Բրեմենյան երաժիշտներ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բրեմենյան երաժիշտներ
Бременские музыканты
Տեսակնկարված անիմացիոն ֆիլմ
Ժանրcomedy music? և մյուզիքլ
Հիմնված էԲրեմենյան երաժիշտներ
ՌեժիսորԻնեսա Կովալևսկայա
ՍցենարիստՅուրի Էնտին և Վասիլի Լիվանով
ՀնչյունավորումՕլեգ Անոֆրիև, Elmira Zherzdeva?, Q4145764? և Գենադի Գլադկով
ԱնիմատորներԳալինա Բարինովա, Էլվիրա Մասլովա, Իգոր Պոդգորսկի, Տատյանա Պոմերանցևա, Անատոլի Պետրով, Յանա Վոլսկայա, Վիկտոր Շևկով, Վիտալի Բոբրով, Լեոնիդ Նոսիրև, Վիոլետա Կոլեսնիկովա, Անատոլի Սոկին, Մարինա Ոսկանյանց, Ալեքսանդր Դավիդով
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
ՕպերատորԵլենա Պետրովա
Հնչյունային օպերատորՎիկտոր Բաբուշկին
ԵրկիրFlag of the Soviet Union (dark version).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն21,36 րոպե
ՍիկվելOn the Trail of the Bremen Town Musicians?
Թվական1969

Բրեմենյան երաժիշտներ, 1969 թվականի խորհրդային նկարազարդ մուլտֆիլմ, երաժշտական ֆանտազիա «Գրիմ եղբայրներ» հեքիաթի թեմայով, ԽՍՀՄ-ում հայտնի է դարձել երաժշտության միջոցով, գրել է Գենադի Գլադկովը ռոքնռոլային տարրերով։ Օլեգ Անոֆրիևը ձայնագրեց և երգերը երգեց գրեթե բոլոր մուլտիպլիկացիոն կերպարների փոխարեն, բացառությամբ արքայադստեր և ավանակի։ Չորս տարի անց մուլտֆիլմը ունեցավ շարունակություն «Բրեմենյան երաժիշտների հետքերով» անվանումով (1973), իսկ 2000 թվականինˋ «Նոր Բրեմենյանները». նկարիչ-հեղինակˋ Մակս Ժերեբչևսկի, ռեժիսորˋ Ինեսա Կովալևսկայա։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի գլխավոր հերոսներըˋ ավանակը, աքլորը, շունը և կատուն, նեղանալով իրենց տերերից, որոշում են գնալ Բրեմեն քաղաք և դառնալ երաժիշտ։ Սակայն նրանք չեն կարողանում մեկ օրում հասնել Բրեմեն և գիշերն անցկացնում են անտառում: Ավանակը և շունը որոշեցին քնել մեծ ծառի տակ, կատունˋ թփերի մեջ, իսկ աքլորը ծառի ամենաբարձր գագաթին. այնտեղ նա իրեն ապահով էր զգում։ Կանգ առնելով դեպի անտառ տանող ճանապարհին՝ նրանք հայտնաբերում են ավազակի խրճիթը։ Բրեմենյան երաժիշտները համախմբվում են և կատարում իրենց «երգը» (էշը զռռում է, շունը հաչում է, կատուն մլավում է, աքաղաղը ծուղրուղու է կանչում)։ Ավազակները վախից փախչում են։ Նրանցից յուրաքանչյուրը պառկում է քնելու իր սովորության համաձայն. ավանակը պառկեց բակում՝ մի կույտ աղբի մոտ, շունըˋ դռան դիմաց, կատունˋ օջախի մոտ, իսկ աքաղաղը բարձրացավ ավազակի տան կտուրը։ Այդ գիշերըˋ ավելի ուշ, ավազակն իր խմբավորման անդամներից մեկին ուղարկում է տեսնելու, թե ով է գրավել իր խրճիթը։ Սակայն հետախույզին քերծում է կատուն, շունը կծում է, իսկ աքաղաղը կտուրի վրայից կանչում էˋ «Ծուղ-րու-ղու՜»: Հետախույզը վախից փախչում է, գնում է և պատմում է ավազակին, որ տունը գրավել են սարսափելի արարածներ։ Ավազակները այլևս չհամարձակվեցին վերադառնալ, իսկ Բրեմենյան երաժիշտները շարունակեցին ապրել անտառի խրճիթում։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեմենյան երաժիշտների հուշարձանը ստեղծվել է քանդակագործ Գերհարդ Մարկսի կողմից և հաստատվել է 1951 թվականին, գտնվում է Բրեմեն քաղաքի կենտրոնում և համարվում է քաղաքի խորհրդանիշը։ Բրոնզե քանդակը ներկայացնում է պատմության գլխավոր հերոսներինˋ ավանակին, աքաղաղին, շանը և կատվին։ Այս հուշարձանի մոտիվներով քանդակագործ Կրիստ Բաումգարտելը կատարել է ինքնատիպ աշխատանք։ 1990 թվականին Բրեմեն քաղաքն այն նվիրաբերել է իր քույր Ռիգա քաղաքին։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթի սյուժեն հաճախ դառնում է ֆիլմերի, մուլտֆիլմերի, մյուզիքլների և թատերական բեմադրությունների հիմք։ Ահա որոշ էկրանավորումներ։

  • Բրեմենյան երաժիշտներ (1922 և 1934)- Դիսնեյյան մուլտֆիլմեր
  • Ուրախ երաժիշտները (1937)- Խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ
  • Բրեմենյան երաժիշտներ- Խորհրդային մուլտիպլիկացիոն մուլտֆիլմ հեքիաթի մոտիվներով
  • Բրեմենյան երաժիշտների հետքերով- Խորհրդային մուլտիպլիկացիոն մուլտֆիլմ 1973 թվականի, Բրեմենյան երաժիշտներ մուլտֆիլմի շարունակությունը
  • Բրեմենյան երաժիշտներˋ անվախ քառյակ- գերմանական լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ 1997 թվական
  • Նոր Բրեմենյանները - մուլտիպլիկացիոն ֆիլմ 2000 թվական, Ռուսաստան

Ռեժիսորˋ Դիրկ Ռեգել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]