Անատոլի Սավչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անատոլի Սավչենկո
Անատոլի Սավչենկո.jpg
Ծննդյան թիվ՝հունիսի 30, 1924(1924-06-30)
Ծննդավայր՝Նովոչերկասկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝օգոստոսի 18, 2011(2011-08-18) (87 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր, նկարիչ և նկարազարդող
Պարգևներ՝«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Հայրենական պատերազմի շքանշան
IMDb։ID 0767511

Անատոլի Միխայլովիչ Սավչենկո (ռուս.՝ Анатолий Михайлович Савченко, հունիսի 30, 1924(1924-06-30), Նովոչերկասկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 18, 2011(2011-08-18), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս մուլտիպլիկատոր և մանկական գրքերի նկարազարդող։ Նրա ամենահայտնի աշխատանքներից են՝ «Մոյդոդիր», «Մանչուկն ու Կառլսոնը», «Կառլսոնը վերադարձել է», «Անառակ թութակի վերադարձը» և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Սավչենկոն ծնվել է 1924 թվականի հունիսի 30-ին Նովոչերկասկում (ԽՍՀՄ Հարավարևելյան մարզի Դոնսկի շրջան), որպես դեղագործ աշխատող ինքնուս նկարչի ընտանիքում։ Առաջին մուլտֆիլմերը, որոնք մեծ ազդեցություն են ունեցել պատանի Անատոլի Սավչենկոյի վրա, ապագա մուլտիպլիկատորը դիտել է 1930-ական թվականներին[1]։

Տասնյոթ տարեկանից հետևակային զորքերի կազմում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, Հյուսիսային Կովկասի մարտերում վիրավորվել է ոտքից։ Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» շքանշանով և մի շարք մեդալներով։ Զորացրվել է 1947 թվականին[2]։ Զորացրվելուց գրեթե անմիջապես հետո Անատոլի Սավչենկոն մեկնել է Մոսկվա և առաջին փորձից ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (ՎԳԻԿ)՝ ստանալով հնարավոր առավելագույն միավորները ուրվանկարի, գեղանկարի և կոմպոզիցիայի համար։ Անատոլի Սավչենկոն ՎԳԻԿ-ն ավարտել է 1953 թվականին։ Իր ուսուցիչ Անատոլի Սավչենկոն համարել է Անատոլի Սազոնովին, որը եղել է հայտնի մուլտիպլիկատոր ու գրքերի նկարազարդող և այդ տարիներին դասավանդել է ՎԳԻԿ-ում[1]։

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլսոնի կերպարն ստեղծել է Սավչենկոն, որը չէր կարդացել Աստրիդ Լինդգրենի ստեղծագործությունը

Ավարտելով ինստիտուտը՝ Անատոլի Սավչենկոն ուղարկվել է աշխատելու «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որտեղ աշխատել է որպես բեմադրող նկարիչ երեսունյոթ տարի՝ մինչև թոշակի անցնելը 1990 թվականին։ Առաջին մուլտֆիլմը, որի ստեղծմանը մասնակցել է սկսնակ անիմատորը, եղել է «Անտառային համերգը» (ռուս.՝ «Лесной концерт»), որի վրա աշխատելու նրան հրավիրել է Իվան Իվանով-Վանոն[2]։ Նրա հետ միասին Անատոլի Սավչենկոն մեկ տարի անց աշխատել է «Մոյդոդիր» մուլտֆիլմի վրա, ինչից հետո տեղափոխվել է Եվգենի Ռայկովսկու և Բորիս Ստեպանցևի խումբ[2]։ Ռեժիսոր Բորիս Ստեպանցևի հետ միասին Անատոլի Սավչենկոն ստեղծել է մեծ թվով մուլտֆիլմեր։ Նրանց համատեղ աշխատանքների թվում են «Պետյան ու Կարմիր գլխարկը» (ռուս․՝ «Петя и Красная Шапочка»), «Վովան անդրսարյան թագավորությունում» (ռուս․՝ «Вовка в Тридевятом царстве»), «Մանչուկն ու Կառլսոնը» (ռուս․՝ «Малыш и Карлсон»), «Մարդուկ-Ջարդուկը» (ռուս․՝ «Щелкунчик») մուլտֆիլմերը։ Ընդհանուր առմամբ Սավչենկոն մասնակցել է շուրջ 25 մուլտֆիլմերի ստեղծմանը[1]։ Կառլսոնի մասին պատմող մուլտֆիլմերի համար Անատոլի Սավչենկոն ինքն է մշակել գլխավոր հերոսի կերպարը, և ինքն էլ առաջարկել է, որ Ֆրեկեն Բոկի կերպարին հնչյունավելու համար հրավիրվի Ֆաինա Ռանևսկայան[3]։

Անատոլի Սավչենկոյի վերջին աշխատանքը եղել է «Կեշա թութակի արիությունը» (ռուս․՝ «Мужество попугая Кеши») մուլտֆիլմը, որը նա ստեղծել է Ելիզավետա Ժարովայի հետ միաիսն 20-ամյա դադարից հետո[4]։

Իր աշխատանքների մասին Անատոլի Սավչենկոն ասել է[2].

