Ջրահարսը (մուլտֆիլմ, 1968)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ջրահարսը
Русалочка 04.jpg
Տեսակ մուլտֆիլմ
Ռեժիսոր Իվան Ակսենչուկ
Սցենարիստ Ալեքսանդր Գալիչ
Երաժշտություն Ալեքսանդր Լոկշին
Օպերատոր Միխայիլ Դրույան
Երկիր Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզու ռուսերեն
Ընկերություն Սոյուզմուլտֆիլմ
Դիստրիբյուտոր Սոյուզմուլտֆիլմ
Թվական 1968
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ջրահարսը (այլ կիրառումներ)

«Ջրահարսը» (ռուս.՝ «Русалочка»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1968 թվականին ռեժիսոր Իվան Ակսենչուկի կողմից Հանս Քրիստիան Անդերսենի՝ 1837 թվականին գրված համանուն հեքիաթի հիման վրա։

Մուլտֆիլմում կարևոր տեղ է հատկացված երաժշտությանը[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Կոպենհագենում ավտոբուսով շրջում են զբոսաշրջիկները և վերջապես հասնում նավահանգիստ։ Այնտեղ նրանք տեսնում են Ջրահարսի արձանը, և գիդն սկսում է ներկայացնել նրա պատմությունը. Ձեր առաջ, տիկնայք և պարոնայք, հանրահայտ Ջրահարսն է այնպիսին, ինչպիսին նրան նկարագրել է մեծ Հանս Քրիստիան Անդերսենը սիրո մասին հեքիաթում։ Այո, տիկնայք և պարոնայք, հին ու բարի ժամանակներում, երբ ապրում էր Հանս Քրիստիանը, դեռ գոյություն ուներ սերը»։

Փորձով իմաստնացած ձուկը, որը լողում էր ափին մոտ, նույնպես սկսում է պատմել ջրահարսի մասին ձկներին.

«Այս հիմար մարդիկ մտածում են, թե սեր կա, իսկ ջրահարսեր չկան։ Բայց մենք ձեզ հետ գիտենք, որ ամեն ինչ հակառակն է. սեր չկա, իսկ ջրահարսեր կան։ Նրանք ապրում են ծովի հատակում, բյուրեղապակե ապարանքում։ Եվ երբ լրանում է նրանց տասնհինգ տարին, նրանց թույլ են տալիս բարձրանալ վերև ու տեսնել աշխարհը»։

Հասնում է այն օրը, երբ լրանում է ամենակրտսեր ջրահարսի տասնհինգ տարին, և նա դուրս է գալիս ծովի մակերես։ Այնտեղ նա տեսնում է նավ, որի ղեկի մոտ կանգնած էր երիտասարդ արքայազնը։ Տեսնելով վերջինիս՝ ջրահարսն առաջին հայացքից սիրահարվում է նրան։ Սկսված փոթորիկը խորտակում է նավը, բայց ջրահարսը փրկում է խեղդվող արքայազնին և դուրս բերում ափ։ Այնտեղ նա երգում է նրա համար։ Այդպես էլ ուշքի չեկած արքայազնին նույն գիշերը ափին գտնում են մոտակա վանքի միանձնուհիները։

Ջրահարսը գնում է ծովային կածարդի մոտ, որը նրան դեղ է տալիս, որի շնորհիվ նրա ձկան պոչը վերածվում է ոտքերի, սակայն դրա փոխարեն կախարդը վերցնում է նրա գեղեցիկ ձայնն ու զգուշացնում, թե եթե արքայազնը կնության առնի այլ աղջկա, հաջորդ օրվա արշալույսին ջրահարսը կվերածվի ծովային փրփուրի։

Դուրս գալով ափ՝ ջրահարսը հանդիպում է արքայազնին և դուր է գալիս նրան։ Զգալով ու տանելով ուժեղ ցավը, որ փոխհատուցում էր քայլելու կարողության համար, նա պարում է սիրելիի համար։ Նրանց պարն ընդհատում է սուրհանդակը. թագավորը հրամայել էր նավով գնալ հարևան թագավորության մայրաքաղաք։ Տեսնելով այդ երկրի արքայադստերը՝ արքայազնը ճանաչում է այն աղջկան, որը գտել էր իրեն ափին, և սեր է խոստովանում նրան՝ մոռանալով ջրահարսի մասին։ Հարսանիքից անմիջապես հետո արքայազն ու արքայադուստրը նավով մեկնում են արքայազնի թագավորություն։

Ջրահարսը հուսահատվում է ու սպասում արևածագին՝ իմանալով, որ արևի առաջին ճառագայթի հետ ինքը կմեռնի։ Հանկարծ մոտ են լողում նրա քույր ջրահարսերը, որոնք, ցանկանալով փրկել նրան մահվանից, ծովային կախարդին էին տվել իրենց զարդերը, թագերն ու հյուսերը։ Դրա փոխարեն կախարդը նրանց տվել է կախարդական անոթը։ Այն բացելուց հետո նրանից դուրս կգա փոթորիկ, որը կխորտակի նավը և արքայազնն ու արքայադուստրը կզոհվեն. միայն այդ գնով ջրահարսը կարող է վերադառնալ ծով։ Ջրահարսը նախընտրում է իր մահը, որ իր սիրելին մնա կենդանի։ Կախարդական անոթը նետելով ծովը՝ ջրահարսն արշալույսին վերածվում է ծովափրփուրի։

Ֆիլմն ավարտվում է գիդի խոսքերով, որոնցով նա ամփոփում է իր պատմությունը.

