ Գերմանական Վալենբուրգ (Waldenburg, որ նույնպես նշանակում է անտառային ամրոց) անվանումն առնչվում է Նովի Դվոր (Nowy Dwór, գերմաներեն՝ Burg Neuhaus) ամրոցի հետ, որի ավերակները պահպանվել են ներկայիս քաղաքի հարավային մասում։ Այս վերջին անվանումը վերագրվել է ամբողջ բնակավայրին[3]։ Այն առաջին անգամ գործածվել է 15-րդ դարում[4]; Ժամանակակից լեհերեն Wałbrzych անվանումն առաջացել է գերմաներեն Walbrich-ից, որ ավել հին Wallenberg կամ Walmberg անվանումների ուշ միջնադարյան լեզվական մի տարբերակ է[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական աղբյուրները պնդում են, որ Վալբժիխի «նախնին»՝ Լեսոգրոդը, եղել է վաղ միջնադարյան սլավոնական բնակավայր[6], որի բնակիչներն զբաղվել են որսորդությամբ, հավաքչությամբ (մասնավորապես՝ վայրի մեղր են հավաքել), հետագայում՝ նաև գյուղատնտեսությամբ։ Լեսոգրոդն աստիճանաբար վերածվել է պաշտպանական ամրոցի, որի մնացորդները ավերվել են 19-րդ դարում, ռազմական գործողությունների ժամանակ[7]։ Այնինչ՝ գերմանական որոշ աղբյուրներ վստահեցնում են, որ դեռևս չի հայտնաբերվել հնագիտական որևէ գտածո կամ գրավոր որևէ արձանագրություն, որը կվկայեր հին սլավոնական բնակավայրի կամ 13-րդ դարից առաջ գոյություն ունեցած ամրոցի մասին[8]։ Ըստ գերմանական այդ աղբյուրների՝ ներկայիս Վալբժիխի տարածքը միջին դարերում եղել է դեռևս անբնակ սիլեզիական անտառի մի մասը (Silesian Przesieka).[9][10][11]:

17-րդ դարի լեհ պատմիչ Էֆրաիմ Նազոյի հավաստմամբ՝ 1191 թվականին Վալբժիխը մի փոքրիկ գյուղ է եղել[12]։ Բայց 19-րդ դարի գերմանական աղբյուրներն ու գերմանացի պատմագիր Հուգո Վեչերկան ժխտում են այդ տեսակետը[13][14]։ Վերջինիս կարծիքով՝ քաղաքը հիմնադրվել է 1290-1293 թվականների միջակայքում, 1305 թվականին էլ հիշատակվել է Waldenberc անվանումով[3]։ Նա տեղադրում է քաղաքը Նովի Դվորի մերձակայքում (German: Neuhaus), որը կառուցել է Պիաստների արքայատոհմի ներկայացուցիչ Բոլկո Առաջինը[3]։ Իսկ քաղաքի պաշտոնական կայքէջում որպես ամրոցի կառուցման տարեթիվ նշված է 1290-ը[2]։ Նովի Դվոր ամրոցի մասը հանդիսացած դաստակերտը, որ հիմնվել էր 17-րդ դարում, 19-րդ դարում ավերվել է[15]։

Բնակավայրը որպես քաղաք առաջին անգամ հիշատակվել է 1426 թվականին, սակայն դեռ մի որոշ ժամանակ նրան չեն շնորհվել շուկա ունենալու և այլ արտոնություններ։

Քաղաքի ներկայիս տարածքում ածխի հանույթի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1536 թվականին; 19-րդ դարի վերջին, 20-րդի սկզբին բնակավայրն արդեն վերափոխվել էր արդյունաբերական կենտրոնի, որտեղ ծաղկում էին ապրում ածխի արդյունահանումը, գործվածքեղենի, ապակեղենի, սպասքեղենի արտադրությունը։

1939 թվականին քաղաքն ուներ շուրջ 65.000 բնակիչ։ 1945 թվականի մայիսի 8-ին, երբ Եվրոպայում պատերազմն արդեն ավարտվել էր, և տոնվում էր հաղթանակը, այն գրավվել է խորհրդային զորքերի կողմից։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, խորհրդային իշխանությունների պահանջով, Վալդենբուրգն ընդգրկվել է Լեհաստանի կազմում։ Քաղաքում բնակվող բազմաթիվ գերմանացիներ հեռացել են կամ բռնի ուժով արտաքսվել այնտեղից, և բնակավայրը վերանվանվել է Վալբժիխ[16][17]։ Վալբժիխն այն սակավաթիվ վայրերից է, ուր բազում գերմանացիներ[18] հետագայում վերադարձել են՝ տնտեսության, մասնավորապես՝ ածխի արդյունահանման բնագավառում անփոխարինելի լինելու պատճառով[19] An ethnic German society has been maintained in Walbrzych since 1957.[19]: 1990-ական թվականների սկզբներին, հասարակական ու տնտեսական նոր պայմաններից ելնելով, որոշում է կայացվել փակել ածխի հանքերը (այդտեղ՝ տարածաշրջանի ամենահին ածխահանքում՝ KWK THOREZ-ում 1995 թվականից սկսել է գործել Արդյունաբերության և տեխնոլոգիայի թանգարանը)։

