Մարինա Ոսկանյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Ոսկանյանց
Ծննդյան թիվ՝հունվարի 2, 1934(1934-01-02) (85 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝նկարիչ-մուլտիպլիկատոր
Կարիերա՝1958-2001
Ուղղություն՝նկարված մուլտիպլիկացիա
Պարգևներ՝ՌԴ վաստակավոր նկարիչ
IMDb։ID 2170524

Մարինա Կոնստանտինի Ոսկանյանց (ռուս.՝ Марина Константиновна Восканьянц, հունվարի 2, 1934(1934-01-02), Մոսկվա, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ռուսաստանբնակ նկարիչ-մուլտիպլիկատոր։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Ոսկանյանցը ծնվել է 1934 թվականի հունվարի 2-ին Մոսկվայում։ 1945 թվականից մինչև 1951 թվականը սովորել է Մոսկվայի պիոներների կենտրոնական պալատում։ 1952 թվականին ստացել է իր առաջին մրցանակը (արժանացել է ոսկե մեդալի Հնդկաստանի նախագահի կողմից) Դելիում կայացած մանկական նկարների միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար։ 1955 թվականին ավարտել է Մոսկվայի ակադեմիական նկարչական լիցեյը։

1956-1958 թվականներին Մարինա Ոսկանյանցը մասնակցել է «Սոյուզմուլտֆիլմին» առընթեր նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներին, որտեղ սովորել է Ֆեոդոր Խիտրուկի, Ռոման Դավիդովի, Պերճ Սարգսյանի, Լև Միլչինի մոտ։

1959 թվականից մինչև 1991 թվականը եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդայի առաջատար նկարիչ-մուլտիպլիկատորներից մեկը։ Կինոստուդիայում աշխատելու երեսուներկու տարիների ընթացքում նրան հրավիրել են աշխատելու իրենց ֆիլմերում խորհրդային մուլտիպլիկացիայի «Ոսկեդարի» գրեթե բոլոր դասականները՝ Լև Ատամանովը, Վլադիմիր Պոլկովնիկովը, Ռոման Կաչանովը, Ֆեոդոր Խիտրուկը, Էդուարդ Նազարովը և այլք։

Մարդու շարժման էսթետիկան ավելի լավ հասկանալու համար Մարինա Ոսկանյանցը 1955 թվականից պարապել է Լյուդմիլա Ալեքսեևայի Ներդաշնակ մարմնամարզության ստուդիայում, իսկ 1980 թվականից արդեն ինքն է դասավանդել ներդաշնակ մարմնամարզություն Մոսկվայի Գիտնականների տանը կից[2][3]։ Պարային տեսարանների գեղարվեստական պատկերման մեջ հասնելով բարձր վարպետության՝ ստեղծել է դրանք բազմաէիվ մուլտֆիլմերի համար.

Ահա Մարինկա Ոսկանյանցը պարային տեսարանների գծով միակն էր, նա բոլոր ռեժիսորների համար նկարում էր բոլոր պարերը։ Դե, նա պրոֆեսիոնալ պորւհի էր։

— Վ. Վիշեգորոդցև[4]

1990-ական թվականներին Մարինա Ոսկանյանցը՝ որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, համագործակցել է «Քրիսթմազ Ֆիլմս», «ШАР», «Արգուս» կինոստուդիաների հետ։ Նա դասավանդել է, կարդացել դասախոսություններ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում, զբաղվել երեխաների ու դեռահասների շրջանում գեղանկարչության ու նկարչության տարածմամբ։

Սուզդալում 15 ОРФАК-ի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Մարինա Ոսկանյանցը հիշատակվել է «Անիմացիոն արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար» պատվավոր մրցանակով[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Марине Восканьянц присвоено почетное звание.24.03.2013
  2. Энциклопедия отечественной мультипликации / (сост. С. В. Капкова). М.: Алгоритм, 2006. с. 170—171.
  3. Г. Иноземцева. Третья премия «Орфея» // Балет. № 5 (153), сентябрь-октябрь 2008. с. 45
  4. Владимир Вышегородцев, Георгий Бородин. «Беседы о мастерстве и ремесле». «Киноведческие записки» № 97, 2010. С. 219
  5. Марина Восканьянц - первый лауреат ОРФАК в Суздале.10.03.2010

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]