«Սա շատ տխուր պատմություն է, հարգելի տիկնայք և պարոնայք, շատ տխուր և շատ գեղեցիկ։ Սա պատմություն է սիրո մասին, որը խոչընդոտներ չի ճանաչում, արիության ու բարության մասին»։

Ստեղծողներ[2][խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Ալեքսանդր Գալիչ
Բեմադրող ռեժիսոր Իվան Ակսենչուկ
Բեմադրող նկարիչ Դանիիլ Մենդելևիչ
Նկարիչ մուլտիպլիկատորներ Անտոնինա Ալյոշինա, Յանա Վոլսկայա,
Նիկոլայ Ֆեոդորով, Վլադիմիր Բալաշով,
Վադիմ Դոլգիխ, Մարինո Ռոգովա, Էլվիրա Մասլովա,
Ելենա Մալաշենկովա, Ալեքսանդր Դավիդով,
Միխայիլ Պերշին, Մստիսլավ Կուպրաչ
Նկարիչներ Դմիտրի Անպիլով, Իննա Զարուբա, Վ. Իսաևա
Կոպոզիտոր Ալեկսանդր Լոկշին
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Ռեժիսորի օգնական Լ. Կովալևսկայա
Նկարչի օգնական Վ. Տարասով, Տ. Զեբրովա
Օպերատորի օգնական Ն. Նայաշկովա
Մոնտաժ Ի. Գերասիմովա
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Դերերը հնչյունավորել են Նինա Գուլյաևա (ջրահարսի խոսք),
Վիկտորյա Իվանովա (ջրահարսի վոկալ),
Անատոլի Պապանով (էքսկուրսավար),
Վլադիմիր Տրոշին,
Յուլյա Յուլսկայա (ծովային կախարդ),
Լիդիա Կոռոլյովա (ձուկ-գիդ),
Ռոզա Մակագոնովա
Ֆիլմի տնօրեն Ֆեոդոր Իվանով

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Տեսարան մուլտֆիլմից[3], Կինոյի պետական կենտրոնական թանգարանի Անիմացիայի ֆոնդի հավաքածու

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում օգտագործվել է ֆոտոկոլաժը՝ որպես տեխնոլոգիական նորարարություն ֆոների պատրաստման ժամանակ[6]։

Թողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-ական թվականներին ԽՍՀՄ-ում թողարկվել է VHS տեսաերիզներով ԽՍՀՄ Պետկինոյի տեսածրագիր» («ռուս.՝ Видеопрограмма Госкино СССР») ընկերության կողմից Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմների ժողովածուում։
  • Ռուսաստանում 1990-ական թվականների սկզբից թողարկվել է VHS տեսաերիզներով «Крупный план» կինոընկերության կողմից, 1995-2000-ական թվականներին՝ «ВидеоМир» ընկերության հետ հաամտեղ մուլտֆիլմերի № 3 «Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթները» ժողովածուում, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի ժողովածուում «Союз Видео» ստուդիայի կողմից, Studio PRO Video ընկերության կողմից խորհրդային լավագույն մուլտֆիլմերի ժողովածուում, «Lizard» ընկերության կողմից «Крупный план» միության «Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների հեքիաթները» ժողովածուում Video CD սկավառակներով։
  • 2000-ական թվականների սկզբին մուլտֆիլմը վերականգնվել է և թողարկվել DVD սկավառակով «Крупный план» иև«Союз Видео» ընկերությունների կողմից Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների հիման վրա ստեղծված մուլտֆիլմերի ժողովածուում։

Առանց «Ջրահարսի» աշխարհը շավ ավելի աղքատ կլիներ, և թվում է, մարդկային հոգին կդառնար ավելի աղքատ ու չոր։

— Յուրի Նագիբին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Наши мультфильмы». — Издательская программа «Интерроса», 2006. — С. «Иван Аксенчук». — 352 с. — ISBN 5-91105-007-2
  2. Ըստ մուլտֆիլմի տիտրերի
  3. Георгий Бородин. «Иван Аксенчук (к 95-летию режиссёра)» , cinematheque.ru.
  4. «Виктория Иванова — великая камерная певица России» Archived 2013-11-01 at the Wayback Machine. на сайте muzcentrum.ru.
  5. Виктория Иванова на сайте playboxs.ru.
  6. Георгий Бородин: Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор. Технологическое новаторство Archived 2016-03-05 at the Wayback Machine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]