Jump to content

Մուրզիլկան արբանյակի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուրզիլկան արբանյակի վրա
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆանտաստիկա և կինոկատակերգություն
ՌեժիսորԵվգենի Ռայկովսկի և Բորիս Ստեպանցև
ՍցենարիստԼև Արկադև
Բեմադրող նկարիչՎիկտոր Նիկիտին և Անատոլի Սավչենկո
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորԹեոդոր Բունիմովիչ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ՊրիկվելՄուրզիլկան և հսկան
Թվական1960

Մուրզիլկան արբանյակի վրա (ռուս.՝ Мурзилка на спутнике), առաջին խորհրդային լայնէկրան անիմացիոն կինոնկար[1][2], որն ստեղծվել է 1960 թվականին, ըստ Լ. Արկադևի սցենարի, ռեժիսոր-մուլտիպլիկատորներ Եվգենի Ռայկովսկու և Բորիս Ստեպանցևի կողմից։ Նվիրված է տիեզերական ուսումնասիրության խորհրդային պատմական թեմային։

Հատուկ թղթակից Մուրզիլկայի արկածների մասին չորս անիմացիոն ֆիլմերից մեկը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնված է 2090 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վրա. մեջբերում մուլտֆիլմի սկզբում։

Երիտասարդ պիոները լաց է լինում՝ նստած «Առաջին արհեստական արբանյակին» կոթողի կողքին։ Այս իրադարձությունը տագնապի ազդանշան է տալիս, որ ստանում է մանկական ամսագրի խմբագիրը։ Պարզվում է, որ ապագայում լաց լինելը մոռացվել է մարդկանց կողմից` որպես ավելորդ տխուր հույզ և որպես «չլսված իրադարձություն» է ընկալվում Երկրի վրա։ Այն հասկանալու համար խմբագիրը որոշում է կապվել իր հատուկ թղթակից Մուրզիլկայի հետ, որը հանձնարարությամբ գտնվում է տիեզերքում։

Անհատական տիեզերանավով ծառայողական թռիչք կատարելիս Մուրզիլկան Երկիր մոլորակից տագնապի ազդանշան է ստանում։ Խմբագիրը նրան ցնցող լուր է հաղորդում այն մասին, որ Երկրի վրա լսվել է տղայի լացի ձայն։ Զարմացած Մուրզիլկան անմիջապես վերադառնում է Երկիր և վայրէջք է կատարում պիոների մոտ։ Պարզվում է, որ տղան չի կարողացել պատասխանել ուսուցչի` «Ինչու է առաջին արբանյակի համար կոթող կառուցվել» հարցին։

Մուրզիլկան հարցը բացատրում է իր ռոբոտ-ֆոտոխցիկի օգնությամբ՝ դասախոսություն կարդալով մարդկության` տիեզերք ընկելու երկարատև անհաջող փորձերի մասին և պատմում է տիեզերքի յուրացման պատմության մասին։ Պատմության մեջ ներկայացնելով տիեզերական տարածության համայնապատկերն ու մոլորակների շարժումը, Մուրզիլկան ցույց է տալիս խորհրդային առաջին արհեստական արբանյակների շարքի գործադրման նկարը՝ բացատրելով արբանյակի պատմական նշանակությունը մարդկության պայծառ ապագայի համար, որը գործարկվել է 1957 թվականին ԽՍՀՄ-ում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Լև Արկադիև
  • Ռեժիսորներ՝ Եվգենի Ռայկովսկի, Բորիս Ստեփանցև
  • Նկարիչ բեմադրողներ` Վիկտոր Նիկիտին, Անատոլի Սավչենկո
  • Նկարիչ` Ալեքսանդր Բելյակով
  • Կոմպոզիտորներ` Նիկիտա Բոգոսլովսկի
  • Երգերի տեքստի հեղինակ` Եվգենի Ագրանովիչ
  • Օպերատորներ՝ Թեոդոր Բունիմովիչ, Ն. Կլիմովա
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Ռեժիսորների օգնականներ՝ Է. Շիլովա, Տատյանա Սազոնովա, Յուրի Պրիտկով
  • Օպերատորի օգնականներ` Է. Ռիզո, Ա. Պրիվալով
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ՝ Ֆեոդոր Խիտրուկ, Տատյանա Տարանովիչ, Ի. Սիդորովա, Վլադիմիր Զարուբին, Վիոլետա Կոլեսնիկովա, Անատոլի Պետրով, Գալինա Բարինովա, Վիկտոր Լիխաչյով

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմում հրատարակչության խմբագիրն ստորագրում է Լ. Արկադևի «Մուրզիլկան արբանյակում» կինոսցենարը` դնելով «Տպագրել» նշանը թղթի վրա, որն ի սկզբանե տպագրված թղթերի բավականին հաստ խուրձ էր, սակայն էլեկտրոնային-մեխանիկական հատուկ մեքենայով խմբագրվել էր` դառնալով մեկ էջ։
  • 1960-ականներին ԽՍՀՄ-ում շատ տարածված «Մուրզիլկան արբանյակի վրա» մուլտֆիլմի մոտիվներով «Մանկական աշխարհ» հրատարակչությունը 1961 թվականին թողարկել է համանուն գիրքը (տպաքանակ՝ 200 հազար օրինակ)[3]։ 1964 թվականին Սովետսկի խուդոժնիկ հրատարակչությունը հրատարակել է նույն անունով բացիկների շարք (12 հատ) Նկարիչներ՝ Ի. Զնամենսկի, Բ. Ստեփանցև, տեքտսի հեղինակ` Լ. Արկադիև, տպաքանակը` 240 հազար օրինակ։
  • 1960 թվականին «Դիաֆիլմ» կինոստուդիան թողարկել է «Մուրզիլկան արբանյակի վրա» դիաֆիլմը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]