Jump to content

Գեղեցկուհի Վասիլիսա (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղեցկուհի Վասիլիսա
ռուս.՝ Василиса Прекрасная
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պեկար
ՍցենարիստՎիկտոր Մերեժկո
ՀնչյունավորումԵվգենի Լեոնով[1], Միխայիլ Կոնոնով, Աննա Կամենկովա-Պավլովա և Անաստասիա Գեորգիևսկայա
ԵրաժշտությունԵվգենի Բոտյարով
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվական1977

«Գեղեցկուհի Վասիլիսա» (ռուս.՝ Василиса Прекрасная), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է 1977 թվականին «Սոյուզմուլտֆիլմ»-ի կողմից։ Ֆիլմի ռեժիսոր Վլադիմիր Պեկարը ստեղծեց Գեղեցկուհի Վասիլիսայի կերպարը, հայտնի ռուսական ժողովրդական «Արքայադուստր գորտը» հեքիաթից[2][3]։

Թագավորը ցանկանում էր ամուսնացնել իր տղաներին, կանչում է իր մոտ և հրամայում. վերցնել նետը, ուղևորվել դեպի բաց դաշտ, քաշել աղեղալարը և կրակել, ում նետը որտեղ ընկավ, այնտեղ էլ կլինի նրա հարսնացուն։

Ավագ որդու նետը բարձացնում է մի ազնվական աղջիկ, իսկ կրտսեր որդունը՝ վաճառականի աղջիկը։ Փոքր որդու՝ Իվան արքայի նետը ընկավ ճահճի մեջ, ինչը նշանակում է, որ նա ամուսնանալու է Արքայադուստր Գորտի հետ։ Գիշերները հանում էր գորտի կաշին և դառնում Գեղեցկուհի Վասիլիսան։ Թագավորը իր որդիներին՝ իրենց կանանց հետ միասին կանչում է ճաշկերույթի։ Սեղանի շուրջ Գեղեցկուհի Վասիլիսան մի ձեռքով բաժակի մեջ լցրեց ջուրը, իսկ թռչնի ոսկորները գցեց մյուս ձեռքի մեջ։ Պարելու ժամանակ թափահարեց մի ձեռքը, և այդտեղ գոյացավ լիճակ, այնուհետև թափահարեց մյուս ձեռքը, հայտնվեցին կարապները և նստեցին լճի վրա, իսկ երբ պարը վերջացավ, ամեն ինչ անհետացավ։

Այլ կանայք ամեն ինչում ընդօրինակում էին նրան, միայն արքային էին հանդիմանում և բարկացնում։ Իվան արքան վազեց և այրեց գորտի կաշին։ Իվան արքային մնացել էր ընդամենը երեք օր համբերել, որպեսզի գեղցկուհին ընդմիշտ դառնա իրենը։ Բայց նա շտապեց և Գեղեցկուհի Վասիլիսան, թռչուն դառնալով, թռավ երեսուներորդ թագավորություն՝ Կաշչևի երկիր։ Իվան արքան գնում է նրա հետևից, իսկ ճանապարհին գտնում է իր համար բարի օգնականների՝ անտառային կենդանիներին։ Բաբա Յագան նրան ցույց է տալիս, թե որտեղ է գտնվում կաղնին, որի վրա սնդուկի մեջ թաքցրած է Կոշչեյի մահը։ Հաղթելով Կոշչեյին և ավերելով նրա թագավորությունը, Իվան արքան Գեղեցկուհի Վասիլիսայի հետ վերադառնում է տուն։

Ռեժիսոր Վլադիմիր Պեկար
Սցենարի հեղինակ Վիկտոր Մերեժկո
Բեմադրող-նկարիչ Տատյանա Կոլյուշևա
Կոմպոզիտոր Եվգենի Բոտյարով
Նկարիչներ Մարինա Ոսկանյանց, Մարինա Ռոգովա, Յուրի Կուզյուրին, Գալինա Զեբրովա, Վլադիմիր Շևչենկո, Օլեգ Սաֆրոնով, Տատյանա Պոմերենցևա, Իրինա Սվետլիցա, Սերգեյ Մարակասով, Վլադիմիր Զախարով
Օպերատոր Կաբում Ռասուլով
Ձայնային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Ասիստենտ Օ. Ապանասովա, Լյուդմիլա Բիրյուկովա, Լյուդմիլա Կրուտովսկայա
Մոնտաժող Նատալիա Ստեպանցևա
Տնօրեն Ֆյոդոր Իվանով
  • Ստեղծողները ներկայացված են ըստ մուլտֆիլմերի մակագրերի։

Դերերը կրկնօրինակել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար Դեր
Եվգենի Լեոնով Արքա Արքա
Միխայիլ Կոնոնով Իվան արքա / ծերունի-անտառապահ Իվան արքա / ծերունի-անտառապահ
Աննա Կամենկովա (Ա. Կամենկովայի թատրոնում) Գեղեցկուհի Վասիլիսան Գեղեցկուհի Վասիլիսան
Անաստասիյա Գեորգիևսկայա Բաբա Յագա Բաբա Յագա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Текст русской народной сказки «Царевна Лягушка»
  3. Наталия Венжер. Владимир Пекарь // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]