Բորիս Ֆիլչիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Ֆիլչիկով
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3, 1918(1918-08-03)
ԾննդավայրՌԽՖՍՀ
Մահացել էհունվարի 15, 2006(2006-01-15) (87 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանBabushkinskiy Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան
Մասնագիտությունմուլտիպլիկատոր և հնչյունային օպերատոր
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Բորիս Ֆիլչիկով (ռուս.՝ Борис Павлович Фильчиков, օգոստոսի 3, 1918(1918-08-03), ՌԽՖՍՀ - հունվարի 15, 2006(2006-01-15), Մոսկվա, Ռուսաստան), «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի խորհրդային հնչյունային օպերատոր, մասնակցել է խորհրդային և ռուսական մոտ 500 մուլտֆիլմերի ստեղծմանը, արտասահմանյան մուլտֆիլմերի և գեղարվեստական կինոնկարների կրկնօրինակմանը։ ՌԽՍՖՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1987 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1918 թվականի օգոստոսի 3-ին։

20 տարեկանում ավարտել է Ռոստովյան տեխնիկումը։

32 տարեկանում ավարտել է Լենիգրադի կինոինժեներների ինստիտուտը` էլեկտրոտեխնիկի մասնագիտությամբ։

1938—1940 թվականներին աշխատել է կինոաարտադրության գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայում` որպես տեխնիկ։

Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1][2]։

1946-1948 թվականներին եղել է «Ստերեոկինո» կինոստուդիայի ձայնային բաժնի վարիչ։

1948 թվականից եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի ձայնային բաժնի վարիչ, որտեղ աշխատել է մինչև 1997 թվականը։

Մահացել է 2006 թվականի հունվարի 15-ին, թաղված է Բաբուշկինսկոյե գերեզմանատանը[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1963 թվական` Մոսկիվչոկ
  • 1965 թվական` Բարև, ատոմ
  • 1967 թվական` Այ քեզ շեկլիկ
  • 1968 թվական` Ոչինչ չի մոռացվել
Օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնչյունային օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 672. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
  2. Подвиг народа
  3. Могила Б. П. Фильчикова

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]