Տոկատ և ֆուգա ռե մինոր (BWV 565)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոկատ և ֆուգա ռե մինոր
երաժշտական գործ/ստեղծագործություն Խմբագրել Wikidata
Ստեղծում1700s-ականներ Խմբագրել Wikidata
Շարժումբարոկկո դարաշրջանի երաժշտություն Խմբագրել Wikidata
Արվեստի ձևtoccata, Ֆուգա Խմբագրել Wikidata
ԿոմպոզիտորՅոհան Սեբաստիան Բախ Խմբագրել Wikidata
Տոնայնությունռե մինոր Խմբագրել Wikidata
Inst­ru­men­ta­tionերգեհոն Խմբագրել Wikidata

Տոկատ և ֆուգա ռե մինոր BWV 565, երգեհոնի համար Յոհան Սեբաստիան Բախի ստեղծագործություն։

Բախի BWV 565 ստեղծագործության պահպանված ձեռագրերից, 18-րդ դար

Հաճախ երբ խոսվում է Բախի «Տոկատ և ֆուգա ռե մինորի» մասին, նկատի են ունենում «Տոկատ և ֆուգա BWV 565»-ը, սակայն դա ստեղծագործության ոչ բավարար բնութագիրն է, քանի որ Բախը երգեհոնի համար բազում տոկատ և ֆուգա է գրել, այդ թվում ռե մինոր, օրինակ՝ «Տոկատ և ֆուգա ռե մինոր BWV 538»։

Հեղինակի խնդիր[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
(աուդիո)
Տոկատ և ֆուգա ռե մինոր, BWV 565
Երգեհոնով կատարում է Աշտար Մորիան (8 րոպե, 45 վայրկյան)

1980-ականներից սկզբից երաժշտագետները սկսեցին վիճարկել ստեղծագործության հեղինակի հարցը (սկզբում Պիտեր Ուիլյամսը 1981 թվականին[1], իսկ հետո առանձին գրքով Ռոլդ Դիտրիխ Կլաուսը[2])։ Երաժշտական վերլուծությունները ցույց են տալիս, որ ստեղծագործության տարրերի ոճը բավական խորթ է Բախին, կամ առհասարակ չի հանդիպում նրա երաժշտությունում․

BWV 565-ի առաջին էջը
  1. Զուգահեռ օկտավաներ տոկատների սկզբում (սա Բախի մոտ չի հանդիպում);
  2. Ֆուգայում սուբդոմինանտ պատասխան (հազվադեպ է հանդիպում Բախի մոտ);
  3. Ոտնակների ուղեկցումը (ֆուգա) առանց այլ ձայնի (չի հանդիպում որևէ այլ տեղ);
  4. «Պարզունակ» հարմոնիա, որտեղ գերակշռում է զուգահեռ տերցիան և սեկստան (հազվադեպ է Բախի մոտ)։

Մեկ այլ տեսանկյունից, Բախի հեղինակավոր ուսումնասիրող Քրիստոֆ Վոլֆը, հակառակը, պնդում է, որ «Տոկատ և ֆուգան» բավական նույնական է Բախի ստեղծագործություններին[3]։

Օրինակ, զուգահեռ օկտավաների ոճային տարբերությունը Վոլֆն առարկում էր այն փաստարկով, որ Բախն այդպիսով լրացրել է արնշտադյան երգեհոնի 16 ոտնաչափ ռեգիստրի բացակայությունը, որի համար էլ նախատեսված է եղել ստեղծագործությունը։ Այն փաստը, որ ստեղծագործության պատճենը[4] գալիս է Յոհան Պիտեր Կալների (անգլ.՝ Johann Peter Kellner) շրջանից, Վոլֆի կարծիքով, ոչ միայն չի խոսում Բախի հեղինակային իրավունքների դեմ, այլև նրա օգտին է, քանի որ նրա վաղ ստեղծագործություններից շատերը մեզ են հասել հենց պատճեններով։