Aquote1.png ...Ես շատ էի սիրում աշխատել հենց ուրախ ֆիլմերի վրա։ Եվ իմկերպարներին ձգտում էի ստեղծել ծիծաղելի, ջերմ և, որ ամենակարևորն է, բարի։ Մուլտֆիլմերի հերոսները պետք է պարտադիր բարի լինեն։
Aquote2.png


Ձեռքբերումներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավչենկոյի հետ տարբեր տարիների աշխատած անձինք դրական են արտահայտվել նրա մասին։ Օրինակ, խորհրդային մուլտիպլիկատոր, ռեժիսոր և նկարիչ Էդուարդ Նազարովը նրա մասին ասել է[2]։

Aquote1.png ...Այնպիսիք, ինչպիսին Սավչենկոն է, այլևս չեն եղել ու չկան։ Ե՛վ էկրանին, և՛ գրքերում նրա կերպարները ոչ մեկի հետ չես շփոթի, նրանք միշտ սուր են, առանձնահատուկ։ Եվ «գունագետ» էր նա ոչ սովորական։ Հիշո՞ւմ եք արագ սահող տոները «Մանչուկն ու Կառլսոնում»։ Եթե դրանք կանգնեցնենք ու դիտենք, դա ախր երկնայի՜ն գեղեցկություն է։ Պարոն իմպրեսիոնիստները կարող էին նեղվել։ Եվ իր ամբողջ հանճարեղությամբ Անատոլի Միխայլովիչը միշտ մնում էր համեստագույն մարդ, որ չէր մտնում էր մի «քաղաքական» մարտի։ Ավելի բարի մարդ «Սոյուզմուլտֆիլմում» չի կարելի հանդիպել։
Aquote2.png

Չնայած իր ստեղծած մուլտֆիլմերի հաջողությանը՝ ոչ մի պետական պարգևի կամ մրցանակի Անատոլի Սավչենկոն չի արժանացել իր կարիերայի ընթացքում, բացառությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորի շնորհավորական հեռագրի, որ ստացել է 2004 թվականի հունիսի 30-ին, և այդ ժամանակ էլ ստացել է Նիկիտա Միխալկովի հեռագիրը Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։ Մյուս մրցանակներն ստացել է փառատոններում։ Օրինակ՝ 1988 թվականին արժանացել է «Նիկա» մրցանակի «Անառակ թութակի վերադարձը» մուլտֆիլմի համար[1]։ Մյուս մրցանակների թվում են՝ Աննեսի միջազգային կինոփառատոնի մրցանակը «Պետյան ու Կարմիր գլխարկը» մուլտֆիլմի համար (1958 թվական), Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակը «Մուրզիլկան արբանյակի վրա» մուլտֆիլմի համար (1960 թվական), Մամայայի միջազգային կինոփառատոնի մրցանակը «Պատուհանը» մուլտֆիլմի համար (1966 թվական), Կարմիր խաչի աշխատանքին նվիրված ֆիլմերի միջազգային կինոփառատոնի մրցանակը (Վառնա, 1973 թվական) և սոցիալիստական երկրների՝ առողջության պահպանությանը նվիրված միջազգային կինոփառատոնի մրցանակը (1972 թվական) «Սիրտ» մուլտֆիլմի համար, Խիխոնի մանկական ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակը «Մարդուկ-Ջարդուկը» երաժշտական մւլտֆիլմի համար (1974 թվական) և այլն[5]։

Թոշակի անցնելուց հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Սավչենկոն թոշակի անցնելուց հետո և մինչև մահ զբաղվել է մանկական գրքերի նկարազարդմամբ[1], այդ թվում՝ նկարազարդել է Շառլ Պեռոյի «Մատնաչափիկը» և «Կարմիր գլխարկ» հեքիաթները, ռուսական ժողովրդական հեքիաթներ՝ «Սագեր և կարապներ» (ռուս.՝ «Гуси-лебеди»), «Շաղգամը» (ռուս.՝ «Репка») և այլն[5]։

Անատոլի Սավչենկոն մահացել է 2011 թվականի օգոստոսի 18-ին Մոսկվայի իր բնակարանում[6][7]։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 563—564. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]