2005 թվականին Վալբժիխում է նկարահանվել Komornik կինոֆիլմը։

2015-ին Վալբժիխը լայնորեն համբավվել է նացիստների ոսկով բեռնված գնացքի որոնումների վայր դառնալու շնորհիվ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վոլֆգանգ Մենցել (1798–1873), գերմանացի բանաստեղծ, քննադատ, գրականության պատմաբան
  • Գերհարդ Մենցել (1894–1966), գերմանացի գրող
  • Աբրահամ Ռոբինսոն (1918–1974), գերմանա-հրեա-ամերիկյան մաթեմատիկոս
  • Կլաուս Տոյպֆեր (ծնվ. 1938), գերմանացի քաղաքական գործիչ
  • Քրիստիան Բրյուկներ (ծնվ. 1943), գերմանացի դերասան
  • Մարսել Ռայֆ (ծնվ. 1949), գերմանացի մարզական ժուռնալիստ
  • Ուրշուլա Վլոդարչիկ (ծնվ. 1965), լեհ թեթևաթլետ
  • Յոաննա Բատոր (ծնվ. 1968), լեհ մրցանակակիր վիպասանուհի, ժուռնալիստ, ֆեմինիստ, ակադեմիկոս
  • Քշիշտոֆ Իգնաչակ (ծնվ. 1978), լեհ վոլեյբոլիստ
  • Սեբաստիան Յանիկովսկի (ծնվ. 1978), լեհ-ամերիկյան նախկին ֆուտբոլիստ
  • Ադրիան Մրովեց (ծնվ. 1983), լեհ ֆուտբոլիստ
  • Բարտոշ Կուրեկ (ծնվ. 1988), լեհ վոլեյբոլիստ

Միջազգային կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Badstübner, Ernst; Dietmar Popp; Andrzej Tomaszewski; Dethard von Winterfeld (2005). Dehio – Handbuch der Kunstdenkmäler in Polen: Schlesien. München, Berlin: Deutscher Kunstverlag 2005. ISBN 3-422-03109-X.
  • Petry, Ludwig; Josef Joachim Menzel; Winfried Irgang (2000). Geschichte Schlesiens. Band 1: Von der Urzeit bis zum Jahre 1526. Stuttgart: Jan Thorbecke Verlag Stuttgart. ISBN 3-7995-6341-5.
  • Thum, Gregor (2003). Die fremde Stadt. Breslau 1945. Berlin: Siedler. ISBN 3-88680-795-9.
  • Weczerka, Hugo (2003). Handbuch der historischen Stätten: Schlesien, Second Edition. Stuttgart: Kröner Stuttgart. ISBN 3-520-31602-1.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/030210365011-0983681?var-id=1639616&format=jsonapi
  2. 2,0 2,1 «Portal Urzędu Miejskiego w Wałbrzychu». um.walbrzych.pl.
  3. 3,0 3,1 3,2 Weczerka, p.555.
  4. «Witamy w PORADNI JĘZYKOWEJ». us.edu.pl.
  5. Barbara Czopek, Adaptacje niemieckich nazw miejscowych w języku polskim, 1995, p.55, 83-85579-33-8
  6. Słownik geograficzno-krajoznawczy Polski Maria Irena Mileska 1994 page 781 Wydawn. Nauk. PWN, 1994
  7. «Historia Wałbrzycha». Wałbrzych City Office. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.
  8. Vorgeschichtliche Funde innerhalb des Stadtgebietes sind spärlich und zweifelhaft in der Deutung, so daß eine frühe Dauersiedlung nicht angenommen werden kann. Für die Existenz einer "Waldenburg" im Bereich der Altstadt gibt es keinerlei Anhaltspunkte. Weczerka, p.555
  9. Auch der Grenzwald spricht dagegen. Weczerka, pp.416 and 555
  10. Badstübner, p.2.
  11. Petry, p.11.
  12. Kronika wałbrzyska Wałbrzyskie Towarzystwo Kultury, Państwowe Wydawnictwo Naukowe 1985 page 231
  13. Allgemeine Deutsche Biographie, Band 23, page 261, Markgraf, Duncker & Humblot, 1886
  14. Die Behauptung, die "Waldenburg" sei 1191 erbaut worden (Naso), ist nicht haltbar. Weczerka, p.555
  15. Weczerka, p.341.
  16. Polski Kalendarz Katolicki dla Kochanych Wiarusów Prus Zachodnich page 77 http://www.wbc.poznan.pl/dlibra/docmetadata?id=259791&from=&dirids=1&ver_id=&lp=2&QI=
  17. Katalog Prowincyonalnej wystawy przemysłowej w Poznaniu 1895 page 71 Werbebeilage http://www.wbc.poznan.pl/dlibra/docmetadata?id=130018&from=&dirids=1&ver_id=&lp=7&QI=
  18. Werner Besch, Dialektologie: Ein Handbuch zur Deutschen und allgemeinen Dialektforschung, Walter de Gruyter, 1982, p.178, 3-11-005977-0
  19. 19,0 19,1 Stefan Wolff, German Minorities in Europe: Ethnic Identity and Cultural Belonging, Berghahn Books, 2000, p.79, 1-57181-504-X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիճամփորդն ունի Wałbrzychին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալբժիխ» հոդվածին։