Մարդուկ-Ջարդուկը (մուլտֆիլմ, 1973)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մարդուկ-Ջարդուկը (այլ կիրառումներ)
Picto infobox cinema.png
Մարդուկ-Ջարդուկը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ
ՌեժիսորԲորիս Ստեպանցև
ՍցենարիստԲորիս Լարին
Բեմադրող նկարիչԱնատոլի Սավչենկո
ԱնիմատորներՅուրի Բուտիրին, Մարինա Ոսկանյանց, Վիկտոր Լիխաչով, Նիկոլայ Ֆյոդորով, Ելենա Մալաշենկովա, Իգոր Պոդգորսկի, Օլեգ Կոմարով, Անատոլի Աբարենով, Հովսեփ Կուրոյան, Լև Ռյաբինին, Յուրի Կուզյուրին
ԵրաժշտությունՊյոտր Չայկովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն27,6 րոպե
Թվական1973

Մարդուկ-Ջարդուկը (ռուս.՝ Щелкунчик), Էռնստ Հոֆմանի հեքիաթի և Պյոտր Չայկովսկու բալետի մոտիվներով ռեժիսոր Բորիս Ստեպանցևի նկարահանած երաժշտական մուլտիպլիկացիոն ֆիլմ[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի դեպքերը տեղի են ունենում 19-րդ դարում: Մեծահարուստի տանը ամանորյա տոնածառի մոտ են հավաքվում տարբեր հարուստ ընտանիքների երեխաներ։ Նրանց տոնին է հետևում սպասավորուհի մի աղջնակ (ով նման է Կոզետային՝ Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» գրքից)։ Տոնից հետո սրահի մաքրման ժամանակ աղջնակը սկսում է պարել ավելով՝ որպես զուգընկեր, և այդ պահին տեսնում է լքված Մարդուկ-Ջարդուկին՝ հազիվ անվնաս մնացած մի խաղալիք, որով երեխաները ընկույզներ էին ջարդում։ Աղջնակը խղճում է Մարդուկ-Ջարդուկին, որից հետո նա կենդանանում է և ասում իր պատմությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գեորգի Բորոդին՝ «Ամանորյա անիմացիա»