«Տոկատ և ֆուգա ռե մինոր BWV 565»-ը բոլոր հեղինակավոր կատալոգներում ներառված է BWV-ում (գերմ.՝ Bach-Werke-Verzeichnis) (Բախի ստեղծագործությունների ցուցակ)։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործությունը ենթադրաբար գրել է Յոհան Սեբաստիան Բախը Գերմանիայի Արնշտադ քաղաքում եղած ժամանակ (1703 - 1707)։ Այս կարճ պոլիֆոնիկ ցիկլի յուրահատկությունը երաժշտական նյութի անընդհատ զարգացումն է (առանց ընդհատման տոկատների և ֆուգաների միջև)։ Ստեղծագործության չափը 4/4 է։ Բաղկացած է 3 մասից՝ տոկատներ, ֆուգաներ և կոդեր։ Վերջինը կապում է տոկատները թեմատիկ արկերի հետ։

Տոկատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոկատները սկսում են վառ առանձնացող մորդենտներով (մելիզմների տեսակ), որոնք կրկնվում են մեկ օկտավա ցածր։ Տոկատները բաղկացած են տեմպով և էպիզոդի ֆակտուրայով հակադիր վերջացող ռիթմերով։ Ալեգրոյով սկսվող տոկատն ավարտվում է ադաջիո ռիթմով, որն ավելացնում է անավարտություն և հասկացնել է տալիս, որ դա դեռ վերջը չէ։


\new Score <<
  \new PianoStaff <<
    \new Staff <<
      \new Voice \relative c''' {
        \set PianoStaff.connectArpeggios = ##t
        \override Score.NonMusicalPaperColumn #'line-break-permission = ##f
        \tempo Adagio
        \voiceOne
        a8 \fermata \mordent b,32 \rest g'64 f e d cis32 d16 b \rest b8 \rest \fermata
        a \fermata \mordent b32 \rest e, f cis d16 b' \rest b8 \rest \fermata |
        s2. \oneVoice <bes, cis e>4 ~ \arpeggio
        <bes cis e>4 d
      }
      \new Voice \relative c'' {
        \voiceTwo
        a8 \fermata \mordent s32 g64 f e d cis32 d16 s8. s2 |
        s1
        s4 a
      }
    >>
    \new Staff <<
      \new Voice \relative c' {
        \clef "bass"
        s2 a8 \fermata \mordent d,32 \rest e f cis d16 d \rest d8 \rest \fermata |
        \voiceOne
        a'8 \fermata \mordent d,32 \rest g64 f e d cis32 d16 d16 \rest d8 \rest \fermata d4 \rest <cis e g>4 ~ \arpeggio |
        <cis e g> ~ g'16 e fis8
      }
      \new Voice \relative c {
        \voiceTwo
        s1
        a8 \fermata \mordent s32 g64 f e d cis32 d16 s8. s2 |
        s4 d'4
      }
    >>
  >>
  \new Staff \relative c, {
    \clef "bass"
    R1 |
    r2  d ~ |
    d
  }
>>
(աուդիո)
(աուդիո)
Տոկատի բացում
Օբերլինի կոնսերվատորիա

Ֆուգա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուգան քառաձայն է։ Ֆուգաների թեման գրված է փակ պոլիֆոնիայով։ Ստեղծագործության հետագա իմիտացիոն զարգացումները հիմնված են մելոդիկ ձևավորման վրա։ Ինտերմեդիան և միջին մասն առանձնանում է ֆա մաժորի զուգահեռ տոնայնությամբ։ Ռե մինորում վերադարձող ֆուգայի ռեպրիզը սկսվում է ստրետայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Williams P. BWV565: A toccata in D minor for organ by J. S. Bach?. In: Early Music. 9, Nr. 3, Juli 1981, ISSN 0306-1078, S. 330—337.
  2. Claus R.D. Zur Echtheit von Toccata und Fuge d-moll BWV 565. 2. Auflage. Köln, 1998. ISBN 3-925366-55-5.
  3. Wolff Ch. Zum norddeutschen Kontext der Orgelmusik des jugendlichen Bach: Das Scheinproblem der Toccata d-Moll BWV 565. In: Wolfgang Sandberger (Hrsg.): Bach, Lübeck und die norddeutsche Musiktradition. Kassel 2002, S. 241—251.
  4. Ստորագրությունը պահպանված չէ (ինչպես երգեհոնի համար գրված Բախի մյուս բոլոր ստեղծագործություններում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոկատ և ֆուգա ռե մինոր (BWV 565)» հոդվածին։