Ալեքսանդր Գալիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Գալիչ
Ծննդյան անունռուս.՝ Александр Аронович Гинзбург
Ծնվել էհոկտեմբերի 19, 1918(1918-10-19)[1][2][3][4]
ԾննդավայրԴնեպր, Free Territory
Վախճանվել էդեկտեմբերի 15, 1977(1977-12-15)[1][5][3][4] (59 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Իլ-դը-Ֆրանս[4]
ԳերեզմանՍենտ-Ժենևիև-դե-Բուա
Գրական անունГалич
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դրամատուրգ, կոմպոզիտոր, հեղինակ-կոմպոզիտոր, սցենարիստ, երգիչ, հեղինակ-կատարող, կիթառահար և երգերի հեղինակ
Լեզուռուսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերհեղինակային երգ և պիես
Alexandre Galitch Վիքիպահեստում

Ալեքսանդր Գալիչ[6] (ռուս.՝ Александр Аркадьевич Галич, իսկական ազգանունը՝ Գինզբուրգ, ռուս.՝ Ги́нзбург, հոկտեմբերի 19, 1918(1918-10-19)[1][2][3][4], Դնեպր, Free Territory - դեկտեմբերի 15, 1977(1977-12-15)[1][5][3][4], Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[4]), ռուս բանաստեղծ, սցենարիստ, դրամատուրգ, արձակագիր, երգերի հեղինակ և կատարող[7]:

«Գալիչ» գրական ծածկանունն ընտրել է իր ազգանվան «Գ», անվան «Ալ» սկզբնատառերի և հայրանվան վերջին «իչ» տառերի միացումից: Ծնվել է Եկատերինոսլավում (այժմ՝ Դնեպրոպետրովսկ), հրեա մտավորականների ընտանիքում: 1920 թվականին Գալիչի ընտանիքը տեղափոխվում է Սևաստոպոլ, իսկ 1923 թվականին՝ Մոսկվա: Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1932 թվականին՝ Ալեքսանդր Գինզբուրգ անուն-ազգանունով: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Գալիչը գրեթե միաժամանակ ընդունվում է Գորկու անվան գրականության ինստիտուտ և Ստանիսլավսկու օպերային-դրամատիկական ստուդիա, բայց շուտով թողնում է և՛ ինստիտուտը, և՛ ստուդիան: Ապա ուսումը շարունակում է Ա. Արբուզովի և Վ. Պլուչեկի թատրոն-ստուդիայում (1939): 1940 թվականի փետրվարին ստուդիան ներկայացնում է «Քաղաքն արշալույսին» ներկայացումը, որի հեղինակներից մեկը Գալիչն էր: Նա պիեսի և ներկայացման համար գրել էր նաև երգեր[8]:

Երբ սկսվում է պատերազմը, Գալիչին զորակոչում են բանակ: Բայց բժշկական հանձնաժողովը նրա մոտ սրտի բնածին արատ է հայտնաբերում և ազատում է ծառայությունից: Գալիչը երկրաբանահետախուզական խմբի հետ ուղևորվում է հարավ, որտեղ, Գրոզնի քաղաքում, սկսում է աշխատել տեղական դրամատիկական թատրոնում մինչև 1941 թվականի դեկտեմբերը: Ապա նա ուղևորվում է Տաշքենդ, որտեղ Արբուզովն իր երբեմնի ուսանողների հետ սկսել էր թատերական խումբ ձևավորել:

1950-ականների վերջերից Գալիչն սկսում է երգեր գրել և նվագել կիթառով[9]:

Շարունակելով ինչ-որ չափով Ալեքսանդր Վերտինսկու ռոմանսային ավանդույթներն ու արվեստը՝ Գալիչը դարձավ ռուսական հեղինակային երգի ժանրի վառ ներկայացուցիչներից մեկը (Վլադիմիր Վիսոցկու և Բուլատ Օկուջավայի հետ մեկտեղ): Նրա առաջին երգերը թեև քաղաքական առումով «անվնաս» էին, այդուհանդերձ խորթ էին խորհրդային գեղագիտությանը[10]: Այդպես սկսվեց արմատական բեկումը նրա ստեղծագործության մեջ: Դրան նպաստեց նաև «Մատրոսկայա տիշինա» պիեսի հետ կապված պատմությունը, որը Գալիչը գրել էր «Սովրեմեննիկ» նոր ստեղծվող թատրոնի համար, բայց ներկայացումը չբեմադրվեց, հեղինակին հայտարարեցին, թե նա աղավաղված է ներկայացնում հրեաների դերը Հայրենական մեծ պատերազմում[11]:

Ալեքսանդր Գալիչը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամպերը; Ոսկեխույզների վալսը; Հարցրեք, տղաներ; Սխալը; Ժիվագոյի հիշատակին; Ելից երգ; Ամեն ինչ այնպես անժամանակ; Բնանկար; Կարդալով «Լիտերատուրնայա գազետա»; Վերջին երգ; Յոթ ցանկապատից անդին; Ներկարարների, հնոցպանի և հարաբերականության տեսության մասին: Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 79-105: Թարգմ.՝ Խորեն Գասպարյան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Czech National Authority Database
  5. 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118809008 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. ТЕАТР. ЖИВОПИСЬ. КИНО. МУЗЫКА։ Russian Institute of Theatre Arts - GITIS 
  7. Ткачева Марина (2018)։ «Творчество Даши Намдакова в контексте современной художественной культуры»։ Известия Байкальского государственного университета 28 (1): 150–158։ ISSN 2500-2759։ doi:10.17150/2500-2759.2018.28(1).150-158 
  8. Julia Kurysheva (2018-09-01)։ «The boundaries of the concepts of international journalism»։ Век информации (сетевое издание) 2 (4(5))։ ISSN 2618-9291։ doi:10.33941/age-info.com24(5)2018005 
  9. Komogortseva T.V. (2019)։ «The implementation of the organizational and environmental block in the model of spiritual and moral education in an Orthodox-oriented environment (for example, MAOU School No. 20 named after Cyril and Methodius)»։ CONFERENCE MATERIALS (LJournal)։ doi:10.18411/sr-10-06-2019-59 
  10. Aronov, Mikhail., Аронов, Михаил. (2012)։ Aleksandr Galich : polnai︠a︡ biografii︠a︡ ([2-e izd., ispr. i dop.] ed.)։ Moskva: Novoe literaturnoe obozrenie։ ISBN 978-5-86793-931-1։ OCLC 793497346 
  11. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 77-78: