Լիդիա Կորոլյովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիդիա Կորոլյովա
Ծնվել էփետրվարի 21, 1917(1917-02-21)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 18, 1999(1999-10-18)[1] (82 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանKalitnikovskoye Cemetery
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի

Լիդիա Կորոլյովա (ռուս.՝ Королёва, Лидия Георгиевна, փետրվարի 21, 1917(1917-02-21)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1999(1999-10-18)[1], Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուս դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Կորոլյովան ծնվել է 1917 թվականի փետրվարի 21-ին, Մոսկվայում:

Նրա հայրը եղել է Գեորգի Կորոլյովը, մայրը` Քսենիա Կորոլյովան, քույրը` Սերաֆիմա Կորոլյովան և եղբայրը` Գենադի Կորոլյովը:

1936-1937 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժնում: 1938 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական բաժին, որտեղ դարձել է Սերգեյ Էյզենշտեյնի սիրելի աշակերտներից մեկը, 1942 թվականին փոխադրվել է դերասանական ֆակուլտետ, որտեղ դասավանդում էին Բ. Բիբիկովը և Օ. Պիժովը: Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտել է 1944 թվականին: 1946 թվականին դարձել է ոչ շատ վաղուց ստեղծված Կինոդերասանի թատրոն-ստուդիայի թատերախմբի անդամ, որի կազմում մնացել է մինչև 1989 թվականը: Զուգահեռ աշխատել է երգիծանքի գրական և թատերական «Կապույտ թռչունը» անսամբլում (եղել է դերասան և ռեպրիզների հեղինակ, 1947-1950 թվականներին), Պոտսդամում խորհրդային զորքերի դրամատիկական թատրոնում (1951-1954 թվականներին), Գորկու անվան կինոստուդիայում (1959-1989 թվականներին):

Ֆիլմում իր դեբյուտն է նշել 1943 թվականին և խաղացել է հիմնականում դրվագային դերեր: Առավել սերտորեն համագործակցել է հեքիաթների բեմադրիչ Ալեքսանդր Ռոուի հետ: Ցածր և խռպոտ ձայնի շնորհիվ պահանջված է եղել մուլտիպլիկացիոն կինոյում, հիմնականում հնչյունավորել է կենդանիների դերեր «Սոյուզմուլտֆիլմ» և «Էկրան» ստուդիաների ֆիլմերում: Հաճախ է հրավիրվել գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիաներ, նկարահանվել է «Ֆիտիլներում», հաջողությամբ հանդես է եկել էստրադայում` սեփական ստեղծագործությունների տեքստերով:

