Մոխրոտը (մուլտֆիլմ, 1979)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մոխրոտը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
ՕպերատորԲորիս Կոտով
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1979

«Մոխրոտը» (ռուս.՝ «Золушка»), մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1979 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում` Շառլ Պերոյի համանուն ստեղծագործության հիման վրա։ Ներառվել է մուլտֆիլմների «Կախարդական գլոբուսի արկածները, կամ Կախարդուհու արարքները» (ռուս.՝ «Приключения волшебного глобуса, или Проделки ведьмы», ռեմասթերինգ, 1991) ժողովածուում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հերոսներն են կռվարար խորթ մայրը, նրա ծույլ ու ոչ համակրելի երկու դուստրերը, անտառապահ կամազուրկ ամուսինն ու խորթ դուստրը՝ աղախին Մոխրոտը։ Վերջինս փերու օգնությամբ հայտնվում է թագավորական պարահանդեսում, որտեղ ծանոթանում է արքայազնի հետ։ Փերու կախարդությունը կորչում է կեսգիշերին, Մոխրոտը փախչում է՝ կորցնելով բյուրեղապակե կոշիկը։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Իվան Ակսենչուկ
  • Սցենարիստ՝ Ալբերտ Սաժին
  • Բեմադրող նկարիչ՝ Գալինա Շակիցկայա
  • Նկարիչներ՝ Վլադիմիր Մորոզով, Իրինա Սվետլիցա, Վ. Մաքսիմովիչ
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
  • Օպերատոր՝ Բորիս Կոտով
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Ցվետկով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Վլադիմիր Կուտուզով
  • Խմբագիր՝ Պյոտր Ֆրոլով
  • Մոնտաժող՝ Ելենա Տերտիչնայա
  • Տնօրեն՝ Նինել Լիպնիցկայա
  • Երգի տեքստի հեղինակ՝ Հենրիխ Սապգիր
  • Դերերը հնչյունավորել են՝
    • Տատյանա ՇաբելնիկովաՄոխրոտ
    • Իգոր Իվաով – արքայազն
    • Վսևոլոդ Լարիոնով – մունետիկ
    • Էլվիրա Բրունովսկայա – փերի
    • Լյուդմիլա Շապոշնիկովա – խորթ մայր

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում, ինչպես Իվան Ակսենչուկի այլ աշխատանքներում, կարևոր տեղ է հատկացվել երաժշտությանը[1]։

Ռեժիսորը հեշտությամբ դիմել է տեխնոլոգիական նորարարությւոնների. այս մուլտֆիլմում բեմադրող նկարիչ Գալինա Շակիցկայան բոլոր ֆոները նկարել է թավշե թղթի վրա[2]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիայի պատմաբան, Կինոարվեստի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Գեորգի Բորոդինը նշել է, որ խորհրդային մի շարք այլ մուլտֆիլմերի հետ միասին «Մոխրոտը» մեծ ժողովրդականություն է վայելել 1970-1980-ական թվականներին[3]։

Սվետլանա Վերխոլանցևան «Наш фильм» կայքում նշել է, որ «Հենրիխ Սապգիրի բանաստեղծության շնորհիվ Ալբերտ Սաժինի սցենարով նկարահանված մուլտֆիլմը դիտվում է զարմանալի հեշտությամբ»[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Капков, 2006
  2. Георгий Бородин (2008-11-10)։ «К 90-летию Ивана Аксенчука»։ «Аниматограф»։ Վերցված է 2016-08-28 
  3. Георгий Бородин (1999—2013)։ «Киностудия «Союзмультфильм»»։ «Союзмультфильм»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-08-28 
  4. Светлана Верхоланцева։ ««Золушка» – история об удивительной красоте»։ Наш фильм.ру։ Վերցված է 2016-08-28 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]