Լիդիա Կորոլյովան մահացել է 1999 թվականի հոկտեմբերի 18-ին, Մոսկվայում: Թաղված է Կալիտնիկովյան գերեզմանոցում[2].:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943 թվական` Երիտասարդ Ֆրիցը` հարս
  • 1956 թվական` Սպանություն Դանթե փողոցում` հարս
  • 1956 թվական` Դաշտիկ-դաշտը` հորաքույր Նաստյա
  • 1956 թվական` Պրոլոգ` մարմնավաճառ
  • 1957 թվական` Աղջիկը առանց հասցեի` Եկատերինա Իվանովա, հանրակացարանի բնակչուհին
  • 1957 թվական` Իմաստուն ձկնորսի գաղտնիքը` Օլգա Սերգեևնա, բժիշկ, սիրողական ձկնորս
  • 1957 թվական` նրանք հանդիպեցին ճանապարհին` ուղեկցող (լուսագրերում` Ե. Կորոլյովա)
  • 1958 թվական` Դժվար երջանկություն` Նաստասյա (լուսագրերում չկա)
  • 1958 թվական` Իվան Բրովկին խոպանում` վաճառողուհի (լուսագրերում նշված չէ)
  • 1958 թվական` Մարդը Երկիր մոլորակից
  • 1959 թվական` Մումու` ձրիակեր
  • 1961 թվական` Երեկոները Դիկանկայի մոտ խուտորում` բամբասկոտ կին
  • 1961 թվական` Երկու կյանք
  • 1961 թվական` Եվդոկիան` հանրակացարանի կառավարիչ
  • 1961 թվական` Սեփական գլուխ` ուսերի վրա` հորաքույր Զինա
  • 1962 թվական` Առանց վախի և նախատիքի
  • 1963 էվական` Մեծերը և փոքրերը` մայրիկներից մեկը ծնողական ժողովում
  • 1963 թվական` Կոր Հայելիների Թագավորություն` պալատականը հաշվով
  • 1963 թվական` Եթե դու ճիշտ ես
  • 1963 թվական` Դու մենակ չես
  • 1960 թվական` Մարզկոմի գաղտնիքը` Վերա Իվանովնա, մարզկոմի միջանցքում (լուսագրերում չկա)
  • 1964 թվական` Ամեն ինչ քեզ համար` գնորդուհի
  • 1964 թվական` Աղբյուրները
  • 1965 թվական` Պատուհանի մոտով գնում են գնացքներ` Բոգունի մայրը
  • 1965 թվական` Երևակայող` մեքենասիրողուհի
  • 1965 թվական` Մոր սիրտը` ուրյանդնիկի կինը
  • 1966 թվական` Մոխրագույն հիվանդություն` աշխատողի կինը
  • 1966 թվական` Սատանան պորտֆելով` մայրը
  • 1968` Կրակ, ջուր և... մեղրե խողովակները` Թագուհի
  • 1969`թվական` Վարվարա-գեղեցկուհին, երկար հյուսքերով` սպասավոր Պրասկովյան
  • 1970 թվական` Բոլորին ուղարկել վերև` դրվագային
  • 1971 թվական` Հանրապետության գույքը` լվացարարուհի
  • 1972 թվական` Տարօրինակը հինգի «Բ»-ից` ավագ պահակ
  • 1973 թվական` Խորթ մայրը
  • 1973 թվական` Ոչ մի բառ ֆուտբոլի մասին
  • 1974 թվական` Թռչունները քաղաքի վրա` կրպակի աշխատող
  • 1975 թվական` Հրաշքին սպասելիս` մորթե գլխաշորով ծեր կինը
  • 1976 թվական` Քանի դեռ խփում են սլաքները` պալատական տիկինը
  • 1977 թվական` «Պոսեյդոնը» գալիս է օգնության` Կատյա
  • 1977 թվական` Վկայական աղքատության մասին` Նինա Պավլովնա
  • 1979 թվական` Մոռացեք «մահ» բառը` պանդոկապանուհի Մոտրյա
  • 1979 թվական` Կազակներ-ավազակներ` Բաբա Նյուրան
  • 1980 թվական` Մի ծոծրակակալի պատմություն` Կոզլովների հարևան
  • 1981 թվական` Գնչուական երջանկություն
  • 1981 թվական` Դիմակահանդես` գրավատան հաճախորդուհին
  • 1986 թվական` Իմ նուրբ սիրելի խուզարկու` տիկինը մառախուղում
  • 1987 թվական` Գլուխկոնծի` տիկինը բադի հետ
  • 1987 թվական` Բայկան
  • 1990 թվական` Արկադի Ֆոմիչի կոմիտեն
  • 1991 թվական` Հինգ առևանգված միապետները` Գայլ տատիկը

Մուլտֆիլմերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1948 թվական` Ֆեդյա Զայցև` Մատրյոշկա
  • 1960 թվական` Մարդուկին ես եմ նկարել` Մատրյոշկա
  • 1963 թվական` Խավարասերը` վայրի կով (դրվագային, լուսագրերում նշված չէ)
  • 1968 թվական` Ջրահարսը (մուլտֆիլմ, 1968)` Ուղեվար-ձուկ
  • 1968 թվական` Սատանիկը («Ֆիթիլ» № 77)` Սատանայի մայր/տատիկ
  • 1969 թվական` Ցրված Ջովաննին` տիկին (լուսագրերում նշված չէ)
  • 1970 թվական` Վարունգի արկածները` Նապաստակ (լուսագրերում նշված չէ)
  • 1972 թվական` Կանաչ ծղրիդը
  • 1981-1982 թվական` Կար չկար Սաուշկին չկար (լուսագրերում նշված չէ)
  • 1982 թվական` Ով կգա Նոր տարուն` Արջը
  • 1983 թվական` Հետաքննությունները տանում են դեպի գնդիկ բոքոնիկը (ֆիլմ № 1)` երկրորդ պառավը (դրվագ)
  • 1984 թվական` Դա ընդհանրապես այդ մասին չէ` Կովի տիրուհին (լուսագրերում ցուցադրված չէ)
  • 1991 թվական` Բոբբերների երկրում 1
  • 1993 թվական` Բոբբերների երկրում 2

Ֆիլմերի կրկնօրինակում և հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1948 թվական` Օլիվեր Թվիստը (Մեծ Բրիտանիա)` տիկին Կորնի (Մերի Կլերի դերը)
  • 1956 թվական` Փարիզի Աստվածամոր տաճարը (ֆիլմ, 1956)` թզուկ (Պիերալի դերը)
  • 1960 թվական` Կապիտան (Ֆրանսիա, Իտալիա)` Լորենցո, ալքիմիկոս (Պիերալի դերը)
  • 1978 թվական` Կապիտան Վրունգելի նոր արկածները` Կատաղի գործակալ-գանգստեր Հարրին (Սավելի Կրամարովի դերը. հնչյունավորումը վերջին դրվագում)

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С. Капков. «В гостях у сказки». М., Алгоритм, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]